Norton (22.02.2009)
Բիլայնից տեղյակ մարդիկ, էլի հարց ունեմ
Մի հատ քարտ եմ առել բիլայնի, ասեցի խոսիր տվեք, ասեց հա, հիմա զանգում եմ ու գներից զգում եմ, որ խոսիր չի հաստատ: զանգում եմ 0674, էն որ ասում ա, ձեր սակագնային պլանի մասին տեղեկության համար սեղմեք էսինչ թիվը, սեղմում եմ, սմս ա գալիս, ասում ա` էս ծառայությունը ձեզ համար չի գործում: ՀԻմա ոնց իմանամ իմ սակագնային պլանը որն ա: Հա, որ խոսիրին անցնելու կոդն եմ հավաքում, էլի նույն տիպի սմս ա գալիս: Մի խոսքով` հիմա ոչ սակագնային պլանս գիտեմ որն ա, ոչ էլ կարում եմ անցնեմ իմ ուզած սակագնային պլանին:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Եթե մարդ մտածում ա էժան խոսա, ապա կօգտվի հենց «Հայերի աշխարհից», քանի որ քարտերով զանգելու դեպքում, բացի գարտի գնից, գործում ա նաեւ հեռախոսի րոպեավճար։ Եթե ֆիքսված հեռախոսի վրա էդ րոպեավճարը էդքան չի զգացվում, ապա բջջայինի վրա հաստատ կզգացվի (միջինում 50 դրամ/րոպե)։
Կուկ ջան, մտքովս էս պահին անցնում ա 2 տարբերակ. կամ զանգում ես 0611, ու իրանց ես հարցնում, կամ էլ մտնում ես uslugi.beeline.am , գրանցվում ես (ինստրուկցիան կարծեմ տված ա), ու էդ համակարգում գրում ա, թե քո մոտ ինչ փաթեթ ա։ Մի բան էլ, «Խոսիր»-ում զանգերը հաշվարկվում են ըստ րոպեների` սկսած առաջին վայրկյանից, այսինքն` խոսակցության առաջին իսկ վայկյանին քո հաշվից 1 րոպեի գումարը պակասում ա։ Նույն անհարմարությունը ունեն նաեւ «Ուլտրա» ու «Միասնական» փաթեթները, դրա համար էլ ես դուրս եկա Ուլտրաից։ Կարող ա դրանից ա քեզ թվում, որ «Խոսիր» չի։![]()
Kuk (22.02.2009)
Ռեդ (22.02.2009)
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Loading your personal settings....
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Rammstein (25.02.2009)
Սամ ջան, դու երևի չգիտես, բայց երևանում դեռ կան ոչ թվային (շատ վատ որակի) ATC-ներ։
2. Հեչ չի՞ լինում, որ փողոցում ես ու պետք է արտասահման զանգել։ Տեսե՞լ ես թե փողոցում դրված հեռախոսներով ինչ արժի քաղաքային համարին զանգելը (բջջայինի մասին չեմ էլ խոսում)։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Ի դեպ ոչ թվային կայանների բաժանորդները կարող են օգտվել «Հայերի Աշխարհ» ծառայությունից զանգահարելով 1-07 անվճար հեռախոսահամարին!
Rammstein (25.02.2009)
Մոդերատորական․ Թեմայից դուրս գրառումը ջնջվել է։
Վերջին խմբագրող՝ Աթեիստ: 25.02.2009, 01:07: Պատճառ: Թեմայից դուրս գրառում
Loading your personal settings....
ՀԱՅԿԱԿԱՆ «ԱՐՄԵՆՏԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 3G ՌՈՈՒՄԻՆԳ Է ԲԱՑԵԼ ՀՈՆԿՈՆԳՈՒՄ
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /ԱՌԿԱ/.
Հայկական «ԱրմենՏել» ընկերությունը միջազգային 3G ռոումինգ է բացել Հոնկոնգում։ Ինչպես երեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից, Հոնկոնգում որպես 3G ռոումինգի օպերատոր հանդես է գալիս «CSL Limited -Ex-New Word Mobility»։
«Այսուհետ «Beeline» բաժանորդները կարող են տեսազանգեր կատարել աշխարհի ամենաժամանակակից և գլխապտույտ քաղաքներից մեկում գտնվելիս»,- նշում են ընկերությունում:
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն «Վիմպելկոմ» («Beeline» ապրանքանիշ) ընկերության դուստր ձեռնարկությունն է, 2007 թ.-ի ապրիլից «ԱրմենՏելի» 100 տոկոս բաժնետոմսերը պատկանում են ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» մատուցում է ֆիքսված (շուրջ 650 հազ. բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 784 հազար բաժանորդ) ծառայություններ։
24/02/2009 19:46
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ