User Tag List

Էջ 31 140-ից ԱռաջինԱռաջին ... 212728293031323334354181131 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 451 համարից մինչև 465 համարի արդյունքները՝ ընդհանուր 2086 հատից

Թեմա: Beeline AM

  1. #451
    Պատվավոր անդամ Sunun-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2006
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    820
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Beeline AM

    ԱՐՄԵՆՏԵԼԸ ՆԵՐԴՐԵԼ Է ՄՖԻ ՍՕՖՏ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ VOIP-ՍՈՖՏՍՎԻՉ MVTS II-Ը

    ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/.

    Ժամանակակից տեղեկատվական հեռահաղորդակցական լուծումների ռուսական արտադրող «ՄՖԻ Սօֆտ» ընկերությունը հայտարարել է VoIP-սոֆտսվիչի MVTS II-ի ներդրման մասին կապի օպերատոր «ԱրմենՏելի» («ՎիմպելԿոմ» ընկերությունների խումբ) ցանցի վրա, որը Հայաստանում տրամադրում է հեռահաղորդակցական ծառայություններ՝ Beeline ապրանքանիշի ներքո, հաղորդում է «ԱրմենՏելի» մամուլի ծառայությունը։
    Երևանում տեղադրված 2000 միաժամանակյա միացումների արտադրողականություն ունեցող 4-րդ դասի MVTS II VoIP-սոֆտսվիչն օգտագործվում է որպես տարանցիկ հանգույց՝ ծրագրային փոխարկիչի, սեսիոն սահմանային հսկիչի և տարանցիկ տրաֆիկի բիլինգի գործառույթներով։
    «Կոմերցիոն շահագործումը տեղի է ունեցել նախնական թեստավորման և «ԱրմենՏելի ցանցում օգտագործվող սարքավորման հետ MVTS II-ի համատեղությունը ստուգելուց հետո», - ասվում է տեղեկատվության մեջ։
    «ԱրմենՏել» ՓԲԸ-ն ֆիքսված և շարժական կապի խոշորագույն օպերատորներից մեկն է ԱՊՀ-ում։ «ՎիմպելԿոմ» ընկերությունների խումբ մուտք գործելուց հետո «ԱրմենՏելի» բիզնեսի զարգացման հեռանկարային ուղղություններից դարձավ հաջորդ սերնդի ցանցերի տեղաբաշխումը՝ ձայնի և տվյալների փոխանցման նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ։ 2008 թ.-ին օպերատորը կոմերցիոն շահագործման հանձնեց Հայաստանում երրորդ սերնդի (3G) առաջին բջջային ցանցը և սկսեց կոնվերգենտային ցանցի կառուցումը, որը թույլ կտա միավորել շարժական և ֆիքսված կապերի ծառայությունները։
    VoIP-տրաֆիկի ծավալի աճի կապակցությամբ օպերատորից պահանջվում էր այնպիսի լուծում, որը կապահովեր կանչերի համալիր կառավարումն ու թույլ կտար վերահսկել տրամադրվող ծառայությունների որակը (QoS)։ MVTS II վերլուծության համակարգի զարգացումը թույլ է տալիս իրական ժամանակի ռեժիմում իրականացնել զանգերի դինամիկայի դիտարկում՝ ըստ ծառայությունների որակի, գերբեռնվածության, շահութաբերության, օրվա ժամերի, շաբաթվա օրերի և այլ պարամետրերով։ Միաժամանակ համակարգը գեներացնում է մանրամասն հաշվետվությունները, այդ թվում նաև թույլ է տալիս վերլուծել բիլինգային տեղեկատվությունը։ Համակարգի մեկ այլ կարևոր առանձնահատկությունն է ծրագրային փոխարկիչի միջուկում SIP և H.323 պրոտոկոլներին աջակցությունը, ինչի շնորհիվ ապահովվում է հաճախորդների և գործընկեր ցանցերի հետ արդյունավետ փոխգործակցություն։
    «Ծրագրային փոխարկիչի նոր սերվերային լուծման ներդնումը կբարձրացնի «ԱրմենՏել» ընկերության կողմից տրամադրվող VoIP ծառայությունների որակը և թույլ կտա ընդլայնել կապի նորագույն տեխնոլոգիաների վրա հիմնված ապրանքների գիծը», - ասել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Նեյչո Վելիչկովը։
    «ՄՖԻ Սօֆտ» ընկերության զարգացման տնօրեն Իգոր Մասլեննիկովի խոսքերով, 4 դասի MVTS II ծրագրայի փոխարկիչը արտասահմանյան շուկաներում «ՄՖԻ Սօֆտ»-ի ամենամեծ պահանջարկ ունեցող լուծումն է։
    «Հինգ մայրցամաքների վրա գտնվող ավելի քան քսան երկրների օպերատորներ օգտագործում են MVTS II-ը՝ մտավոր փոխանցումների ընդլայնված հնարավորություններով, ինչը թույլ է տալիս պակասեցնել ծախսերը և ապահովել հաճախորդների համար կապի կայուն բարձր որակ։ Մենք հուսով ենք, որ VoIP-սոֆտսվիչ MVTS II-ի ներդնումը կնպաստի «ԱրմենՏել» ընկերության նախագծերի հետագա հաջող իրագործմանը, որոնք ուղղված են Հայաստանում նոր սերնդի ցանցերի զարգացմանը», - նշել է Իգոր Մասլեննիկովը։-0-

  2. #452
    Պատվավոր անդամ Sunun-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2006
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    820
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Beeline AM

    «ԱՐՄԵՆՏԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԱՑԵԼ Է ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿՈԴ՝ «100»

    ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/.

    Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) չորեքշաբթի նիստի ժամանակ հաստատել է տեխնիկական աջակցության միասնական նոր կարճ կոդ`«100», «ԱրմենՏել» (ապրանքանիշը՝ Beeline) հայկական հեռահաղորդակցական ընկերության համար։
    Ինչպես հարցը ներկայացնելիս նշել է ՀԾԿՀ հեռահաղորդակցությունների վարչության պետ Գևորգ Գևորգյանը, կարճ կոդը նախատեսված է ֆիքսված ցանցում բոլոր վնասվածքներին և խափանումներին արագ արձագանքելու համար։
    Այսօրվա դրությամբ ընկերությունում գործում է երկու առանձին կոդ բջջային բաժանորդների համար՝ 0611 և ֆիքսված կապի բաժանորդների համար՝ հեռախոսակայանի համարը և 12-12։
    «Միասնական կոդի ներդնումը թույլ կտա թեթևացնել բնակչության շփումը ընկերության հետ, որն ինքնուրույն կուղղի հարցը անհրաժեշտ ծառայություն», - ասել է Գևորգյանը։
    «ԱրմենՏել» ՓԲԸ-ն Վիմպելկոմ» («Beeline» ապրանքանիշ) ընկերության դուստր ձեռնարկությունն է, 2007 թ.-ի ապրիլից «ԱրմենՏելի» 100 տոկոս բաժնետոմսերը պատկանում են ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» մատուցում է ֆիքսված (շուրջ 650 հազ. բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 784 հազար բաժանորդ) ծառայություններ։-0-

  3. #453
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Beeline AM

    Մեջբերում Sunun-ի խոսքերից Նայել գրառումը
    «ԱրմենՏել» ընկերության երրորդ սերնդի ցանցն ամբողջությամբ ծածկում է Երեվանի տարածքը

    ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/.

    «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը՝ Beeline) երրորդ սերնդի ցանցն (3G) ամբողջությամբ ծածկում է Երևանի տարածքը։
    Այդ մասին լրագրողներին հայտնեց «ԱրմենՏելի» ծրագրերի գծով տնօրեն Գենադի Կալգաշկինը։
    3G –ն ծառայությունների հավաքածու է, որոնք միավորում են ինչպես Ինտերնետ ցանցի ծառայություններին բարձր արագության շարժական հասանելիությունը, այնպես էլ ռադիոկապի տեխնոլոգիան, որը ստեղծում է տվյալների փոխանցման ուղի, այդ թվում՝ տեսազանգի հնարավորություն։ «ԱրմենՏել» ընկերության 3G ցանցը շահագործման է հանձնվել 2008թ.-ի հուլիսից։ Նախատեսվում էր, որ առաջին փուլում ցանցը հասանելի կլինի Երևանի միայն կենտրոնական մասում և հիմնական մայրուղիների, ինչպես նաև խոշոր բիզնես-կենտրոնների տարածքում։
    «Բաժանորդներն արդեն ակտիվորեն օգտվում են 3G ծառայությունների շրջանակներում առաջարկվող ինչպես տեսակոնֆերանսից, այնպես էլ շարժական գրասենյակից»,- ասաց Կալգաշկինը։ Ըստ նրա, այն մասին, որ ծառայությունը պահանջարկ ունի, վկայում է նաև այն փաստը, որ Հայաստանում աճում է 3G գործառույթներով աշխատող հեռախոսների թիվը։
    Միաժամանակ տնօրենը նշեց, որ երրորդ սերնդի ցանցի զարգացման երկրորդ փուլի ժամկետները կախված են առաջիկա տեխնիկական արտոնագրերից։
    Ինչպես ավելի վաղ հայտնում էր «ԱրմենՏել» ՓԲԸ (Beeline ապրանքանիշ) գլխավոր տնօրեն Նեյչո Վելիչկովը, մինչև 2008թ.-ի վերջը ընկերությունը նախատեսում է ավարտել օպտիկամանրաթելային ցանցի ներդրումը Հայաստանում։
    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2007թ. հոկտեմբերի 1-ից ընկերությանը անհրաժեշտ ռադիոհաճախականությունների օգտագործման արտոնագիր է տվել երրորդ սերնդի ցանցի ներդրման համար։
    «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «Վիմպելկոմ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունն է։ «ԱրմենՏելը» որի 100 տոկոս բաժնետոմսերը 2007 թ.-ի ապրիլից պատկանում են ռուսական ընկերությանը, տրամադրում է ֆիքսված(շուրջ 650 հազար բաժանորդ) և բջջային (ավելի քան 784 հազար բաժանորդ) հեռախոսակապի ծառայություններ Հայաստանի Հանրապետությունում:--0--
    Մեր տանը մենակ հարավային մասում ա բռնում (մի գիծ), տան մեջտեղներում ու հյուսիսային կողմում 0-ական վիճակ ա։
    Նույնիսկ քաղաքի կենտրոնում եթե ռեժիմը դնում եմ UMTS հետո փոխում եմ ավտոմատ, ապա մի քանի րոպեից անցնում ա GSM-ի, որովհետեւ UMTS կապը կայուն չի։

  4. #454
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Beeline AM

    Էս քանի օրը լինում ա, որ ՍՄՍ ա գալիս, որ «դուք ունեք եսիմքանի բաց թողնված զանգ...», ինձ զանգողնել հոտո ասում ա, որ ես կա՛մ անջատել էի հեռախոսս, կամ էլ ռադիոծածկույթից դուրս էի։
    Հաճախ էլ քաղաքի կենտրոնում, (մասնավորապես Պոլիտեխնիկի շրջակայքում) զանգել չի լինում։ Մի խոսքով ըստ իս սա նշանակում ա 2 բան.
    1. Որ Բիլայնի բաժանորդները ավելացել են, ու ցանցը մի քիչ ծանրաբեռնվել ա,
    2. Որ Բիլայնը քայլեր չի ձեռնարկում ավելի շատ բաժանորդների ծառայություններ մատուցելու համար։

    Պետք ա մի փոքր մտածի Բիլայնը էդ ուղղությամբ։

  5. #455
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    19.11.2007
    Գրառումներ
    19
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Beeline AM

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեր տանը մենակ հարավային մասում ա բռնում (մի գիծ), տան մեջտեղներում ու հյուսիսային կողմում 0-ական վիճակ ա։
    Նույնիսկ քաղաքի կենտրոնում եթե ռեժիմը դնում եմ UMTS հետո փոխում եմ ավտոմատ, ապա մի քանի րոպեից անցնում ա GSM-ի, որովհետեւ UMTS կապը կայուն չի։
    Մեր տանն էլ մենակ պատուհանների մոտա բռնում UMTS-ը

  6. #456
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Beeline AM

    Մեջբերում 091-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեր տանն էլ մենակ պատուհանների մոտա բռնում UMTS-ը
    Ախր մեր մոտ էդ պատուհանների մոտն էլ նորմալ չի, ընդամենը մի գիծ ա հեռախոսս ցույց տալիս։

  7. #457
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Beeline AM

    Միացե՛ք «Ազատ շփմանը»:
    10 դեկտեմբեր 2008

    Դեկտեմբերի 10-ից «Beeline» բաժանորդները հնարավորություն ունեն անցնելու «Ազատ շփում» սակագնային փաթեթին, ընդամենը հավաքելով հեռախոսահամարից 067408014:

    «Ազատ շփում» սակագնային փաթեթին անցնելիս գանձվում է օրական բաժանորդավճար` 59 դրամ (ներառյալ ԱԱՀ):

    Միացե՛ք և շփվեք ազատ:

    Աղբյուր` Beeline.am

  8. #458
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Beeline AM

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս քանի օրը լինում ա, որ ՍՄՍ ա գալիս, որ «դուք ունեք եսիմքանի բաց թողնված զանգ...», ինձ զանգողնել հոտո ասում ա, որ ես կա՛մ անջատել էի հեռախոսս, կամ էլ ռադիոծածկույթից դուրս էի։
    Հաճախ էլ քաղաքի կենտրոնում, (մասնավորապես Պոլիտեխնիկի շրջակայքում) զանգել չի լինում։ Մի խոսքով ըստ իս սա նշանակում ա 2 բան.
    1. Որ Բիլայնի բաժանորդները ավելացել են, ու ցանցը մի քիչ ծանրաբեռնվել ա,
    2. Որ Բիլայնը քայլեր չի ձեռնարկում ավելի շատ բաժանորդների ծառայություններ մատուցելու համար։

    Պետք ա մի փոքր մտածի Բիլայնը էդ ուղղությամբ։
    Ըհը, հենց նոր մի հատ էլ էկավ, էսօր ժամը 8:33-ին զանգել են, ու չեն ընկել։ Բայց ցավը էն ա, որ էդ ժամին հեռախոսս իրա համար հանգիստ դրած ա էղել սեղանին միացված վրճակում, ես էլ քնած եմ եղել։
    Իհարկե ողջունելի ա Բիլայնին, որ քնած մարդկանց չի ուզում արթնացնի , բայց դե տեղեկացնում եմ Բիլայնին, որ իրան պետք չի մտահոեգվել իմ առողջության ու քնի ռեժիմի մասին ։ Մի խոսքով ԼԱՎ ՉԻ։

    Ժող ջան, էս պրոբլեմից ոչ մեկդ չունե՞ք, մենակ իմ հետ ա՞։ :shok

  9. #459
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Beeline AM

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Ըհը, հենց նոր մի հատ էլ էկավ, էսօր ժամը 8:33-ին զանգել են, ու չեն ընկել։ Բայց ցավը էն ա, որ էդ ժամին հեռախոսս իրա համար հանգիստ դրած ա էղել սեղանին միացված վրճակում, ես էլ քնած եմ եղել։
    Իհարկե ողջունելի ա Բիլայնին, որ քնած մարդկանց չի ուզում արթնացնի , բայց դե տեղեկացնում եմ Բիլայնին, որ իրան պետք չի մտահոեգվել իմ առողջության ու քնի ռեժիմի մասին ։ Մի խոսքով ԼԱՎ ՉԻ։

    Ժող ջան, էս պրոբլեմից ոչ մեկդ չունե՞ք, մենակ իմ հետ ա՞։ :shok
    Իսկ Բիլայնը ունի՞ նման հնարավորություն։ Ես գիտեի մենակ Վիվան ա տեղեկացնում չմիացած զանգերի մասին։ Իմը Բիլայն ա, կասե՞ք ոնց անեմ, որ տեղեկանամ
    When life gives you lemons, make lemonade

  10. #460
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Beeline AM

    Մեջբերում Ariadna-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ Բիլայնը ունի՞ նման հնարավորություն։ Ես գիտեի մենակ Վիվան ա տեղեկացնում չմիացած զանգերի մասին։ Իմը Բիլայն ա, կասե՞ք ոնց անեմ, որ տեղեկանամ
    Նախ եւ առաջ միացնելու համար հավաքիր 067409501 (անջատումը` 067409500)։ Դրանից հետո, եթբ գա SMS, որ ծառայությունն ակտիվածված է, հավաքիր *62*+37491000603#, ու սեղմիր զանգահարելու կոճակը։

    Հետո փորձիր անջատել հեռախոսդ, ու ուրիշ հեռախոսից զանգել քոնի վրա։ Հետո միացրու հեռախոսդ, ու SMS կգա։ Ընդ որում ինչն ա ինձ դուր գալիս Beeline-ի էս ծառայությունում. ասենք, եթե անհասանելի լինելու ընթացքում 5 անգամ զանգել են, ապա կգա ոչ թե 5 հատ SMS, այլ 1 SMS, որի մեջ կասվի, որ «Դուք ունեք 5 բաց թողնված զանգ...»։

  11. #461
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Beeline AM

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախ եւ առաջ միացնելու համար հավաքիր 067409501 (անջատումը` 067409500)։ Դրանից հետո, եթբ գա SMS, որ ծառայությունն ակտիվածված է, հավաքիր *62*+37491000603#, ու սեղմիր զանգահարելու կոճակը։

    Հետո փորձիր անջատել հեռախոսդ, ու ուրիշ հեռախոսից զանգել քոնի վրա։ Հետո միացրու հեռախոսդ, ու SMS կգա։ Ընդ որում ինչն ա ինձ դուր գալիս Beeline-ի էս ծառայությունում. ասենք, եթե անհասանելի լինելու ընթացքում 5 անգամ զանգել են, ապա կգա ոչ թե 5 հատ SMS, այլ 1 SMS, որի մեջ կասվի, որ «Դուք ունեք 5 բաց թողնված զանգ...»։
    Վայ, շատ շնորհակալ եմ, հիմա փորձեմ, բայց իմը SIM է, ոչի՞նչ, դա մենակ իզիների արտոնությունը չի՞
    When life gives you lemons, make lemonade

  12. #462
    Կատվիկ Enigmatic-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.09.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,334

    իսկ վճարովի է ծառայությունը,կամ միանալը եթե հա ինչ արժի?
    Я не высокомерна - я просто не считаю нужным улыбаться всем.

  13. #463
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Beeline AM

    Մեջբերում Ariadna-ի խոսքերից Նայել գրառումը
    Վայ, շատ շնորհակալ եմ, հիմա փորձեմ, բայց իմը SIM է, ոչի՞նչ, դա մենակ իզիների արտոնությունը չի՞
    Խնդրեմ...
    Կապ չունի կանխավճարային է, թե հետվճարային...

    Հ.Գ. Ժող ջան, շատ եմ խնդրում, էլի, էդ SIM, Իզի-ն մոռացեք... Ախր շատ էլ թե էն հույն արմենտելիստները մի բան հորինել են...

    Մեջբերում Enigmatic-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկ վճարովի է ծառայությունը,կամ միանալը եթե հա ինչ արժի?
    0 դրամ...

  14. #464
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Beeline AM

    Արեցի, ակտիվացավ, բայց sms չեկավ

    Ավելացվել է 1 րոպե անց
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Հ.Գ. Ժող ջան, շատ եմ խնդրում, էլի, էդ SIM, Իզի-ն մոռացեք... Ախր շատ էլ թե էն հույն արմենտելիստները մի բան հորինել են...
    [/COLOR][/SIZE]

    Ախր ես հենց էս ծառայության համար զանգել եմ Արմենտել, ու ինձ ասեցին, որ դա մենակ իզիների համար է
    Վերջին խմբագրող՝ Ariadna: 12.12.2008, 11:44: Պատճառ: Գրառման ավելացում
    When life gives you lemons, make lemonade

  15. #465
    Կատվիկ Enigmatic-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.09.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,334
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Beeline AM

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Խնդրեմ...
    Կապ չունի կանխավճարային է, թե հետվճարային...

    Հ.Գ. Ժող ջան, շատ եմ խնդրում, էլի, էդ SIM, Իզի-ն մոռացեք... Ախր շատ էլ թե էն հույն արմենտելիստները մի բան հորինել են...

    0 դրամ...
    վայ շատ մերսի փորձեցի ու եղավ
    Я не высокомерна - я просто не считаю нужным улыбаться всем.

Էջ 31 140-ից ԱռաջինԱռաջին ... 212728293031323334354181131 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Beeline - Ֆիքսված Հեռախոսակապ
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Հեռահաղորդակցություն
    Գրառումներ: 79
    Վերջինը: 09.04.2013, 10:16
  2. Beeline Hi-line
    Հեղինակ՝ Zhor(ARM), բաժին` Ինտերնետ պրովայդերներ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 08.08.2010, 00:15
  3. Orange, Beeline, թե Vivacell
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Տնտեսագիտություն, տնտեսություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 22.02.2009, 21:45
  4. Beeline vs. Bi Line
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 42
    Վերջինը: 03.02.2009, 12:10
  5. Beeline Internet
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Վեբ
    Գրառումներ: 37
    Վերջինը: 10.06.2008, 21:24

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •