Կարաս դնես հեռախոսիդ մեջ ու տենց օգտագործես![]()
Կարաս դնես հեռախոսիդ մեջ ու տենց օգտագործես![]()
Իհարկե շուտ կլինի. արդեն այստեղ ա 14 օրից երևի կլինի վաճառքում
Rammstein (07.08.2009)
Արամ (08.08.2009)
դուրս ա գալիս որ եթե փաթեթ վերցնեք 1 gb նոց, մի մեգաբայթը մոտ 6 դրամ կլինի, իսկ եթե 5 gb նոց, ապա 3 դրամ... մի խոսքով համարժեք պատասխան էր.
Դե բիլայնը սովորության համաձայն օգտվումա էն հնարավորություններից, որոնք ուղղակի մյուս պռովայդեռների կամ օպերատորների համար անհասանելի են. կտապալի, բա ինչ կանի![]()
երնեկ տենց, ոչ միայն բջջային օպերատորները մրցեին իրար մեջ, այլ նաև ինտերնետ մատակարարող պրովայդերները, սկսած բիիլայնից, վերջացրած եյքընով։
Էս Բիլայնը դեմք ա...
Էսօր գնացի եմ Ազատության գրասենյակ, մի 10 րոպե հերթ կանգնեցի, որ քարտ առնեմ (GPRS փաթեթ), ասեցին, որ հիմա հնարավոր չի, փաթեթը նոր ա, ինչ-որ խնդիրներ կան, մի երկու օրից զանգեք 0611, իմացեք արդեն կա՞, թե՞ չէ... Ես էլ ջղայնացա, դուրս էկա զանգեցի 0611, ասեց, որ տեղյակ չեն ինչի չկա, պիտի որ լիներ։ Գնացի Գյուլբենկյանի վրայի գրասենյակ, մոտ մեկ ու կես ժամ հերթ կանգնեցի, բայց զատո շատ նորմալ եղավ, ու հենց հիմա էդ քարտով եմ ինտերնետ մտած։
![]()
Իսկ հեռախոսով, ո՞նց կարամ ինտերնետ մտնեմ:
Դրա համար նախ պիտի ունենաս հեռախոսիդ դրայվերը, որը թույլ է տալիս օգտագործել հեռախոսը, որպես մոդեմ։ Երբ հեռախոսը միացնում ես համակարգչին, մտիր Device Manager (My Computer-ի վրա աջ կլիկ ես տալիս, հետո Manage, հետո` Device Manager), ու նայիր` եթե Modems-ի մեջ հեռախոսդ նշված է, ապա շատ լավ, եթե ոչ, ապա պիտի դրայվեր ճարես։
Որպեսզի կապվես ինտերնետին (ասում եմ Բիլայնի համար), մտիր Control Panel > Network Connections հետո պատուհանիդ վերեւում սեղմում ես File > New Connection։
Հետո` Next, հետո էլի Next (պիտի նշած լինի «Connect to the Internet»), հետո դնում ես «Set up my connection manually», Next, հետո ոնց կա թողնում ես` «Connect using a dial-up modem», Next, բացված դաշտում գրում ես Beeline GPRS, Next, հեռախոսահամարը գրում ես *99***1#, կամ *99# (կոնկրետ չեմ կարող ասել, ինչքան գիտեմ կախված է հեռախոսի մոդելից, փորձի եկուսն էլ), Next։
Username: internet
Password: internet
Next, Finish:
Հիմա փորձում ես նոր սարքած connection-ը բացել ու սեղմել Dial։
Ոչ մի պրոսի-մրոքսի պետք չի բրաուզերում գրել։
Եթե չի ստացվում, ապա նույն Device Manager-ը նորից բացում ես, Modems բաժնում երկու կլիկ ես անում հեռախոսիդ վրա, ու բացում ես Advanced թաբը։ Այնտեղ Extra initialization commands-ի տակ գրում ես հետեւյալը.
AT+CGDCONT=1, "IP", "internet.beeline.am"
(հիմա հաստատ չեմ հիշում, գուցե արանքների բացատանիշերը պետք չեն, բայց մի հատ սենց փորձիր, հետո նոր առանց պռաբելների։)
Ոնց որ թե վերջ։![]()
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ