«Beeline Բոնուս» ֆիզիկական անձանց համար

11 օգոստոս 2009

«Beeline»-ը մեկնարկում է նոր նախագիծ «Beeline Բոնուս» բջջային ցանցի կանխավճարային և հետվճարային բաժանորդների համար:*

Բոնուսը տրամադրվում է յուրաքանչյուր ամսվա սկզբին: Այն կարելի է օգտագործել ներցանցային ձայնային ծառայությունների համար այն օրացուցային ամսվա ընթացքում, որի սկզբին բոնուսը տրամադրվել է: Չօգտագործված բոնուսային րոպեները հաջորդ ամիս չեն տեղափոխվում:

• Կանախավճարային համակարգի բաժանորդներին Բոնուսային րոպեները տրամադրվում են նախորդ ամսվա ընթացքում բջջային կապի ծախսերի համար /ներառյալ ԱԱՀ/, ինչպես նաև կախված քարտի ակտիվացման ժամկետից:

• Հետվճարային** համակարգի բաժանորդներին բոնուսային րոպեները տրամադրվում են հաշվետու ամսին նախորդող ամսվա ընթացքում բջջային կապի համար կատարված ծախսերի`ներառյալ բաժանորդային վճար /ներառյալ ԱՀՀ/, և կախված քարտի ակտիվացման ժամկետից:

Բոնուսները բաժանորդին տրամադրվում են բջջային հեռախոսից բոլոր վճարովի ծառայություններից օգտվելու դեպքում, բացառությամբ “Բալանսի փոխանցում” ծառայությունից:

* Բոնուսները չեն տրամադրվում կանխավճարային համակարգի «Ազատ շփում», «Խոսիր» և «Երեխաներ» սակագնային փաթեթների բաժանորդներին, ինչպես նաև «Հիմնական», «Գիշերային» և «Անսահմանափակ» շարժական ինտերնետի սակագնային փաթեթների բոլոր բաժանորդներին:

** Հետվճարային համակարգի բաժանորդներին, որոնք բոնուսի տրամադրման պահին գտնվում է “Suspend” կարգավիճակում, բոնուս չի տրամադրվում: