Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
Ժողովուրդ, Բայց էս Բիլայնն էլ ա հա տարօրինակ։ Ման եմ գալիս մի հատ հարմար սակագնային փաթեթ։ Ընկերներն ու Հանրապետությունը ցուցակից դուրս են գալիս, որոհետեւ ժամանակավոր են։ Ազատ շփումը մեղմ ասած էդքան էլ էժան չի (էն ա որ ցանցի ներսում ձրի ա)։ Խոսիրն ու Ուլտրան էլ ցուցակից միանշանակ դուրս են գալիս, որովհետեւ զանգի առաջին վայրկյանին 1 րոպեի գումարը ուտում ա։
Ի՞նչ մնաց.... բազիսային ամիսը 4000...

Ու նույնն էլ Վիվայի մոտ ա։ Էդքան նոր փաթեթ կա չէ՞, բայց ամենառեալը մնում ա հին ու բարի Մագնիսը։

Հա, ինչի՞ համար եմ ասում։ Ընկերը երկու քարտանի հեռախոս ա առել, մի հատ Բիլայն ա դնելու, մի հատ Վիվա։ Հիմա ինձ հարցնում ա, թե ինչ փաթեթներ վերցնի, որ ամենաշահավետը լինի։ Փաստորեն ինչքան հաշվեցի տեսա, որ դեպի Վիվա ու քաղաքային զանգելու համար արժի վերցնել Մագնիսը, իսկ դեպի Բիլայն` Ընկերները (կամ Ազատ շփումը )։

Իմ հաշվարկներով ամենահարմար տարբերակը էտ Վիվա - ի մագնիս + Բիլայն-ի խոսիր: ՈՒ էտ ամեն ինչից բացի Վիվա-ով 3 համարի հետ կարող ես առաջին 2 րոպեն խոսել 10 դրամ/րոպե հետո 10 րոպե 2 դրամ/րոպե սակագնով, իսկ Բելինե-ի 2 համար հետ 4 դրամ/րոպե: Ես հիմա տենց եմ արել ու շատ գոհ եմ, էտ 2 քարտը 1 ամսվա մեջ լիցքավորել եմ 4000 դրամ ընդհանուր գումարով ու ես զանգել եմ 10 ժամի կարգի: Ահագին լավա եթե համեմատեմ են հին պաթեթի քարտի հետ, ամսիը 8000 դրամի կարքի մուծում էի ու խոսում էի վախենալով որ գոնե 8000 չանցնի, իսկ հիմա ինչքան ուզում եմ խոսում եմ: