Մեջբերում Sunun-ի խոսքերից Նայել գրառումը
Խոսող SMS

21 դեկտեմբեր 2010 «Խոսող SMS» ծառայության շնորհիվ Ձեր շփումը կդառնա ավելի հետաքրքիր:

Դուք կարող եք փոխանակվել ձայնային հաղորդագրություններով, շնորհավորել Ձեր մտերիմներին և հարազատներին: Սա նաև բացառիկ հնարավորություն է ուղարկել SMS հաղորդագրություն ք. Երևանի ֆիքսված կապի հեռախոսահամարներին: Ձեր հաղորդագրությունը լինելու է ձայնային հաղորդագրության տեսքով:

Ծառայությունը հասանելի է Beeline բջջային կապի բոլոր սակագնային փաթեթների բաժանորդների համար:

Մանրամասն «Խոսող SMS» ծառայության մասին տես`
«ԱրմենՏել» ընկերությունը հայտարարում է «Խոսող SMS» ծառայության գործարկման մասին: Ծառայությունը հնարավորություն է տալիս Beeline բջջային կապի բաժանորդներին ուղարկել SMS հաղորդագրություն Երևան քաղաքի ֆիքսված հեռախոսակապի բաժանորդներին և հակառակը: SMS հաղորդագրություն ուղարկելուց հետո ֆիքսված կապի բաժանորդի հեռախոսահամարին կատարվում է զանգ` ստացված հաղորդագրություն մասին տեղեկատվությամբ: Ֆիքսված կապի բաժանորդը լսում է հաղորդագրությունը և ցանկության դեպքում կարող է ուղարկել պատասխան ձայնային հաղորդագրություն: Բջջային կապի բաժանորդը ստանում է ծանուցում պատասխան հաղորդագրության մասին, որը կարող է լսել` զանգահարելով 8008 կարճ համարին: SMS հաղորդագրությունն ուղարկելու համար բջջային կապի բաժանորդը պետք է հեռախոսահամարը նշի հետևյալ եղանակով` 010XXXXXX կամ 37410 XXXXXX:

«Ծառայությունը հնարավորություն կընձեռի Beeline բջջային կապի բաժանորդներին ուղարկել SMS հաղորդագրություններ իրենց ընկերների ոչ միայն բջջային, այլ նաև ֆիքսված կապի հեռախոսհամարներին», - նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

SMS հաղորդագրությունը ֆիքսված կապի բաժանորդին ուղարկելու համար կարող է գրվել հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով` օգտագործելով կիրիլիկ կամ լատինական տառատեսակները: Ամբողջ Հայասատանի տարածքում ծառայությունը հասանելի է Beeline բջջային կապի բոլոր սակագնային փաթեթների բաժանորդների համար: Մեկ SMS հաղորդագրության արժեքն Երևանի քաղաքային համարին կազմում է 100 դրամ, իսկ ելքային զանգի մեկ րոպեի արժեքը 8008 կարճ համարին` 90 դրամ: SMS հաղորդագրության լսելը և պատասխան հաղորդագրության ուղարկելը ֆիքսված կապի բաժանորդների համար անվճար է:

Ֆիքսված կապի հեռախոսահամարին զանգերը կատարվում են բացառապես ժամը 8:00-ից մինչև 22:00-ը ընկած ժամանակահատվածում: Եթե SMS հաղորդագրությունն ուղարկվում է ժամը 22:00-ից հետո, ապա բջջային կապի բաժանորդը ստանում է տեղեկատվություն, որ իր հաղորդագրությունը կուղարկվի առավոտյան ժամը 8:00-ին:

http://pcnews.am/it-armenia/operators/1932-sms.html