Էս բիլայնը հիվանդագին հատկություններ ունի. մի հատ քարտ ունեմ, հենց մոտենում ա սռոկը վերջանալու ժամանակը` մի հինգ օր շուտ` օրվա մեջ առանց չափազանցնելու մի հիսուն հատ սմս ա գրում, որ լիցքավորեմ: Տապոռ ե՞ն արա սրանք![]()
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Ժամանակին ընդհանրապես չէր գրում... տենց մոտ 40000 կորցրել եմ.. ու դրանից հետո հաստատ որոշեցի անցնեմ Վիվասելի...
“3G բաժանորդների թիվը կայուն աճի միտումներ է դրսեւորում”
“ԱրմենՏել” ՓԲԸ-ի (Beeline ապրանքանիշ) հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Անուշ Բեղլոյանի հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը
- Beeline-ը հայտարարել է Երեւանում երրորդ սերնդի բջջային կապի (3G) առեւտրային գործարկման մասին: Ինչպիսի՞ն են նախնական արդյունքները, հաճախորդների կողմից 3G ծառայության նկատմամբ ինչպիսի՞ պահանջարկ կա:
- 3G ցանցը փորձնականորեն գործարկվեց այս տարվա հուլիսին, իսկ մի քանի օր առաջ մենք հայտարարեցինք ցանցը առեւտրային շահագործման հանձնելու մասին: Նույնիսկ փորձնական ռեժիմով գրանցվել է բավականին մեծ հետաքրքրություն նոր հնարավորությունների նկատմամբ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ցանցի ծածկույթը դեռեւս սահմանափակվում է Երեւանով, եւ դրանից օգտվելու համար անհրաժեշտ է որոշակի տեխնիկական չափանիշներով օժտված բջջային հեռախոսների առկայություն (3G, UMTS կամ WCDMA ):
Նորարարությունների տարածման տեսության վրա հենվելով` կարելի է ասել, որ ցանցի փորձնական գործարկման ժամանակ մեզ հաջողվեց հետաքրքրություն հարուցել թիրախային շուկայի այն հատվածի մոտ, որոնց ընդունված է անվանել “նորարարներ”: Սպառողների այդ խումբը լավ կրթված մարդիկ են, ովքեր ունեն տեղեկատվության բազմաթիվ աղբյուրներ եւ Հայաստանում սոցիալական առաջնորդներ են հանդիսանում: Այնպես որ այդ առումով ցանցի փորձարկումը կարելի է հաջողված համարել:
- 3G ծառայութուններից մշտապես օգտվող հաճախորդների թվի վերաբերյալ կա՞ն արդյոք վիճակագրական տվյալներ:
- Կցանկանայի մի քանի խոսքով նկարագրել, թե ինչպիսիք են 3G-ի օգտագործման միտումներն աշխարհում: Երրորդ սերնդի բջջային կապի (3G) պատմությունը սկսվել է մոտ 20 տարի առաջ` 1990 թվականից, երբ Էլեկտրակապի միջազգային միությունը (ITU) սկսեց մշակել IMT 2000 ստանդարտը:
Առաջին անգամ 3G առեւտրային ցանցը գործարկվել է Ճապոնիայում 2001 թվականին: Եվրոպայում 3G ցանցերը սկսել են գործարկել միայն 2003 թվականից: Երբ 2004 թ. սկզբում Harris Interactive վերլուծական ընկերությունը հարցում կատարեց եվրոպական մի շարք երկրների բջջային կապի սպառողների շրջանում, պարզվեց, որ հաճախորդների 49%-ն առհասարակ հետաքրքրված չէ 3G ցանցերով, իսկ 55%-ը վստահ է, որ 3G ծառայությունները չափազանց թանկ են լինելու: Այդուամենայնիվ, Ճապոնիայի շուկայում, որտեղ ցանցը գործարկվել է առաջին անգամ, դիտվում է արմատապես այլ իրավիճակ: Ճապոնիայի խոշորագույն օպերատոր NTT DoCoMo-ն 3G ծառայություններից օգտվող բաժանորդների թվով համարվում է համաշխարհային առաջատար (2007 թվականի մարտի դրությամբ օպերատորի 55 միլիոն բաժանորդներից 30 մլն-ը օգտվում էր այդ կապից):
Իհարկե, Հայաստանում ծառայությունը բացարձակ նոր է, եւ դեռեւս բաժանորդների շրջանում դրա մասսայականությունը հիշեցնում է 3G-ի գործարկման առաջին տարիների եվրոպական միտումները, սակայն արժե հաշվի առնել, որ հայ սպառողի համար բնութագրական է հետաքրքրությունը տեխնիկական եւ տեխնոլոգիական նորույթների նկատմամբ, քանզի ծառայության բաժանորդների թիվն արդեն կայուն աճի միտումներ է դրսեւորում, որոնք, անկասկած, կամրապնդվեն հայաստանյան շուկա նոր սերնդի ստանդարտներին համապատասխանող հեռախոսների ներթափանցմանը զուգահեռ:
- Ե՞րբ է Beeline-ը նախատեսում ընդլայնել 3G-ի ծածկույթը:
- Մոտ ապագայում նախատեսվում է ցանցի ընդլայնում, որպեսզի դրա ծածկույթը տարածվի ողջ Երեւանով: Ցավոք, Հայաստանի մայրաքաղաքի եւ մարզերի միջեւ տեխնիկական հագեցվածության տարբերությունը բավականին էական է, այդ իսկ պատճառով “ԱրմենՏել”-ն առաջիկայում ձգտելու է կրճատել այդ ճեղքվածքը իր մյուս ծրագրերի միջոցով: Սակայն անհրաժեշտ է գիտակցել. տեխնոլոգիաները զարգանում են կայծակնային արագությամբ, եւ ցանցային սարքավորումներ արտադրողներն իրենց հետագա մշակումներում արդեն կենտրոնանում են 3G-ի վրա: Նշանակում է, 3G-ի պահանջարկը աճելու է, եւ մարզերում ցանցին միանալը կարող է ոչ այնքան հեռավոր ապագայի գործ դառնալ:
- Առաջիկայում ինչպիսի՞ լրացուցիչ ծառայություններ (արագ ինտերնետից եւ տեսազանգերից բացի) կարող են հասանելի լինել Beeline-ի բաժանորդներին:
- Շարժական ինտերնետից բացի 3G-ն թույլ է տալիս բեռնաթափել GSM ցանցերն այնտեղ, որտեղ դրանք այժմ գործում են առավելագույն տարողունակության սահմաններում (3G հեռախոսների բավականաչափ թափանցելիության պայմաններում): Շարժական արագ ինտերնետի հնարավորությունն ապագայում մեծ հեռանկարներ է բացում:
Մասնավորապես, Ռուսաստանում “ՎիմպելԿոմն” արդեն մատուցում է “շարժական գրասենյակ” ծառայությունը: “Շարժական գրասենյակը” նոութբուքի օգնությամբ կորպորատիվ ռեսուրսներին եւ ինտերնետ-հասանելիության համալիր լուծում է: Այդ հասանելիությունն ապահովվում է աշխարհի յուրաքանչյուր կետում, ուր գործում է 3G-ն: Մենք ենթադրում ենք, որ այդ ծառայությունը կարող է օգտակար եւ հետաքրքիր լինել հայաստանցի սպառողին: Հարկ է նշել նաեւ, որ 3G-ի հնարավորությունները կատարելապես նոր տեխնոլոգիական հորիզոններ են բացում: Այսպես, 3G-ի օգտագործման վերջին միտումներից մեկն ողջ աշխարհում հանդիսանում է շարժական հեռուստատեսությունը: Վերջինս պահանջում է չափազանց առաջադեմ տեխնոլոգիաներ ինչպես կապի, այնպես էլ հեռուստատեսության ոլորտում, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի կառավորությունն արդեն հայտարարել է հեռուստատեսության թվայնացման մեկնարկի մասին, մեդիայի կոնվերգենցիան կարող է տեղի ունենալ բավականին արագ:
hayinfo.am
Իսկ iPhone-ը ինչ կապ ուներ այս հոդվածի հետ:
iPhone 3գ կարծեմ հայաստանում չի աշխատում կամ օրինական չի չէ՞
Երեւան /Մեդիամաքս/. iPhone 3G սմարթֆոնների օրինական վաճառքը Հայաստանում կսկսվի տարեվերջին, ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալության հետ հարցազրույցում ասել է “Մակ ԱՄ” ընկերության (Հայաստանում Apple-ի պաշտոնական դիստիբյուտոր) տնօրեն Էռնեստ Մարդոյանը:
Մեկնաբանելով այն փաստը, որ այսօր Ռուսաստանում պաշտոնապես սկսվել են iPhone 3G- վաճառքները, Էռնեստ Մարդոյանը նկատել է, որ “վաճառքի մեկնարկի մասին պայմանագիրը սահմանափակվում է միայն Ռուսաստանի տարածքով”:
“Հայաստանում iPhone 3G պաշտոնապես կհայտնվի տարեվերջին, ընդ որում, որպես ռիթեյլերներ հանդես են գալու Հայաստանի բջջային կապի օպերատորները, քանի որ մնացած մատակարարողները ի վիճակի չեն այդչափ խոշոր գործարք կնքել”,- ասել է ընկերության ղեկավարը:
Beeline օպերատորի մամլո ծառայությունում հաստատել են Հայաստանում iPhone 3G-ի վաճառքի մեկնարկի հնարավորությունը:
իսկ հետաքրքիրա Հայաստանում քանի հազար դոլար կլնի?![]()
Համաձայն եմ, բայց եթե ստեղ էժան էղավ, կարելի ա առնել ու անլոք անել։
Հ.Գ. Ինձ թվում ա Ռուսաստանում ամեն ինչի գները բարձր են։ Էն սարքը հիշում ե՞ս, որ 3G-ով ու Բիլայնի քարտով Ինտերնետ ես մտնում (էն որ Sunun-ը գրել էր)։ Ռուսաստանում, Բիլայնի կայքում դա արժե 2000 RUR։ Այսինքն` 24000 դրամ։ Ամեն դեպքում դրան ես այդքան չէի վճարի։![]()
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ի ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԸ ԴՐԱԿԱՆ Է ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ԵՐՐՈՐԴ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՄՈՒՏՔԻՆ
«Արմենտել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Նեյչո Վելիչկովը երրորդ օպերատորի մուտքով բջջային կապի շուկայում դրական փոփոխություններ է ակնկալում:
«Orange-ը (պատկանում է France Telecom ընկերությանը) լուրջ խաղացող է: Մեզ համար դա ազդանշան է, որ բջջային կապի հայկական շուկայում երրորդ օպերատորի անհրաժեշտություն կա»,- ասաց նա:
Ն. Վելիչկովը նշեց, որ ընկերության ծրագրերի մեջ են մտնում լավ արդյունքների հասնելու համար աշխատանքների հետևողական շարունակումը, որից հետո «պարզ կդառնա` իրականում այդ ընկերությունն ուժեղ է, թե հենց այնպես է շուկայում հայտնվել»:
«Մենք չենք վախենում մրցակցությունից և միշտ պատրաստ ենք դրան»,- ընդգծեց նա:
Ընկերության առաջարկած գնի տեսանկյունից Ն. Վելիչկովը երրորդ օպերատորի համար հայտարարված մրցույթի արդյունքները դրական գնահատեց:
Անդրադառնալով ընկերության բաժանորդային բազայի կրճատման հնարավորությանը` Ն. Վեիչկովը նկատեց, թե ցանկացած ընկերություն, շուկա մուտք գործելով, ձգտում է իր բազան ստեղծել: «Թե որքան բաժանորդ կունենա ընկերությունը, կախված է այն բանից, թե որքան լավ կաշխատի օպերատորներից յուրաքանչյուրը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ մրցութային հանձնաժողովն օրերս բջջային կապի ոլորտում երրորդ օպերատորի համար հայտարարված մրցույթի հաղթող ճանաչեց ֆրանսիական Orange ընկերությանը: Հայաստանում իր գործունեությունը սկսելու համար այս ընկերությունն առաջարկել էր 51.5 մլն եվրո: +374(0)55 և +374(0)95 կոդերով ծառայություն մատուցելու համար ընկերությանը տրամադրվելու է ռադիոհաճախականությունների որոշակի դիապազոն: Ընկերությունը մտադիր է արտոնագիր ստանալու պահից ի վեր 200 մլն եվրո գումարի չափով ներդրումներ կատարել:
Աղբյուր` Panorama.am
Ավելացվել է 3 րոպե անց
«ԱՐՄԵՆՏԵԼԸ» ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿԿՆՔԻ «TURKISH TELECOM»-Ի ՀԵՏ
«Արմենտել» ընկերությունը մինչև հոկտեմբերի վերջ Թուրքիայից ինտերնետ ծառայություններ ստանալու նպատակով պայմանագիր կկնքի Turkish telecom ընկերության հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմա ժամանակ հայտնեց «Արմենտելի» գլխավոր տնօրեն Նեյչո Վելիչկովը:
Նա նշեց, որ երկու ընկերություններն իրենց երկրներում համապատասխան թույլտվություններն արդեն ստացել են և այս պահին բանակցություններն ընթանում են ծառայությունների մատուցման պայմանների շուրջ:
«Մեզ բոլորիս համար կարևոր է իմանալ, որ մենք ապահով ինտերնետ կապ ենք ունենալու, իսկ Թուրքիան հնարավորություններից մեկն է»,- ասաց նա:
Ն. Վելիչկովը հավելեց, որ արդեն Վրաստանից եկող երկրորդ կապուղին կա, պատրաստվում է երրորդը, կա նաև Իրանից եկող մալուխը: Այսպիսով նոր պայմանագրի արդյունքում ընկերությունը կունենա չորորդ կապուղին:
Երեք նախագծերի իրականացման արդյունքում ինտերնետի թողունակությունը 4 անգամ կմեծանա: Ընկերությունը մտադիր է մինչև տարեվերջ այն մեծացնել 16 անգամ:
«Արմենտել» ընկերությունը մտադիր է նաև սեփական հասցեների տարածություն ստեղծել որը կոչվելու է beemail.am (ԽՈՍՏԱՑՎԱԾ ԱՆԿԱԸՆԿԱԼՍ): Էլեկտրոնային փոստն արդեն պատրաստ է, մնում է սանալ անհրաժեշտ արտոնագիրն ու ճշտել պոտենցիալ օգտագործողների թիվը:
Աղբյուր` Panorama.am
Վերջին խմբագրող՝ Sunun: 11.10.2008, 22:18: Պատճառ: Գրառման ավելացում
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ