ժող էս չեմ հասկանում արդեն ինչքան ժամանակ ա 3G հեռախոսս չի բռնում, 3G ընտրել չկա, ավտոմատ էլ GSM-ի վրա փդել ա: հույս չունենամ հեռախոսս փոխեմ?
ժող էս չեմ հասկանում արդեն ինչքան ժամանակ ա 3G հեռախոսս չի բռնում, 3G ընտրել չկա, ավտոմատ էլ GSM-ի վրա փդել ա: հույս չունենամ հեռախոսս փոխեմ?
Ի՞նչ հեռախոս է, _DEATH_։
Ճիշտ կանես մտնես քո հեռախոսի մասին արտասահմանյան ֆորումներ ու հարցուփոձ անես։ Գուցե այդ բագը շտկվող լինի։
Իսկ մի հարց էլ։ Դու որտե՞ղ ես ապրում։ Նկատի ունեմ ձեր տանը 3G-ն բռնում ա՞, թե՞ չէ։ Փորձիր անջատել ու միացնել հեռախոսդ այնպիսի տեղում, որտեղ հաստատ 3G-ն կա։
հեռախոսս N70 ա, 3G բռնում էր, մի քանի շաբաթ 3G էր, հետո կորավ, սկսեց ուշ-ուշ բռնել, իսկ հիմա վաբշե չի բռնում, արտասաիմանյան ֆորումում ասում են մեր մոտ տենց պռոբլեմ չկա, ցանցը մենակ 3G ա, իսկ մեր մոտ միաժամանակ GSM ա:
հգ. ժող էս wap.akumb.am-ը տռանսլիտ չունի? համ էլ ինչ որ շատ աղքատիկ ա, առանձ սովորականի ոչ ամեն ինչ ա լինում:
Լավ չեմ հասկանում տրամաբանությունը, եթե ծածկույթը թույլ ա, ապա ո՞նց էր առաջ բռնում, իսկ հիմա` ոչ: Հա բան չունեմ ասելու, դեռ գերազանց չի ծածկույթը Երեւանում, բայց քաղաքի կենտրոնում շատ էլ լավ ա:
Իմ հեռախոսը անընդհատ ման չի գալիս 3G: Եթե GSM-ով ա, ապա տենց էլ մնում ա, բայց հենց մտնում եմ նենց տեղ, որ կապ չկա (օրինակ` գետնանցում), ապա դուրս գալուց հետո 3G ա բռնում: Իմ ասածն էլ դա է, փորձիր քաղաքի կենտրոնում անջատել-միացնել հեռախոսդ, որպեսզի նոր որոնում սկսի: Եթե 3G չբռնեց, ապա կարծում եմ հեռախոսի հետ խնդիրներ կան:
ճիշտա ասում Death-ը, եթե հատուկ չընտրես 3Գ, ապա չի բռնի + եթե 3Գ բռնում ա, GPRS չի աշխատում
A friend is someone,
Who knows the song in your heart
Who can sing it back to u
When u have forgotten the words!
Դա միայն հեռախոսից ա կախված, թե ինչ կբռնի։ Իմ հեռախոսը, եթե անջատեմ, գնամ նենց տեղ, որտեղ 3G ծածկույթը բավարար ա, ապա միացնելուց հետո միշտ 3G ա բռնում, քանի որ դեֆոլթով դրած ա, որ նախ փնտրի 3G, եւ եթե չգտնի, ապա փնտրի GSM։
Իսկ GPRS-ը 3G-ում չպետք ա, ու չի էլ կարա աշխատի, քանի որ 3G-ի համար GPRS ուղղակի չկա։ 3G-ն, մասնավորապես UMTS-ը հենց ինքն ա իրականացնում տվյալների փոխանցումը ու էլ GPRS-ի կարիք չկա։
3G-ով GPRS-ը նույն բանն ա, ոնց որ օրինակ, ամենանորագույն համակարգիչը ունենա պերֆոքարտեր կարդալու հնարավորություն։![]()
Ինձ թվումա 3G-ում GPRS ասելով ինկատի ունի ինտերնետ մտնելը, օրինակ կենտրենում եթե հեռախեսը 3G ցանցումա ինտերնետ չի մտնում, ինքս եմ փորձել։
Ես էլ չեմ նկատել որ հեռախոսս ինքնուրույն 3G բռնի միշտ ձեռքով եմ ընտրում UMTS-ը, կասես թե որտե՞ղ է 3G ծածկույթը բավարար որ հեռախոսս դեֆոլթով ընտրի 3G։
Նախ սկսեմ նրանից, որ ինձ մոտ ճիշտ հակառակն է` քաղաքի կենտրոնում GPRS-ն ա մեկ-մեկ դանդաղանում, քանի որ երեւի ծանրաբեռնված է, իսկ UMTS-ով շատ լավ ու արագ կապ է ապահովվում։ Հնարավոր է, որ քո հեռախոսում 3Գ-ի համար առանձին կարգավորումներ են պետք, իհարկե վստահ չեմ։
Եւ երկրորդ` ես չասացի, որ իմ մոտ միշտ ավտոմատ ընտրում է 3G, ասում եմ, որ անջատում միացնում եմ հեռախոսս, ու ինքը ընտրում է։ Եթե չեմ ուզում անջատեմ, ապա պետք է ձեռքով ընտրեմ։ Մասնավորապես քաղաքի կետրոնում` Աբովյան փողոց, Հանր. Հրապարակ ու լիքը այլ տեղեր շատ լավ բռնում է։![]()
<ԲԻԼԱՅՆԸ (Beeline)> ԳԼԽԱՎՈՐԵԼ Է ՌՈՒՍԱԿԱՆ ԱՄԵՆԱԹԱՆԿ ԲՐԵՆԴՆԵՐԻ ՑԱՆԿԸ
«Ինտերբրենդ» («Interbrand») գործակալությունը հերթական անգամ հրապարակել է ռուսական ամենաթանկ 40 ապրանքանիշերի ցուցակը: Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս ցուցակը գլխավորել է «Բիլայն» ապրանքանիշը, որի արժեքը, փորձագետների գնահատականներով, կազմել է 7.43 միլիարդ դոլար: «Կոմերսանտ» թերթի փոխանցմամբ, նախորդ տարվա համեմատ «Բիլայնի» ցուցանիշը 4 տոկոսով աճել է:
Երկրորդ հորիզոնականում 6.9 միլիարդ դոլար արժեքով МТС ապրանքանիշն է: Այս բրենդը նախորդ տարվա հետ համեմատած 19 տոկոսով թանկացել է: Ցանկում երրորդը «Բալթիկա» գարեջուրն է, որի արժեքը` 2.4 միլիարդ դոլար, նախորդ տարվա ցուցանիշից 10 տոկոսով ավելին է:
Մեկ տարվա ընթացքում ամենից շատ անկում են ապրել «Արսենալնոյե» (նվազել է 18 տոկոս և կազմել 294 միլիոն դոլար) և «Յարպիվո» (նվազել է 14 տոկոս, կազմել է 213 միլիոն դոլար) գարեջուրների բրենդները:
Աղբյուրի համաձայն` ֆինանսական ճգնաժամի ֆոնին էականորեն էժանացել են բանկային ապրանաքանիշերը: Այսպես, Մոսկովյան բանկն (Банка Москвы) էժանացել է 2 տոկոսով ու կազմել 273 միլիոն դոլար, Ալֆա-բանկը (Альфа-банк)` 4 տոկոսով և կազմել 380 միլիոն դոլար: Միևնույն ժամանակ, սակայն ՎՏԲ բանկի բրենդի արժեքն անփոփոխ է մնացել, իսկ Խնայբանկը (Сбербанк) մեկ տոկոսով թանկացել է ու կազմել 401 միլիոն դոլար:
Տեղեկացնենք, որ ռուսական ամենաթանկ ապրանքանիշերի ցանկում ընդգրկվում են միայն այն բրենդները, որոնց արժեքը չի իջնում է 76.8 միլիոն դոլարից: Նախորդ տարվա նվազագույն շեմն այս առումով կազմել է 69.7 միլիոն դոլար:
Աղբյուր` Panorama.am
Ավելացվել է 2 րոպե անց
ՀՀ ԱԳՆ ղեկավարը եվ Ericsson-ի ներկայացուցիչը քննարկել են Ericsson-ի հետ հայկական ընկերությունների համագործակցության հնարավոր ընդլայնման հարցերը
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական կազմակերպությունների հետ Ericsson-ի համագործակցության հնարավոր ընդլայնման հարցերն են քննարկել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և Արևելյան Եվրոպայում ու Կենտրոնական Ասիայում Ericsson-ի նախագահ Բյորն Հեմսթադը (Bjorn Hemstad)։
Ինչպես երկուշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ericsson ընկերության գլխավոր գրասենյակ է այցելել Շվեդիա կատարած իր այցի շրջանակներում։
Հանդիպմանը նախարար Նալբանդյանը ծանոթացել է ընկերության գործունեությանը և հեռանկարային ծրագրերին:
«Նալբանդյանը գոհունակություն է հայտնել Հայաստանի բջջային օպերատորների հետ Ericsson-ի արդյունավետ համագործակցության կապակցությամբ»,- հայտնեցին մամուլի ծառայությունից:
Աշխարհում հեռահաղորդակցության լուծումներ և պրոֆեսիոնալ ծառայություններ տրամադրող խոշորագույն Ericsson ընկերությունը 2008թ. փետրվարին բացառիկ պայմանագիր ստորագրեց հեռահաղորդակցության հայկական «ԱրմենՏել» ՓԲԸ-ի հետ՝ նոր սերնդի բջջային և ֆիքսված կապի կոնվերգենտ ցանցի շինարարություն իրականացնելու վերաբերյալ՝ IP Multimedia Subsystem (IMS) լուծման հիման վրա։
Պայմանագրի համաձայն, Ericsson-ը IMS-ի հիման վրա կապահովի կոնվերգենտ ծառայությունների տրամադրման համար IP-պլատֆորմների և հավելվածների համակարգային ինտեգրում, ինչպիսիք են IP-հեռախոսակապը և մուլտիմեդիային ծառայությունները մասնավոր և կորպորատիվ պատվիրատուների համար։ -0-
10/11/2008 16:52 telecom.arca.am
Վերջին խմբագրող՝ Sunun: 11.11.2008, 10:07: Պատճառ: Գրառման ավելացում
ՎՏԲ-Հայաստան բանկը և ԱրմենՏելը բացել են հաճախորդների հեռախոսային սպասարկման նոր կենտրոն
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան բանկը բացել է հաճախորդների հեռախոսային սպասարկման նոր կենտրոն (call-center), որը ստեղծվել է հեռահաղորդակցության «ԱրմետՏել» ՓԲԸ (ապրանքանիշը՝ Beeline) հետ համատեղ նախաձեռնության շրջանակներում։
Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից, այժմ ՎՏԲ-Հայաստան բանկի հաճախորդները («ԱրմենՏել» ցանցի բաժանորդները անվճար) կարող են 87-87 հեռախոսահամարով (միջազգային կապ` +(374 8000) 87-87) ստանալ շուրջօրյա անվճար տեղեկություններ ՎՏԲ-Հայաստան բանկի կողմից մատուցվող բոլոր ծառայությունների մասին:
Մասնավորապես, տեղեկություններ կարելի է ստանալ արտարժույթի փոխարժեքների, ավանդների տեսակների, տոկոսադրույքների, վարկերի, դրամական փոխանցումների, պլաստիկ քարտերի, բանկոմատների և մասնաճյուղերի հասցեների, հեռախոսահամարների մասին:
«Call-center կենտրոնները լայն տարածում ունեն աշխարհի առաջատար բանկերում, և ՎՏԲ-Հայաստան բանկը Հայաստանում այս տեխնոլոգիայի առաջին կիրառողներից է: ՎՏԲ-Հայաստան բանկն օգտվում է «ԱրմենՏել» ընկերության մասնագիտական փորձից ու տեխնոլոգիական ռեսուրսներից, ինչը նոր հնարավորություններ է ընձեռում բանկի և հաճախորդների միջև կապի սերտացման համար», - ասվում է տեղեկատվության մեջ։
Call-center-ը կենտրոնացնում է հաճախորդների տեղեկատվական սպասարկման ողջ ծավալը՝ կիրառելով ժամանակակից հեռահաղորդակցական սարքավորումներ։
Ինչպես ասվում է տեղեկատվության մեջ, կենտրոնում ներդրված է AVAYA տեխնոլոգիան, որը թույլ է տալիս հարցումները դասակարգել ըստ թեմաների` աշխատանքը դարձնելով ավելի արդյունավետ։ Բացի այդ, այս տեխնոլոգիան թույլ է տալիս օգտվել ոչ միայն օպերատորների ծառայություններից, այլև հաճախորդի ցանկությամբ` սպասարկման ավտոմատացված համակարգից:
«Միաժամանակ կենտրոնի աշխատակազմն ապահովելու է սպասարկման բարձրագույն ստանդարտներ` հաճախորդների հարցերին պատասխանելով հաշված վայրկյաններում՝ հայերեն և ռուսերեն լեզուներով: Առաջիկայում նախատեսվում է ընդլայնել կենտրոնում մատուցվող ծառայությունների տեսականին և ստեղծել հնարավորություն՝ անհրաժեշտ տեղեկատվություն ստանալ նաև անգլերեն լեզվով»,- ասվում է տեղեկատվության մեջ։
«ՎՏԲ բանկ» ՓԲԸ-ն (մինչև 2006-ի հունիսի 20-ը «Հայխնայբանկ» ՓԲԸ) ՎՏԲ խմբի մասնակից դարձավ 2004-ի ապրիլին։ Ներկայում ՎՏԲ բանկը «ՎՏԲ- Հայաստան բանկի» 100 տոկոս բաժնետոմսերի սեփականատերն է։
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն ռուսական «Վիմպելկոմ» (Beeline ապրանքանիշ) ընկերությունն դուստր ձեռնարկությունն է, իսկ 2007թ. ապրիլից «ԱրմենՏելի» 100% բաժնետոմսերի սեփականատերը ռուսական ընկերությունն է: «ԱրմենՏելն» ունի 650 հազար ֆիքսված կապի և 780 հազար բջջային կապի բաժանորդ։
13/11/2008 13:13
telecom.arca.am
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ