ԱՐՄԵՆՏԵԼԸ ՆԵՐԴՐԵԼ Է ՄՖԻ ՍՕՖՏ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ VOIP-ՍՈՖՏՍՎԻՉ MVTS II-Ը






ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/.

Ժամանակակից տեղեկատվական հեռահաղորդակցական լուծումների ռուսական արտադրող «ՄՖԻ Սօֆտ» ընկերությունը հայտարարել է VoIP-սոֆտսվիչի MVTS II-ի ներդրման մասին կապի օպերատոր «ԱրմենՏելի» («ՎիմպելԿոմ» ընկերությունների խումբ) ցանցի վրա, որը Հայաստանում տրամադրում է հեռահաղորդակցական ծառայություններ՝ Beeline ապրանքանիշի ներքո, հաղորդում է «ԱրմենՏելի» մամուլի ծառայությունը։
Երևանում տեղադրված 2000 միաժամանակյա միացումների արտադրողականություն ունեցող 4-րդ դասի MVTS II VoIP-սոֆտսվիչն օգտագործվում է որպես տարանցիկ հանգույց՝ ծրագրային փոխարկիչի, սեսիոն սահմանային հսկիչի և տարանցիկ տրաֆիկի բիլինգի գործառույթներով։
«Կոմերցիոն շահագործումը տեղի է ունեցել նախնական թեստավորման և «ԱրմենՏելի ցանցում օգտագործվող սարքավորման հետ MVTS II-ի համատեղությունը ստուգելուց հետո», - ասվում է տեղեկատվության մեջ։
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն ֆիքսված և շարժական կապի խոշորագույն օպերատորներից մեկն է ԱՊՀ-ում։ «ՎիմպելԿոմ» ընկերությունների խումբ մուտք գործելուց հետո «ԱրմենՏելի» բիզնեսի զարգացման հեռանկարային ուղղություններից դարձավ հաջորդ սերնդի ցանցերի տեղաբաշխումը՝ ձայնի և տվյալների փոխանցման նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ։ 2008 թ.-ին օպերատորը կոմերցիոն շահագործման հանձնեց Հայաստանում երրորդ սերնդի (3G) առաջին բջջային ցանցը և սկսեց կոնվերգենտային ցանցի կառուցումը, որը թույլ կտա միավորել շարժական և ֆիքսված կապերի ծառայությունները։
VoIP-տրաֆիկի ծավալի աճի կապակցությամբ օպերատորից պահանջվում էր այնպիսի լուծում, որը կապահովեր կանչերի համալիր կառավարումն ու թույլ կտար վերահսկել տրամադրվող ծառայությունների որակը (QoS)։ MVTS II վերլուծության համակարգի զարգացումը թույլ է տալիս իրական ժամանակի ռեժիմում իրականացնել զանգերի դինամիկայի դիտարկում՝ ըստ ծառայությունների որակի, գերբեռնվածության, շահութաբերության, օրվա ժամերի, շաբաթվա օրերի և այլ պարամետրերով։ Միաժամանակ համակարգը գեներացնում է մանրամասն հաշվետվությունները, այդ թվում նաև թույլ է տալիս վերլուծել բիլինգային տեղեկատվությունը։ Համակարգի մեկ այլ կարևոր առանձնահատկությունն է ծրագրային փոխարկիչի միջուկում SIP և H.323 պրոտոկոլներին աջակցությունը, ինչի շնորհիվ ապահովվում է հաճախորդների և գործընկեր ցանցերի հետ արդյունավետ փոխգործակցություն։
«Ծրագրային փոխարկիչի նոր սերվերային լուծման ներդնումը կբարձրացնի «ԱրմենՏել» ընկերության կողմից տրամադրվող VoIP ծառայությունների որակը և թույլ կտա ընդլայնել կապի նորագույն տեխնոլոգիաների վրա հիմնված ապրանքների գիծը», - ասել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Նեյչո Վելիչկովը։
«ՄՖԻ Սօֆտ» ընկերության զարգացման տնօրեն Իգոր Մասլեննիկովի խոսքերով, 4 դասի MVTS II ծրագրայի փոխարկիչը արտասահմանյան շուկաներում «ՄՖԻ Սօֆտ»-ի ամենամեծ պահանջարկ ունեցող լուծումն է։
«Հինգ մայրցամաքների վրա գտնվող ավելի քան քսան երկրների օպերատորներ օգտագործում են MVTS II-ը՝ մտավոր փոխանցումների ընդլայնված հնարավորություններով, ինչը թույլ է տալիս պակասեցնել ծախսերը և ապահովել հաճախորդների համար կապի կայուն բարձր որակ։ Մենք հուսով ենք, որ VoIP-սոֆտսվիչ MVTS II-ի ներդնումը կնպաստի «ԱրմենՏել» ընկերության նախագծերի հետագա հաջող իրագործմանը, որոնք ուղղված են Հայաստանում նոր սերնդի ցանցերի զարգացմանը», - նշել է Իգոր Մասլեննիկովը։-0-