Այս կապակցությամբ մի բան էլ եմ ուզում ավելացնել։ Էսօր մի տեղ էի 2-րդ մասիվում, որտեղ տան մեջ, լուսամուտի մոտակայքում Վիվայի 3G-ն բացարձակապես չէր բռնում, իսկ Բիլայնինը մոտ 40-50% բռնում էր։
Ասածովս ոչ թե փորձում եմ արդարացնել Բիլայնի 3G-ի թերությունները, այլ էն եմ ասում, որ սրա մեջ արդեն «յա բախտիության» տարրեր կան։ Ես սկսել էի համոզվել, որ ՎիվաՍել - ՄՏՍ-ը իրոք բարձր մակարդակի 3Գ ցանց է կառուցել, սակայն ըստ էության պարզվեց, որ Բիլայնի 3G-ի միակ թերությունը Վիվայի համեմատ այն է, որ հեռախոսը ավտոմատ անցում չի կատարում, ու այդ պատճառով շատերին թվում է, թե տվյալ վայրում 3G չկա (կատարյալ ապուշ թերություն, որը, հույս ունեմ, կուղղեն)։ Ճիշտ ա, դրանում մեղավորը էլի Բիլայնն է, բայց դե որ 3G ցանցը կա, ու ծածկույթի չափը Վիվային համարյա չի զիջում, դա փաստ է։





Մեջբերել

Էջանիշներ