USSD մենյու

USSD Մենյու` Ձեր իսկ բջջային հեռախոսից ծառայությունները ինքնուրույն կառավարելու հարմար միջոց: USSD Մենյուի օգնությամբ Դուք կարող եք ակտիվացնել և ապաակտիվացնել կապի ծառայությունները, ստանալ անհատական տեղեկատվություն Ձեր սակագնային փաթեթի և ակտիվացրած ծառայությունների վերաբերյալ, ինչպես նաև ստանալ տեղեկատվական բնույթի այլ տվյալներ:

Ինչպես է աշխատում

USD Մենյու մուտք գործելու համար հավաքեք հետևյալ հրահանգը`

*111# լատինատառ հայերեն լեզվով ինտերֆեյսի ընտրության համար
*112# ռուսերեն լեզվով ինտերֆեյսի ընտրության համար

Ձեր հեռախոսի էկրանին կհայտնվի հասանելի ծառայությունների ցանկ իր հաջորդական համարներով: Ձեզ հետաքրքրող ծառայությունը ընտրելու համար սեղմեք «Պատասխանել» և մուտքագրեք ծառայության համարը: Այնուհետև սեղմեք «Ուղարկել» կամ «OK»: Հեռախոսի էկրանի վրա կհայտնվի «Հարցումը կատարվում է» հաղորդագրությունը և մի քանի վայրկյան անց Դուք կստանաք համակարգի պատասխանը: Մենյուի մեջ գտնվելու առավելագույն տևողությունը կազմում է 1,5 րոպե: Նշված ժամանակահատվածը գերազանցելու դեպքում USSD-սեսիան ավտոմատ կերպով փակվում է:
Դուք հնարավորություն ունեք նաև օգտվել ծառայությունների կառավարման մենյուից ուղղորդման միջոցով` Ուղղակի USSD հարցում, օրինակ` *111*N1*N2*N3# - որտեղ N1, N2, N3 մենյուի համապատասխան կետեր են:

Ինչ արժե

Տվյալ ծառայությունը տրամադրվում է բոլոր Beeline բաժանորդներին անվճար:
Մենյուով ուղղորդումը չի տարիֆիկացվում: Տարիֆիկացվում են միայն մենյուից ընտրված և ակտիվացրած ծառայությունները` համաձայն գործող սակագնային փաթեթի:
Ծառայությունը հասանելի է ռոումինգում:

Ուշադրությո՛ւն: Համակարգի հաղորդագրությունները USSD մենյուի օգտագործման ժամանակ կարող են տարբերվել` կախված բջջային հեռախոսի տերմինալի մոդելից, օգտագործվող կարգավորումներից և այլ պարամետրերից:
Beeline.am


Ափսոս հեռախոսս բագեր ունի ու էս տիպի գործողությունների հետ էնքան էլ լավ չի աշխատում: