Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
Կփորձեի ընտրել այն աշխատանքը, որը հետաքրքիր է: Մարդիկ կամ միջավայրն առաջնային հանգամաքը չէին լինի ինձ համար:

Տարվա մեջ ամենաշատը չեմ սիրում այն սեզոնը, երբ ձմեռը վերջանում է կամ վերջանալու վրա է, իսկ գարունը դեռ չի սկսել, կամ ուր որ է պիտի սկսվի: Ճնշող և տագնապալի զգացում եմ ունենում:
Հակառակը, շատ եմ սիրում և հանգստանում եմ ուշ աշնանը, երբ երկինքը գրեթե անընդհատ ամպամած է, հաճախ է անձրևում, տերևաթափ է: Քո մոտ է՞լ է այդպես:
Ոչ, այդպես չէ: Եղանակը, տրամադրությանս լավ կամ վատ լինելու համար, այդքան նշանակություն չունի:

Քո ընկերոջ համար այլ՝ բոլորովին անծանոթ մարդու հետ անարդար կվարվե՞ս/ հետևանքը անծանոթի կյանքում էական դեր դժվար թե ունենա/: