Մոդերատորական. Թեմայից դուրս գրառում:
Հ.Գ. Բաժինն արդեն մի անգամ տուժել է նման գրառումների պատճառով, հաջորդ խախտման հետևանքները կլինեն ավելի խիստ:
Մոդերատորական. Թեմայից դուրս գրառում:
Հ.Գ. Բաժինն արդեն մի անգամ տուժել է նման գրառումների պատճառով, հաջորդ խախտման հետևանքները կլինեն ավելի խիստ:
Վերջին խմբագրող՝ Աթեիստ: 01.10.2008, 09:11:
3G ՑԱՆՑ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) օրերս առևտրային շահագործման է հանձնել նոր, երրորդ սերնդի շարժական հեռախոսակապի ցանցը (3G)` առաջինը Հայաստանում:
Ընկերությունից տեղեկացնում են, թե նոր ծառայությունները հնարավորություն են ընձեռում արագացնել տվյալների փոխանցումը GPRS ծառայության բաժանորդների համար, ինչպես նաև կատարել ներցանցային տեսազանգեր: Այս ծառայությունների դիմաց հավելյալ վճար չի գանձվում. 3G ցանցերում տվյալների փոխանցման, այդ թվում տեսահեռախոսակապից օգտվելու դեպքում, վճարումը կատարվելու է ըստ «GPRS փաթեթ» ծառայության պայմանների: 3G ցանցից կարող են օգտվել «ԱրմենՏել»-ի բոլոր բաժանորդները, որոնք գտնվում են Երևանում, 3G ցանցի ծածկույթում: Ցանցից օգտվելու միակ պայմանը երրորդ սերնդի կապի կամ UMTS/WCDMA հնարավորությամբ բջջային հեռախոսի առկայությունն է:
3G ցանցերի առաջին առևտրային գործարկումը կատարվել է Ճապոնիայում, NTT DoCoMo ընկերության կողմից 2001 թ. հոկտեմբերին: Եվրոպայում 3G ցանցերի թողարկումը սկսեց 2003 թ: 2007թ. դեկտեմբերի դրությամբ աշխարհում գործում էր 190 3G ցանց: ԱՊՀ երկրներում առաջին 3G ցանցի գործարկումը տեղի է ունեցել Տաջիկստանում:
Աղբյուր` Panorama.am
Слова, которые рождаются в сердце, доходят до сердца, а те, что рождаются на языке, не идут дальше ушей.
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
3G հեռախոսների ցանկը
http://mobile.beeline.am/media/B3099...9C86540CA8.pdf
Այսինքն տեսազանգի գինը հավասարա նույն զանգի գնին?
այո, բացի ուլտրա տարիֆային պլանից, որտող տարիֆի ներսում 9 դրամ է
եթե իրա ծանոթն ա թող հարցնի մոտը ինչ տարիֆ ա, ուրիշ ոչ մի կերպ
Ինչու իմ հեռախոսը (Nokia N95 8GB) երբեք "ինքնուրույուն" չի ընտրում 3G ցանցը Երևանի ցանկացած մասում, իսկ տանը (մ բարեկամության մոտ) բալկոնում անտենան մինչև վերջա իսկ տան մեջ - 0 ?
Ինչիցա որ կենտրոնում օրինակ օպերայի մոտ եթե հեռախոսը 3G ցանցումա ինտերնետ չի մտնում ?
«ՎիմպելԿոմը» պատրաստվում է գնել «Եվրոսետի» բաժնետոմսերի ոչ վերահսկիչ փաթեթը
10:40 • 02.10.08
Ռուսաստանում բջջային կապի «ՎիմպելԿոմ» օպերատորը (առևտրային ապրանքանիշը՝ Beeline) հաստատել է տարածված լուրերը, թե սեպտեմբերի 26-ին ընկերությունը դիմել է Ռուսաստանի դաշնային հակամենաշնորհային ծառայությանը (ԴՀԾ) բջջային հեռախոսների վաճառքի «Եվրոսետ» ցանցի բաժնետոմսերի ոչ վերահսկիչ փաթեթը գնելու համար։ «ՎիմպելԿոմի» առևտրային գործընկերոջ պնդմամբ՝ խոսքը վերաբերում է «Եվրոսետի» բաժնետոմսերի 49%-ին։
Սեպտեմբերի 22-ին «Եվրոսետի» համասեփականատերեր Եվգենի Չիչվարկինը և Թիմուր Արտեմևը ռիթեյլ ցանցն ամբողջությամբ վաճառեցին Ալեքսանդր Մամուտին։ Դրանից հետո Մամուտը հրապարակավ հաստատեց «Եվրոսետի» ոչ վերահսկիչ փաթեթի վաճառքի պատրաստակամությունը։ Ընդ որում՝ «Եվրոսետի» ներքին խոհանոցին քաջատեղյակ աղբյուրը նշել է, որ Մամուտն արդեն պայմանավորվել է «ՎիմպելԿոմի» հետ։ Վերջինիս նախկին մենեջերներից մեկի խոսքով՝ օպերատորը գործում է այն սխեմայով, որը չկարողացավ իրագործել MTS-ը. մի քանի գնորդներից կոնսորցիում է ստեղծում, որպեսզի ո՛չ ինքը վերահսկիչ փաթեթ ունենա, ո՛չ կոնսոլիդացնի ցածր շահութաբերությամբ «Եվրոսետը» («Եվրոսետի» զուտ շահույթի մարժան շուրջ 2,2% է)։ «Եվրոսետին» բաժին է ընկնում ՌԴ-ում վաճառվող բջջային հեռախոսների 30%-ը և բջջային կապի շուկայում կնքվող պայմանագրերի շուրջ մեկ երրորդը։ «Եվրոսետի» հաղորդմամբ՝ 2007թ. ընկերությունը Ռուսաստանում 12,4 մլն բջջային կապի պայմանագրեր է վաճառել, ինչը sim քարտերի վաճառքի հավելաճի 59%-ն է։ J'son & Partners-ի տվյալներով՝ 2008թ. երկրորդ եռամսյակում բջջային կապի ռուսական ընկերությունների ընդհանուր շահույթում «ՎիմպելԿոմի» մասնաբաժինը կազմել է 29%։
tert.am
Սենց որ գնա, երկաթգիծն էլ ա «ՎիմպելԿոմ» -ը առնելու: «Corbina Telecom», «Golden Telecom»(Էդ մեծերը, մանրներից չեմ խոսում), հիմա էլ «Евросеть»:
էսպես չի մնա
կարաս, հետագայում ցուցակում կավելացվի
Ժող, ո՞վ ունի հավաստի տվյալներ։ Ճիշտ ա, ես ավելի հավատում եմ Beeline.am-ին, քան Panorama.am-ին, բայց որոշակիությունը լավ բան է։
Մի հատ կարդացեք սա,
Հիմա սա.
Ո՞րն է ճիշտ, տեսազանգը հաշվարկվում է ըստ տվյալների ծավալի (GPRS- գներով), թե 49դր/րոպե։ՓԱԹԵԹ «ՈՒԼՏՐԱ»
...
Տեղական ելքային վիդեո-զանգեր (3G)
փաթեթի ներսում
9 դրամ/րոպե
դեպի Beeline բջջային ցանց
49 դրամ/րոպե
Աղբյուր` Beeline.am
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ