Հայկօ (11.08.2009)
Չէ, ինձ հարկավոր ա միայն ու միայն անսահմանափակ տրաֆիկով ու կայուն ամսավճարով: Ես իմ 256 Հայ-Լայնով ամիսը մոտ 50-60 գիգաբայթ քաշում եմ: Ու դրա համար եմ հարցնում՝ էս տարբերակը տենց ծանրաբեռնվածությանը կդիմանա՞:
Դու ինչքա՞ն ես օգտագործում գիշերները: Առաջին ամսից հետո գրի, էլի, փորձիդ մասին. դրական-բացասական կողմեր և այլն:
Մի ուղղում լարով համակարգչին միացո մոդեմը շուտվանից կա վաճառքում, իսկ USB տարբերակովը սպասվում է մի քանի օրից, եթե ունեք ուրիշ 3G մոդեմ ապա դա էլ կարող եք օգտագործել կաշխատի
Սպասեք գործ փոխեմ հետներդ հավասար հրճվեմ էլի
Այքոնն էլ տակ տվեց աչքիս![]()
էսպես չի մնա
«Beeline Բոնուս» ֆիզիկական անձանց համար
11 օգոստոս 2009
«Beeline»-ը մեկնարկում է նոր նախագիծ «Beeline Բոնուս» բջջային ցանցի կանխավճարային և հետվճարային բաժանորդների համար:*
Բոնուսը տրամադրվում է յուրաքանչյուր ամսվա սկզբին: Այն կարելի է օգտագործել ներցանցային ձայնային ծառայությունների համար այն օրացուցային ամսվա ընթացքում, որի սկզբին բոնուսը տրամադրվել է: Չօգտագործված բոնուսային րոպեները հաջորդ ամիս չեն տեղափոխվում:
• Կանախավճարային համակարգի բաժանորդներին Բոնուսային րոպեները տրամադրվում են նախորդ ամսվա ընթացքում բջջային կապի ծախսերի համար /ներառյալ ԱԱՀ/, ինչպես նաև կախված քարտի ակտիվացման ժամկետից:
• Հետվճարային** համակարգի բաժանորդներին բոնուսային րոպեները տրամադրվում են հաշվետու ամսին նախորդող ամսվա ընթացքում բջջային կապի համար կատարված ծախսերի`ներառյալ բաժանորդային վճար /ներառյալ ԱՀՀ/, և կախված քարտի ակտիվացման ժամկետից:
Բոնուսները բաժանորդին տրամադրվում են բջջային հեռախոսից բոլոր վճարովի ծառայություններից օգտվելու դեպքում, բացառությամբ “Բալանսի փոխանցում” ծառայությունից:
* Բոնուսները չեն տրամադրվում կանխավճարային համակարգի «Ազատ շփում», «Խոսիր» և «Երեխաներ» սակագնային փաթեթների բաժանորդներին, ինչպես նաև «Հիմնական», «Գիշերային» և «Անսահմանափակ» շարժական ինտերնետի սակագնային փաթեթների բոլոր բաժանորդներին:
** Հետվճարային համակարգի բաժանորդներին, որոնք բոնուսի տրամադրման պահին գտնվում է “Suspend” կարգավիճակում, բոնուս չի տրամադրվում:
Հարգելի Տսոսո, կարո՞ղ եք մի քիչ մանրամասն ներկայացնել վերոհիշյալ անսահմանափակ ինտերնետ-փաթեթը. մասնավորապես հետաքրքիր կլինի լսել մինիմալ երաշխավորված արագության մասին և արագության տատանումների մասին՝ ընդհանրապես:
Այս պահին թեմայում են 4 հոգի. (0 անդամ և 4 հյուր)
Էջանիշներ