Beeline-ը աջակցում է Ա. Իսահակյանի անվան գրադարանի զարգացմանը:
12 մարտ 2009
Beeline-ը («ԱրմենՏել») անվճար տրամադրեց իրեն պատկանող տարածքը Նորք-Մարաշ համայնքում գտնվող գրադարանի մասնաճյուղին` 3 տարի ժամկետով: Beeline-ի այս նախաձեռնությունը Նորք-Մարաշի գրադարանին տվեց եւս 3 տարի անխափան աշխատելու հնավորություն` գրականությամբ ապահովելով համայնքի երեխաներին և մեծահասակներին:
2009թ. մարտի 10-ին գրադարարանի բարեկամներին նվիրված ցերեկույթի ժամանակ Իսահակայանի անվան կենտրանական գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը հայտարարել է, որ ԱրմենՏել-ը գլխավորում է գրադարանի նոր բարեկամների ցանկը, եւ այս բարեկամությունը կլինի շարունակական:
«Մենք ուրախ ենք համագործակցելու Հայաստանի լավագույն գրադարաններից մեկի հետ, ուրախ ենք ունենալու մեր լուման գիտելիքի և գրքի հանդեպ սիրո տարածման գործում: Այս ներդրումը մենք անում ենք ամենակարևոր ասպարեզում ` այն է հաջորդ սերունդների կրթությունը», - շեշտեց «ԱրմենՏել»-ի Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:
Աղբյուր` Beeline.am
Տեքստը խմբագրված է




Մեջբերել

Էջանիշներ