User Tag List

Էջ 11 140-ից ԱռաջինԱռաջին ... 7891011121314152161111 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 151 համարից մինչև 165 համարի արդյունքները՝ ընդհանուր 2086 հատից

Թեմա: Beeline AM

  1. #151
    Պատվավոր անդամ Sunun-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2006
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    820
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Beeline

    Գլոբալ ռոումինգ գլոբալ հաղորդակցման համար:

    Հունիսի 18-ից «Beeline»-ը տրամադրում է «Գլոբալ ռումինգ» ծառայությունը, որի արդյունքում մեր ռոումինգ գործընկերների թիվը ավելացվել է 200-ով 136 երկրներում:

    Ծառայությունը «Beeline»-ի կանխավճարային և հետվճարային բաժանորդներին հնարավորություն է տալիս ռոումինգից օգտվել Ռուսաստանի «Билайн»-ի ռոումինգ գործընկերների բջջային ցանցերում: «Գլոբալ ռումինգը» նաև հնարավորություն է տալիս Ռուսաստանի «Билайн» բջջային ցանցի բաժանորդներին օգտվել ռոումինգից Հայաստանի «Beeline» բջջային ցանցում:

    Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ SIM քարտ, որի վրա առկա է լրացուցիչ ծրագրային ապահովում` SIM մենյու:

    Մինչև «Գլոբալ ռոումինգի» երկրներ ճանապարհորդության մեկնելը, անհրաժեշտ է նաև միացնել «Միջազգային ռոումինգ» ծառայությունը , իսկ ժամանման երկրում միացնել «Գլոբալ ռոումինգը» SIM մենյուի օգնությամբ:

    «Beeline» SIM մենյուն հարմար տեղեկատվական համակարգ է, որը կանխավճարային և հետվճարային համակարգի բաժանորդներին հնարավորություն է տալիս ակնթարթորեն ստանալ զվարճալի և օգտակար ռեսուրսներ:

    Եթե բաժանորդի քարտը հին տեսակի է և չի պարունակում SIM մենյու, ապա այն անհրաժեշտ է փոխարինել: Քարտի փոխարինումը կատարվում է ընկերության վաճառքի և սպասարկման գրասենյակներում:

  2. #152
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Գրառումներ
    22
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Beeline

    Sunun, մի քանի օր առաջ վճարում կատարելուց Հյուսիսային պողոտայի գրասենյակում ինձ ասեցին, որ արդեն կարելի է փաթեթի բոլոր անդամներին առանձնացնել: Էդ համապատասխանու՞մ է իրականությանը թե չէ:

  3. #153
    Պատվավոր անդամ Sunun-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2006
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    820
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Beeline

    Լավագույն բարեմաղթանքը Հայաստանի օլիմպիական թիմի անդամներին:
    04 հուլիս 2008

    Ս.թ. հուլիսի 4-ից դուք կարող եք դառնալ «Հայաստանի օլիմպիական թիմի անդամներին ուղղված լավագույն մաղթանքի» հեղինակը:

    Հուլիսի 4-ից 27-ը ուղարկե´ք SMS-հաղորդագրություն 999 կարճ համարին ձեր բարեմաղթանքի տեքստով` ուղղված մեր օլիմպիական մարզիկներին և դարձե´ք նոթբուքի, ADSL մոդեմի և վեցամսյա անվճար ինտերնետի երջանիկ շահողը: Ակցիային մասնակցելու համար ձեր բարեմաղթանքները կարող եք ուղարկել նաև ք. Երևան, 0014, Ահարոնյան փ. 2 հասցեով:

    Ակցիայի շահողը կորոշվի հուլիսի 28-ին կայանալիք վիճակահանության միջոցով:

    Ակցիան գործում է կանխավճարային և հետվճարային բաժանորդների համար: 999 կարճ համարին ուղարկվող SMS-հաղորդագրության արժեքը կազմում է 20 դրամ (ներառյալ ԱԱՀ):

    Ավելացվել է 1 րոպե անց
    Մինչեվ տարեվէրջ նախատեսվում է Հայաստանի բոլոր խոշոր քաղաքներում շահագործել 3G համակարգը
    Վերջին խմբագրող՝ Sunun: 04.07.2008, 20:23: Պատճառ: Գրառման ավելացում

  4. #154
    Պատվավոր անդամ Sunun-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2006
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    820
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Beeline


  5. #155
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Beeline

    Մետրոյում անիմաստ ա, էնքան աղմուկ ա մեջը, որ նույնիսկ դուրս գալուց ուզում բժիշկի մոտ գնաս ստուգվես, ուր մնաց էդ աղմուկի մեջ հեռախոսով խոսաս

  6. #156
    Պատվավոր անդամ Sunun-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2006
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    820
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշադրություն Re. Beeline

    «Լայն ցանց» օլիմպիական սահմանափակ թողարկում:
    16 հուլիս 2008

    Ցանկանու՞մ եք լինել օլիմպիական իրադարձությունների կիզակետում: Ոգևորե´ք մեր հավաքականին, և նրանց յուրաքանչյուր հաղթանակը ձեզ կբերի 50 SMS բոնուս` ձեր ուրախությունը կիսելու համար:

    Միացե´ք «Լայն ցանց» օլիմպիական սահմանափակ թողարկմամբ սակագնային փաթեթին և օգոստոսի 8-ից 24-ը ստացե´ք օլիմպիական թեժ նորություններ անմիջապես ձեր հեռախոսին: Իսկ Հայաստանի հավաքականի յուրաքանչյուր մեդալի դեպքում ձեր հաշվին կստանաք բոնուս` 50 SMS: Կիսե´ք օլիմպիադայի ուրախ լուրերը ձեր մտերիմների հետ:

    Ձեռք բերեք «Լայն ցանց» օլիմպիական սահմանափակ թողարկմամբ սակագնային փաթեթը «Beeline»-ի վաճառքի և սպասարկման գրասենյակներից կամ դիլերային ցանցից, և ստացե´ք նվեր օլիմպիական հավաքականի օրացույցը:

    «Լայն ցանց» օլիմպիական սակագնային փաթեթում դեպի «Beeline»-ի քաղաքային և բջջային ցանցեր կատարվող ելքային զանգերի համար գործում է 35 դրամ/րոպե սակագինը, ընդ որում գումարը գանձվում է ըստ վայրկյանների:

    «Beeline»-ի կանխավճարային համակարգի բաժանորդները կարող են միանալ նոր սակագնային փաթեթին հենց հիմա` զանգահարելով 067408010 :

    Եկե´ք ոգևորենք մեր մարզիկներին միասին:
    Միացման վճարը` 300 դրամ (ներառյալ ԱԱՀ): «Լայն ցանց» օլիմպիական սահմանափակ թողարկմամբ սակագնային փաթեթից անցումը «Լայն ցանց» սակագնային փաթեթին անվճար է:

    Բոնուսային SMS հաղորդագրությունները ծախսվում են ցանցի ներսում` 90 օր գործողության ժամկետով վերջին հաշվանցման օրվանից:
    Կցված նկարներ Կցված նկարներ

  7. #157
    Պատվավոր անդամ Sunun-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2006
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    820
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Beeline

    Ուղարկե´ք SMS և ստացե´ք օլիմպիականների լուսանկարները ձեր հեռախոսին:
    17 հուլիս 2008

    Հուլիսի 17-ից օգոստոսի 30-ը ուղարկե´ք SMS-հաղորդագրություն ձեր նախընտրած մարզիկի լուսանկարի կոդով 5555 կարճ համարին և ստացե´ք տվյալ լուսանկարը բեռնավորելու հնարավորություն:



    Ակցիան գործում է կանխավճարային և հետվճարային բաժանորդների համար: 5555 կարճ համարին ուղարկվող SMS-հաղորդագրության արժեքը կազմում է 555 դրամ (ներառյալ ԱԱՀ):

  8. #158
    Պատվավոր անդամ Sunun-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2006
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    820
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Beeline

    Կապի սպասարկման ծածկույթի ընդլայնումը Հայաստանում:
    16 հուլիս 2008

    Մենք շարունակում ենք ընդլայնել կապի սպասարկման ծածկույթը Հայաստանում:


    Վերջին շաբաթվա ընթացքում կապի որակը բարձրացվել է հանրապետության հետևյալ բնակավայրերում`


    Երևանի մարզ` ք. Երևան;
    Տավուշի մարզ` Բերդավան, Զորական, Հաղթանակ:

    Եղեґք կապի մեջ...

  9. #159
    Beeline Mencho-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.11.2007
    Գրառումներ
    74
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Beeline

    Բիլայնի բաժանորդները արդեն կարող են ուղարկել ՄՄՍ հաղորթագրություններ Ռուսաստանի Բիլայնի բաժանորդներին:Կարծեմ կարող են ուղարկել նաև Ուկրաինայի,Տաջիկստանի,Վրաստանի,Ղազախստանի,Ուզբեկստանի Բիլայնի բաժանորդներին:

  10. #160
    Պատվավոր անդամ Sunun-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2006
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    820
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Beeline

    Արտոնյալ ռոումինգ Վրաստանում
    18 հուլիս 2008

    Ս.թ. հուլիսի 10-ից սեպտեմբերի 30-ը Վրաստանում օգտվե´ք միջազգային ռոումինգի ծառայություններից արտոնյալ պայմաններով: Հաղորդակցվե´ք ձեր մտերիմների հետ` ընդունելով և իրականացնելով զանգեր դեպի Հայաստան, ինչպես նաև միջազգային այլ ուղղություններ` իջեցված սակագներով:

    Զանգերը Վրաստանի MobiTel, MagtiGSM և GeoCell բջջային ցանցերում Beeline-ի բոլոր բաժանորդների համար արտոնյալ ռոումինգի առաջարկի ընթացքում կհաշվարկվեն միջազգային ռոումինգի առաջին սակագնային գոտու սակագներով`

    Զանգեր
    դրամ/րոպե

    Մուտքային
    70

    Ելքային


    Տեղական
    100



    Միջազգային

    Հայաստան
    170



    ԱՊՀ երկրներ
    550



    Այլ երկրներ
    900



    Satellite
    1600



    SMS

    Մուտքային
    0

    Ելքային
    60

    GPRS
    60/0.01Mb


    Կանխավճարային համակարգի բաժանորդների համար MobiTel բջջային ցանցում գործում է CAMEL ռոումինգ, որը բաժանորդին հնարավորություն է տալիս իրականացնել ելքային զանգեր, ինչպես նաև վերահսկել հաշվեկշիռը, քանզի CAMEL ռոումինգի շրջանակներում մատուցված կապի ծառայությունների դիմաց գումարները հաշվից գանձվում են իրական ժամանակում:

    Հետվճարային համակարգի բաժանորդները MobiTel և GeoCell ցանցերում կարող են օգտվել GPRS ռոումինգ ծառայությունից, որը հնարավորություն է տալիս ճանապարհորդության ընթացքում օգտվել GPRS փաթեթի ծառայություններից` GPRS-ինտերնետ, GPRS-WAP և MMS:

    Բոլոր սակագները ներկայացված են ներառյալ ԱԱՀ: Վրաստանում արտոնյալ ռոումինգի առաջարկը գործում է կանխավճարային և հետվճարային համակարգի բաժանորդների համար:

  11. #161
    Պատվավոր անդամ Sunun-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2006
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    820
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Beeline

    ՆՈՐ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

    Beeline-ը առաջարկում է CDMA ֆիքսված կապի իր բաժանորդներին նոր ինտերնետային ծառայություն: Վճարելով ամսական ֆիքսված բաժանորդային վարձ` CDMA հեռախոսակապի բաժանորդները կստանան դեպի Ինտերնետ մուտքի հնարավորություն և կկարողանան օգտվել արագ և որակյալ ինտերնետային ծառայությունից` առանց բեռնավորվող ինֆորմացիայի ծավալների սահմանափակման:

    Ծառայությունը հնարավորություն է տալիս.
    տվյալների ստացում և փոխանցում մինչև 115,2 կբ/վ արագությամբ,
    դեպի Ինտերնետ մուտքի ծառայություն առանց լրացուցիչ սարքի` մոդեմի ձեռքբերման, օգտագործելով CDMA ցանցին բաժանորդագրվելիս Beeline-ի կողմից տրամադրված CDMA հեռախոսասարքը,
    այն պահերին, երբ տեղի չի ունենում տվյալների ստացում/փոխանցում` օգտվել հեռախոսից զանգեր կատարելու համար` միացած մնալով Ինտերնետին,
    ֆիլմեր, երգեր բեռնավորել, ուղարկել և ստանալ էլեկտրոնային նամակներ և պարզապես ճամփորդել Ինտերնետում, մուտք դեպի Ինտերնետ` առանց օգտագործվող ծավալների սահմանափակումների:

    Ծառայության մատուցման կարգը.

    Ծառայությունը մատուցվում է միայն Beeline-ի CDMA ֆիքսված ցանցի բաժանորդներին: Ծառայությունը մատուցվում է բաժանորդի գրավոր դիմումի հիման վրա, որը անհրաժեշտ է ներկայացնել Beeline-ի վաճառքի գրասենյակ: Ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդը իր անձնագրով պետք է ներկայանա Beeline-ի մոտակա վաճառքի գրասենյակ, լրացնի համապատասխան դիմումը «CDMA Ինտերնետ» ծառայությունից օգտվելու համար:
    Այն դեպքերում, երբ բաժանորդը հանդիսանում է իրավաբանական անձ, նրա լիազորված անձը պետք է ներկայացնի կնիքով հաստատված նամակ, նշելով հեռախոսահամարը` «CDMA Ինտերնետ» ծառայությունից օգտվելու համար:

    Դիմումը լրացնելուց (ֆիզիկական անձանց համար) կամ համապատասխան նամակը ներկայացնելուց (իրավաբանական անձանց համար) հետո, պարտքերի բացակայության դեպքում, բաժանորդի հետ կնքվում է «CDMA Ինտերնետ» ծառայության մատուցման պայմանագիր:

  12. #162
    Պատվավոր անդամ Sunun-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2006
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    820
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Beeline

    Կապի սպասարկման ծածկույթի ընդլայնումը Հայաստանում:
    23 հուլիս 2008

    Մենք շարունակում ենք ընդլայնել կապի սպասարկման ծածկույթը Հայաստանում:


    Վերջին շաբաթվա ընթացքում կապի որակը բարձրացվել է հանրապետության հետևյալ բնակավայրերում`


    Արմավիրի մարզ` Բաղրամյան, Մերձավան, Նորակերտ;
    Լոռու մարզ` Ստեփանավան;
    Սյունիքի մարզ` Մեղրի:

    Եղե´ք կապի մեջ...

  13. #163
    Պատվավոր անդամ Sunun-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2006
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    820
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Beeline

    ԱՐՄԵՆՏԵԼԸ ՇՈՒՏՈՎ ԿՈՒՆԵՆԱ ԻՐ ՍԵՓԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՍՑԵՆԵՐԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆԸ

    «ԱրմենՏել» ընկերությունն այս տարվա սեպտեմբերին մտադիր է իր սեփական էլեկտրոնային հասցեների տարածությունը հիմնել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ընկերության գլխավոր տնօրեն Նեյչո Վելիչկովը:

    Նրա խոսքով, էլեկտրոնային փոստով տեղեկատվություն ուղարկելու ու ստանալու դեպքում առաջացած խնդիրները կապված են ինտերնետ հասանելիության նեղ կապուղիների հետ: «Եթե էլեկտրոնային փոստի հետ խնդիրներ են առաջացել, ուրեմն ինչ-որ մեկը ինչ-որ տեղ փակել է էլեկտրոնային հասցեների մուտքը կամ նվազեցրել է կապի արագությունը»,- պարզաբանեց Ն. Բելիչկովը:

    Նա նշեց, որ այժմ Հայաստանում ինտերնետ հասանելիության միայն մեկ մայրուղային մալուխ կա: Օգոստոսի վերջին ընկերությունը մտադիր է ապահովել երկրորդ մուտքի հնարավորությունը, իսկ մինչև սեպտեմբերի վերջ` երրորդը: Նախատեսվում է նաև չորրորդ մալուխ անցկացնել:

    Ն. Վելիչկովի խոսքով, ADSL տեխնոլոգիայով ինտերնետ-կապի խափանումը կապված է այդ ուղղությամբ տարվող աշխատանքների հետ: Բացի այդ, ընկերությունը մտադիր է կտրուկ բարձրացնել ինտերնետ-կապի արագությունը և սեպտեմբերի կեսերին նոր ծառայություններ առաջարկել:

    Այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով, «Beeline»-ի Հայաստան մուտք գործելուց իվեր ընկերության ներդրումների ընդհանուր ծավալը գերազանցել է 130 մլն դոլարը, այն ժամանակ, երբ 2007-ին ներդրումների ամբողջ ծավալը կազմել է 90 մլն դոլար:

    Այսօրվա դրությամբ, «ԱրմենՏել» ընկերության ֆիքսված կապի բաջանորդների թիվը կազմում է 650 հազար մարդ: Մինչև տարվա վերջ, նրանց թիվը կավելանա ևս 30 հազարով, իսկ բջջային կապի բաժանորդների թիվը 780 հազար է:

    Աղբյուր` Panorama.am

    Ավելացվել է 35 վայրկյան անց
    ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է «BEELINE» ԱՌԱՋԻՆ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ

    «ԱրմենՏել» հեռահաղորդակցական ընկերության անձնակազմի ուսուցման բաժնին «Beeline» համալսարանի կարգավիճակ է տրվել: Այս մասին այօսր Երևանում կայացած ասուլիսում հայտնեց «Վիմպելկոմ» ընկերության անձնակազմի հետ աշխատանքի և ԱՊՀ երկրներում կազմակերպչական զարգացման ծառայության ղեկավար Գալինա Վորոնեցկայան:
    Նրա խոսքով, դա Հայաստանում առաջին կորպորատիվ համալսարանն է և առաջին համալսարանն է, որը «Վիմպելկոմ» ընկերությունը հիմնել է Ռուսաստանից դուրս իր ներկայության երկրում: Նա ընդգծեց, որ այդ համակարգի ուսուցման համակարգը համապատասխանում է կորպորատիվ կրթության համաշխարհային չափանիշներին:

    «Շուկայում պայքարն ընթանում է երկու ուղղությամբ` հանուն հաճախորդի և հանուն բարձր որակավորում ունեցող մասնագետների, և այդ իմաստով մեր աշխատակիցների ուսուցման հարցը մեր ընկերության համար ռազմավարական նշանակություն ունի»,( նշեց Գ. Վորոնեցկայան:

    Իր հերթին, «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Նեյչո Վելիչկովը նշեց, որ ընկերությունը խոշորածավալ բարեփոխումներ է իրականացնում, մի շարք ներդրումային նախագծեր և ապագայի հանդեպ հավակնոտ ծրագրեր ունի: «Ընկերությունում փոփոխություններ ամեն օր կլինեն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայ հաճախորդը շատ պահանջկոտ է, և դա մեզ մշտապես զարգանալու հնարավորություն է տալիս»,- ասաց Ն. Վելիչկովը:

    Շուրջ 1.5 տարվա աշխատանքի արդյունքում բացված համալսարանն աջակցելու է ընկերության ռազմավարական զարգացմանը: Այստեղ դասախոսները մանրակրկիտ ընտրություն են անցնում: Ներկայումս համալսարանում գործում են 17 թրեյներներ, ովքեր դասավանդում են թոփ-մենեջերներին, մենեջերներին, ընկերության տեխնիկական անձնակազմին: Համալսարանի դասավանդողներն առաջիկայում կուսուցանեն «ԱրմենՏել» ընկերության շուրջ 4 հազար աշխատակիցների:

    Աղբյուր` Panorama.am
    Վերջին խմբագրող՝ Sunun: 25.07.2008, 11:54: Պատճառ: Գրառման ավելացում

  14. #164
    Պատվավոր անդամ Sunun-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2006
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    820
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Beeline

    «Beeline» ռոումինգն ինքնաթիռներում – ազատ շփում նույնիսկ թռիչքի ժամանակ
    30 հուլիս 2008

    Եղե´ք կապի մեջ երկրի հետ թռիչքների ժամանակ` մնալով «Beeline»-ի հետ:

    Օգտվե´ք «Beeline»-ի միջազգային ռոումինգի ծառայությունից ինքնաթիռներում AeroMobile և OnAir ցանցերում: Այժմ դա արդեն հնարավո´ր է:

    OnAir ցանցում հետվճարային համակարգի բաժանորդները կարող են օգտվել նաև GPRS-ռոումինգի ծառայություններից:

    Ներկայումս միջազգային ռոումինգի ծառայությունները հասանելի են աշխարհի ավելի քան 190 երկրներում, 440 բջջային օպերատորների ցանցերում:

    Զանգերը հաշվարկվում են համաձայն «Եվրոպա» սակագնային գոտու սակագների:

    Ծառայությունը տրամադրվում է կանխավճարային և հետվճարային համակարգերի բաժանորդներին: Կանխավճարային համակարգի բաժանորդներին նշված ցանցերում CAMEL ռոումինգ չի տրամադրվում:

    Ավելացվել է 2 րոպե անց
    «Beeline» ռոումինգը նավերի վրա. առա՜ջ դեպի բաց ծով
    30 հուլիս 2008

    Կիսե´ք ձեր մտերիմների և հարազատների հետ ձեր տպավորություններն անմիջապես նավամատույցից:


    Միջազգային ռոումինգի ծառայությունն արդեն հասանելի է ավելի քան 120 ծովային նավերի վրա, 5 բջջային օպերատորների ցանցերում` Beeline UA, MCP, Siminn, TIM և Vodafone:

    Բաց ծով մեկնելիս` համոզված եղե´ք, որ ցանկացած վայրում, գտնվելով մեր ռոումինգ-գործընկերների ցանցերում, դուք կապի մեջ կլինեք ձեզ մտերիմների հետ` կիսելու ծովային արկածների պատճառած ուրախությունը:

    Զանգերը հաշվարկվում են համաձայն «Եվրոպա» սակագնային գոտու սակագների:

    Ծառայությունը տրամադրվում է կանխավճարային և հետվճարային համակարգերի բաժանորդներին: Կանխավճարային համակարգի բաժանորդներին նշված ցանցերում CAMEL ռոումինգ չի տրամադրվում:
    Վերջին խմբագրող՝ Sunun: 31.07.2008, 12:44: Պատճառ: Գրառման ավելացում

  15. #165
    Պատվավոր անդամ Sunun-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2006
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    820
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Beeline

    «Ընկերներ» և «Հանրապետություն» սակագնային փաթեթների գործողության ժամկետների փոփոխություն:
    07 օգոստոս 2008

    «Ընկերներ» և «Հանրապետություն» սակագնային փաթեթների գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 15.01.2009թ:

    Դուք դեռ չե՞ք հասցրել գնահատել «Ընկերներ» սակագնային փաթեթի բոլոր առավելությունները: Շտապեք ձեռք բերել փաթեթը դիլերային ցանցից կամ միանալ փաթեթին` պարզապես զանգահարելով 067408005 : «Ընկերներ» փաթեթով զանգահարեք դեպի ՀՀ բջջային ցանցեր ընդամենը 39 դրամ/րոպե սակագնով:

    Միանալու համար «Հանրապետություն» սակագնային փաթեթին, որը լավագույնն է ՀՀ մարզերի համար, զանգահարեք 067408006 : Գտնվելով Երևան քաղաքից դուրս` իրականացրեք ելքային զանգեր տեղական ցանցում` 39 դրամ/րոպե, իսկ փաթեթի ներսում` ընդամենը 9 դրամ/րոպե սակագնով, ընդ որում` գումարը գանձվում է ըստ վայրկյանների:

    Սակագնային փաթեթի փոփոխման արժեքը` 300 դրամ (ներառյալ ԱԱՀ):

Էջ 11 140-ից ԱռաջինԱռաջին ... 7891011121314152161111 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Beeline - Ֆիքսված Հեռախոսակապ
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Հեռահաղորդակցություն
    Գրառումներ: 79
    Վերջինը: 09.04.2013, 10:16
  2. Beeline Hi-line
    Հեղինակ՝ Zhor(ARM), բաժին` Ինտերնետ պրովայդերներ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 08.08.2010, 00:15
  3. Orange, Beeline, թե Vivacell
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Տնտեսագիտություն, տնտեսություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 22.02.2009, 21:45
  4. Beeline vs. Bi Line
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 42
    Վերջինը: 03.02.2009, 12:10
  5. Beeline Internet
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Վեբ
    Գրառումներ: 37
    Վերջինը: 10.06.2008, 21:24

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •