Գաղտնիք չէ,զանգիր 067408012 համարով և դու էլ կմիանաս այդ տարիֆին,իսկ զանգելով 067405 համառին,միայն ասում է իմ ասած գները:
Ավելացվել է 4 րոպե անց
Տարիֆս փոխել եմ երեկ,գովազդը տեսել եմ այսօր,իսկ թե որտեղից եմ իմացել այդ տարիֆի և նախորդ տառիֆների մասին ավելի շուտ քան բոլորը,դա ավելի լավ է մնա գաղտնիք:Ի դեպ,գովազդում միայն ասվում է,որ շուտով պետք է դուրս գա նոր կանխավճարային սակագնային փաթեթ,որի անունը պետք է լինի Հարմարավետ:
Վերջին խմբագրող՝ Mencho: 19.10.2008, 15:34: Պատճառ: Գրառման ավելացում
Слова, которые рождаются в сердце, доходят до сердца, а те, что рождаются на языке, не идут дальше ушей.
Հուսով եմ նորմալ գներ կլինեն, ինչպես հասկանալ, այն օրինակ , որ թեկուզ Վիվայով Նյու Յորք զանգելը ավելի էժան է, քան Հայաստաի քաղաքային հեռախոսահամարներին
701ը դզեցի
Խայտառակություն.......................
Նոր զանգեցի 0611 և հարցրեցի Հարմարավետ սակագնային փաթեթի պայմանների մասին,իսկ ինձ պատասխանեցին,որ դրա միակ հարմարավետությունը կայանում է նրանում,որ զանգի մեկ րոպեի արժեքը բոլոր ուղղություններով 60 դրամ է:Թող 60-ի փոխարեն 200 դնեին,այդ դեպքում ավելի հարմարավետ կլներ:Հիմա էլ մրցակցություն է գնում,թե ով ավելի թանկ գին կառաջարկի բաժանորդներին:![]()
Слова, которые рождаются в сердце, доходят до сердца, а те, что рождаются на языке, не идут дальше ушей.
Երևի ճիշտ տեղ եմ հարցս տալիս:
Խոսքս վերաբերվում է ֆիքսված հեռախեսակապին. լսել եմ ,որ ինչ որ նոր առանց լարի հեռախեսներ է տրամադրում:Բիլայնի սայտում շատ քիչ բան էր գրած:Մասնավորպես այդպիսի հեռախոսից ինտեռնետ օգտվելուց ինչ արագություն է թողնված:Եվ 2 ցանկացած տեղ հնարավոր է այդպիսի հեռախոս պատվիրել?
Մարդու հետ Մարդ,Դևի հետ Դև:
CDMA Միայն շրջաններում. ցանկը կա կայքում արագությունը նույնպես կայքում կա
Մոդերատորական: Գրառումը խմբագրված է:
Վերջին խմբագրող՝ Artgeo: 21.10.2008, 14:40:
Loading your personal settings....
Գրածիդ մեջ օպտիմիստություն եմ տեսնում, որը ոչ մի կերպ չեմ կարողանում գտնել ասենք Վիվայի թեմաներում: Լավ կլիներ բոլոր փաստերին տենց օպտիմիստորեն վերաբերվեիր: Ասեմ, որ Բիլայնի ինֆորմացիոն համարով ստացած տեղեկությունը կարելի ա առանց կասկածի համարել պաշտոնական: Այսինքն մարդը որն այնտեղ նստած է, խոսում է կազմակերպության անունից, այլապես այդ համարը չէին տա տեղեկություններ ստանալու համար: Իսկ եթե, դա արդեն իսկականից խայտառակություն է:երեւի իրանք էլ չգիտեն
էսպես չի մնա
Եթե իսկապես այդպիսի սակագին են դրել, դա երևի այն մարդկանց համար է "հարմարավետ", ովքեր հաճախ արտասահման են զանգում. Չնայաց, էլի թանկ է գալիս, ավելի լավ է skype–ով խոսել։
Սակագնային փաթեթ «Հարմարավետ»` ընտրե´ք ձեզ հարմար հաշվարկային համակարգը:
Այսօր յուրաքանչյուրը ձգտում է գտնել մատուցվող ծառայությունների բազմազանությունից իր համար ամենահարմար և շահավետ առաջարկը. այդ թվում նաև սակագնային փաթեթի ընտրության հարցում:
Հետվճարային և կանխավճարային «Հարմարավետ» սակագնային փաթեթը նրանց համար է, ով թողնում է ընտրության իրավունքը հենց իրեն:
Ձեր ընտրությունն է հետվճարային հաշվարկային համակա՞րգը` օգտվե´ք նոր սակագնային փաթեթի հարմար առաջարկից: Միասնական սակագին` 1 դրամ տեղական ելքային զանգերի յուրաքանչյուր վայրկյանի համար, առանց ամսական բաժանորդավճարի: Միացման վճարը` ընդամենը 900 դրամ:
Գերադասում եք կանխավճարայի՞ն համակարգը, ապա միացե´ք սակագնային փաթեթին` պարզապես հավաքելով 067408012 : Այսօր ընտրությունը ձե´րն է:
Միացման վճարը` 300 դրամ: Գները ներկայացված են ներառյալ ԱԱՀ:
«Հարմարավետ» սակագնային փաթեթը տրամադրվում է ֆիզիկական անձանց, կանխավճարային և հետվճարային համակարգերի բաժանորդներին:
Կանխավճարային և հետվճարային հաշվարկային համակարգերի համար:
Բոլոր մուտքային զանգերը - 0 դրամ/րոպե
Տեղական ելքային զանգեր (2G, 3G)
դեպի ՀՀ և ԼՂՀ բջջային և քաղաքային ցանցեր - 60 դրամ/րոպե
Կանխավճարային հաշվարկային համակարգ:
Փաթեթի արժեքը - 900 դրամ
Փաթեթում ներառված եթերային ժամանակի արժեքը - 800 դրամ
Բաժանորդային վճար - 0 դրամ
Հետվճարային հաշվարկային համակարգ:
Միացման վճար - 900 դրամ
Երաշխիքային վճար - 3000 դրամ
Բաժանորդային վճար (ամսական) - 0 դրամ
Աղբյուր` http://beeline.am
Իմ պատկերացմամբ այս փաթեթի ամբողջ հարմարավետությունը այն է, որ հետվճարային է (կանխավճարային տարբերակը անիմաստ է, քանի որ կա «Ընկերներ» փաթեթը` բոլոր տեղական զագերը 39 դրամ)։ Ունի այն առավելությունը, որ բազիսայինի նման է, բայց չկա ամսական վճար։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ