«ԱրմենՏել» ընկերության երրորդ սերնդի ցանցն ամբողջությամբ ծածկում է Երեվանի տարածքը
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/.
«ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը՝ Beeline) երրորդ սերնդի ցանցն (3G) ամբողջությամբ ծածկում է Երևանի տարածքը։
Այդ մասին լրագրողներին հայտնեց «ԱրմենՏելի» ծրագրերի գծով տնօրեն Գենադի Կալգաշկինը։
3G –ն ծառայությունների հավաքածու է, որոնք միավորում են ինչպես Ինտերնետ ցանցի ծառայություններին բարձր արագության շարժական հասանելիությունը, այնպես էլ ռադիոկապի տեխնոլոգիան, որը ստեղծում է տվյալների փոխանցման ուղի, այդ թվում՝ տեսազանգի հնարավորություն։ «ԱրմենՏել» ընկերության 3G ցանցը շահագործման է հանձնվել 2008թ.-ի հուլիսից։ Նախատեսվում էր, որ առաջին փուլում ցանցը հասանելի կլինի Երևանի միայն կենտրոնական մասում և հիմնական մայրուղիների, ինչպես նաև խոշոր բիզնես-կենտրոնների տարածքում։
«Բաժանորդներն արդեն ակտիվորեն օգտվում են 3G ծառայությունների շրջանակներում առաջարկվող ինչպես տեսակոնֆերանսից, այնպես էլ շարժական գրասենյակից»,- ասաց Կալգաշկինը։ Ըստ նրա, այն մասին, որ ծառայությունը պահանջարկ ունի, վկայում է նաև այն փաստը, որ Հայաստանում աճում է 3G գործառույթներով աշխատող հեռախոսների թիվը։
Միաժամանակ տնօրենը նշեց, որ երրորդ սերնդի ցանցի զարգացման երկրորդ փուլի ժամկետները կախված են առաջիկա տեխնիկական արտոնագրերից։
Ինչպես ավելի վաղ հայտնում էր «ԱրմենՏել» ՓԲԸ (Beeline ապրանքանիշ) գլխավոր տնօրեն Նեյչո Վելիչկովը, մինչև 2008թ.-ի վերջը ընկերությունը նախատեսում է ավարտել օպտիկամանրաթելային ցանցի ներդրումը Հայաստանում։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2007թ. հոկտեմբերի 1-ից ընկերությանը անհրաժեշտ ռադիոհաճախականությունների օգտագործման արտոնագիր է տվել երրորդ սերնդի ցանցի ներդրման համար։
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «Վիմպելկոմ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունն է։ «ԱրմենՏելը» որի 100 տոկոս բաժնետոմսերը 2007 թ.-ի ապրիլից պատկանում են ռուսական ընկերությանը, տրամադրում է ֆիքսված(շուրջ 650 հազար բաժանորդ) և բջջային (ավելի քան 784 հազար բաժանորդ) հեռախոսակապի ծառայություններ Հայաստանի Հանրապետությունում:--0--
Էջանիշներ