ԱՐՄԵՆՏԵԼ - BEELINE - ԷՐԵԲՈՒՆԻՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ 81-ՐԴ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ
![]()
17:53 10/12/09
«ԱրմենՏել» ՓԲԸ-ից (ապրանքանիշը Beeline) «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Beeline վաճառքի և սպասարկման նոր գրասենյակի բացման մասին: Այն գտնվում է Երևանում ` Էրեբունի 18/5 հասցեում:
«Նոր գրասենյակների բացումը հաճախորդների սպասարկման որակի բարելավման հետևողական քաղականության մի մասն է կազմում: Վերջին ամիսների ընթացքում մենք բացել ենք մի քանի տասնյակ վաճառքի և սպասարկման նոր գրասենյակներ: Այսօր թե ֆիքսված, թե բջջային կապի Beeline բաժանորդները կարող են ամենաբազմազան հարցերով դիմել մեր գրասենյակներ, որտեղ նրանք կստանան որակյալ սպասարկում և օգնություն,- նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Այսօր Հայաստանում գործում է վաճառքի և սպասարկման 81 գրասենյակ, որոնցից 25-ը` Երևան քաղաքում:
Հիշեցնենք, որ ԱրմենՏել ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «Վիմպելկոմ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունն է: «Վիմպելկոմ» ընկերությունների խումբն ընդգրկում է հեռահաղորդակցության օպերատորներ, որոնք մատուցում են ձայնային կապի և տվայների փոխանցման ծառայություններ անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակի հիման վրա, ինչպես նաև լայնաշերտ Ինտերնետ կապի ծառայություններ Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Վրաստանում և Հայաստանում: «Վիմպելկոմ» ընկերությունների խմբի արտոնագրերը ընդգրկում են ընդհանուր 340 մլն բնակչությամբ տարածքներ: Ծառայությունները մատուցվում են Beeline ապրանքանիշով: «Վիմպելկոմ» ԲԲԸ առաջին ռուսական ընկերությունն էր, որը գրանցվեց Նյու-Յորքի ֆոնդային բորսայում (NYSE): Ընկերության բաժնետոմսերը շրջանառվում են VIP ծածկագրով:
Sunun իսկ չեք՞ նախատեսում ֆիքսված ցանցի հեռախոսահամարների օնլայն վճարում: Arca համակարգում կա, բայց նախ շատ ուշ է գալիս պարտքը համ էլ միայն Երևանի բաժանորդների համար է:
«Ունիվերսալ վճարում» ծառայություն մանրամասն այստեղ http://mobile.beeline.am/services/se...8-b946f9ed4367
Փաստորեն Օնլայն վճարում «Beeline»-ի կայքէջում ունեցել եք, ես խաբար չեմ եղել:
Մալադեց
Բայց, որ անուն ազգանուն չի բերում, ետ լավ չի: Գուցե Վիվայի նման անեիք, որ ծածկագիր հավաքելուց հետո անուն ազգանունը ցույց տար: Թե չե սենց, հանկարծ հեռախոսահամարը սխալ հավաքեմ, ուրիշի հեռախոսահամարի պարտքը կմուծեմ:
Sunun ջան հիմա ոնց կպաշտպանես Բիլայնին եսոր զանգեցի 20 րոպե պահել եմ այո այո 20 րոպե մեկը չվեկալավ գիտեն համարս ու գիտեն որ 3G ի համար եմ զանգում միչտ չեն վեկալում դե հիմա ինչ կասես սենց անպատասխանատու ընկերության մասին իրանց բաժանորդներին սկի չի պատասխանում մնաց մնացածին պատասխանի![]()
blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:
Armen.181 (13.12.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ