Երկարաձգվել է «Արտոնյալ ռոումինգ Վրաստանում» ակցիայի ժամկետը:

03 հոկտեմբեր 2008

Ուրախ ենք ձեզ տեղեկացնել «Արտոնյալ ռոումինգ Վրաստանում» ակցիայի ժամկետի երկարաձգման մասին` մինչև 2009թ. փետրվարի 28-ը:

Զանգերը Վրաստանի MobiTel, MagtiGSM և GeoCell բջջային ցանցերում Beeline-ի բոլոր բաժանորդների համար արտոնյալ ռոումինգի առաջարկի ընթացքում կհաշվարկվեն միջազգային ռոումինգի առաջին սակագնային գոտու սակագներով`

Զանգեր
դրամ/րոպե

Մուտքային
70


Ելքային

Տեղական
100

Միջազգային
Հայաստան
170

ԱՊՀ երկրներ
550

Այլ երկրներ
900

Satellite
1600



SMS


Մուտքային
0


Ելքային
60


GPRS
60/0.01Mb


Կանխավճարային համակարգի բաժանորդների համար MobiTel բջջային ցանցում գործում է CAMEL ռոումինգ, որը բաժանորդին հնարավորություն է տալիս իրականացնել ելքային զանգեր, ինչպես նաև վերահսկել հաշվեկշիռը, քանզի CAMEL ռոումինգի շրջանակներում մատուցված կապի ծառայությունների դիմաց գումարները հաշվից գանձվում են իրական ժամանակում:

Հետվճարային համակարգի բաժանորդները MobiTel և GeoCell ցանցերում կարող են օգտվել GPRS ռոումինգ ծառայությունից, որը հնարավորություն է տալիս ճանապարհորդության ընթացքում օգտվել GPRS փաթեթի ծառայություններից` GPRS-ինտերնետ, GPRS-WAP և MMS:

Բոլոր սակագները ներկայացված են ներառյալ ԱԱՀ: Վրաստանում արտոնյալ ռոումինգի առաջարկը գործում է կանխավճարային և հետվճարային համակարգի բաժանորդների համար: