"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Quyr Qery (29.12.2016)
Ճիշտ եք. այո, մարդիկ ալկոհոլ են գործածում, որովհետև ալկոհոլն առաջացնում է իրեն բնորոշ հարբածություն: Արդյունքում, եթե կախվածություն է առաջանում, ապա մարդիկ սկսում են խմել հիվանդագին հակման պատճառով: Ալկոհոլը չարիք է, բայց մի բան պարզ է, այն է՝ խմում են, որ հարբեն: Նույնը թմրամիջոցները. գործածում են, որ «կայֆ» զգան, այսինքն՝ հաճույքապաշտական (հեդոնիստական) դրդապատճառներով: Քիչ դեպքերում թմրամիջոցներ գործածում են ավանդույթային դրդապատճառներով, փոքր-ինչ ավելի հաճախ՝ բացասական հույզերը ճնշելու նպատակով (ալկոհոլի գործածման դրդապատճառն էլ է հաճախ սա): Էլի պատճառներ կան խմելու և թմրամիջոց օգտագործելու, և դրանց բոլորի հիմքում այդ նյութերի յուրահատուկ, յուրաքանչյուրին բնորոշ ազդեցությունն է մարդու օրգանիզմի վրա (ինչի մասին արդեն ասացի):
Բայց այնուհանդերձ սրանք բոլորը չարիք են: Ընդամենը մեկ օրինակ. 2013 թվականին թմրամիջոցների պատճառով աշխարհում մահացել է 200.000 մարդ (աղբյուր՝ UNODC):
Դե հիմա համեմատեք, խնդրեմ. վերջին տարիներին յուրաքանչյուր տարի ծխախոտի պատճառով աշխարհում մահանում է շուրջ 6 միլիոն մարդ, այսինքն՝ բոլոր հիվանդություններից գրանցվող մահերի շուրջ 9 տոկոսի պատճառ են հանդիսանում ծախոտի գործածմամբ և ծխախոտի ծխով պայմանավորված հիվանդությունները (աղբյուր՝ WHO): Ավելին, 2015 դրությամբ աշխարհում 6,4 միլիոն մարդ մեռնելու է ծխախոտի պատճառով առաջացող կամ ծխախոտի գործածման հետևանքով խթանվող ու զարգացող հիվանդություններից՝ սիրտ-անոթային հիվանդություններ, շնչական համակարգի հիվանդություններ, չարորակ նորգոյացություններ, տուբերկուլյոզ (սա ծխախոտի «ներդրումն» է սպասվող գլոբալ մահացության մեջ) և այլն: Իրականում, նշված հիվանդություններից շատ մարդ է մահանում՝ մի քանի տասնյակ միլիոն, բայց հենց այդ 6 միլիոնի մասնաբաժինն ապահովում է ծխախոտը:
Իսկ «էֆեկտի» առումով ծխախոտը ոչինչ չի տալիս, նույնիսկ եթե համեմատենք ալկոհոլի հետ: Ես էլ եմ ահագին ծխել, գիտեմ: Ոչինչ չտալով՝ կախվածություն է զարգանում, որը ստիպում է մարդուն ծխել օրական միջինում մեկ տուփ:
Իրոք ոչ մի ԻՄԱՍՏ չկա:
Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 17.10.2014, 01:46:
Ես 17 տարեկան եմ,,արդեն 1 տարի ծխում եմ, բայց վերջին 10 օրը թողել եմ ծխելը: Դժվարը առաջին օրերն են հետո աստիճանաբար ծխելու ցանկությունը պակասումա: Հենց ուզում եմ ծխեմմի բաժակ ջուր եմ խմում տեղը:
Ուլուանա (11.05.2016)
Ետ նայած մարդու մոտ, օրինակ իմ մոտ տենցա , բայց մարդ գիտեմ որ տենց չի
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ