User Tag List

Էջ 5 16-ից ԱռաջինԱռաջին 12345678915 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 230 հատից

Թեմա: Հարցեր ծխողներին

  1. #61
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցեր ծխողներին

    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուզում ես ասես` ապրել, ապրել ես քո համար, մեկ էլ մի օր հասկացել ես, որ շատ ես ուզում ծխող դառնալ, հատուկ սկսել ես ծխել
    Իսկ իրականում, կան մարդիկ, որ չեն ուզում ծխելը թողնել, բայց ոչ թե այն պատճառով, որ ուզում են ծխել, այլ այն պատճռաով, որ թողնելը չեն կարող...
    Մոտավորապես հա: Ապրել եմ, ապրել, հետո ուզեցել եմ ծխել, որովհետև պրոցեսը դուրս եկել ա: Նոր ծխել սկսողները գիտեն ինչքան դժվար ա ծխել սովորելը: Շատ ժամանակ ավելի դժվար ա, քան թողնելը: Եթե դուրս չգար, հենց սկզբից չէի չարչարվի ծխել սովորեի: Մարդ կա չարչարվում ա, սովորում, հետո հոգնում ա, ուզում ա թողնի, բայց չի կարողանում: Իսկ ես չեմ հոգնել ծխելուց: Ինձ հիմա էլ ա դուր գալիս խծելը:
    Հարց ծխելը թողնել ցանկացողներին: Ո՞վ ա ձեզ ստիպել, որ ծխեք: Ինչի՞ եք սկսել, որ հիմա էլ ուզում եք թողնեք: Կամ ինչի՞ եք ուզում թողնել, եթե սկսել եք:
    էսպես չի մնա

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Քամի (31.03.2009)

  3. #62
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցեր ծխողներին

    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե ինչ ասեմ, եթե էտքան առատաձեռն տղեք եք, մի նախանձեք, շատ ծխեք, թանկ սիգարետներ ծխեք, թող ձաձաները հարստանան...

    Իսկ դու երբևէ տեսել ես, ինչպես են ծխախոտի ոլորտում զբաղված մարդիկ աշխատում?
    Իրենք գիտեն, որ ծխելը խայտառակ վնաս է, բայց տարբեր ձևեր են մտածում, թե ինչպես կարելի է շրջանցել օրենսդրությունը ու ինչ-որ մի գովազդի նոր ձև հնարել ձեր նման "աղա" տղաներին լավ համոզելու համար
    Անի ջան, ախր չծխելու համար լրիվ հակառակ փաստարկ ես բերում: Էն, որ դրա հետևանքով բիզնես ա զարգանում, մարդիկ աշխատանք են ունենում և այլն, դա էն խիստ սակավաթիվ դրական կողմերից ա ծխելու:

    Կարող ա՞ մուղամով ծխախոտի գովազդ ես անում

  4. #63
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցեր ծխողներին

    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Անի ջան, ախր չծխելու համար լրիվ հակառակ փաստարկ ես բերում: Էն, որ դրա հետևանքով բիզնես ա զարգանում, մարդիկ աշխատանք են ունենում և այլն, դա էն խիստ սակավաթիվ դրական կողմերից ա ծխելու:

    Կարող ա՞ մուղամով ծխախոտի գովազդ ես անում
    Մի հատ լավ առակ կա, ու իմաստուն խոսք դրան հետևող. զենք սարքողին չեն դատապարտում սպանության համար, այլ զենքն օգտագործողին ...
    Քանի բոլորին ամեն ինչ ձեռք է տալիս, շարունակեք վայելել...
    Իսկ իրականում, ես նաև զգացի, որ ծխախոտը ծնում է ագրեսիա և զոմբիացում...
    Բոլոր ծխողները զոմբիների նման ագրեսիվացած վրա են տվել
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Եկվոր (01.04.2009)

  6. #64
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցեր ծխողներին

    Ինչ եք ուզում այ մարդ մեզանից, թողեք հանգիստ... մեռնենք

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Kita (31.03.2009)

  8. #65
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցեր ծխողներին

    1. Իմ ծխելը ոչ մեկին չի խանգարում:
    2. Եթե զգում եմ, որ խանգարում ա, հանգցնում եմ:
    3. Իմ ծխելը մենակ ինձ ա վնաս:

    Էսքանը հաշվի առնելով՝ ինչու՞ եք ստիպում, որ թարգեմ:
    DIXI
    carpe noctem

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (31.03.2009), Elmo (31.03.2009), Kita (31.03.2009)

  10. #66
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցեր ծխողներին

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    1. Իմ ծխելը ոչ մեկին չի խանգարում:
    2. Եթե զգում եմ, որ խանգարում ա, հանգցնում եմ:
    3. Իմ ծխելը մենակ ինձ ա վնաս:

    Էսքանը հաշվի առնելով՝ ինչու՞ եք ստիպում, որ թարգեմ:
    կարծում եմ` ստիպել բայի իմաստը ինձնից մի քանի միլիոն անգամ ավելի լավ գիտես: Հարց. ով ա քեզ ՍՏԻՊՈՒՄ թարգել
    Ֆորումի գրառումները ընդամենը կարող են խորհուրդ, նախատինք ու հորդոր պարունակել, որոնք ՊԱՐՏԱԴԻՐ չի ի կատար ածել, քանզի ոչ ոք հեռաորության վրա չի կարող քեզ ստիպել չծխել:
    Արդեն մի քիչ էլ գնա, համաժողովրդական շարժում է սկսելու ի պաշտպանություն խեղճ, նեղված, ճնշված ծողների ու նրանց շահերի պաշտպանության...

    Ծխողներ ջան, կարող եք շարունակել ծխել, նունիսկ կարող եք կրկնապտակել ձեր ծխելու քանակները, բայց մի բան հիշեք: Ոչ մի մարդ ի վնաս ձեզ չի ասի մի ծխեք: Իսկ հակառակը հնարավոր ա;
    Լավ, արդյոք դուք ձեզ էնքան ցածր եք գնահատում /գոնե զուտ մսի ու ոսկորի շուկայական արժեքը/ որ պատրաստ եք այն նվիրաբերել անիմաստ....
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  11. #67
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցեր ծխողներին

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    1. Իմ ծխելը ոչ մեկին չի խանգարում:
    2. Եթե զգում եմ, որ խանգարում ա, հանգցնում եմ:
    3. Իմ ծխելը մենակ ինձ ա վնաս:

    Էսքանը հաշվի առնելով՝ ինչու՞ եք ստիպում, որ թարգեմ:
    1. Մեկը ինձ ակումբցիների ծխելը շատ տհաճա: Ավելի ճիշտ մենակ ակումբցիների չէ ցանկացած տեղ, երբ կողքս ծխում են, ու ՍՏԻՊՎԱԾ եմ լինում նստել այդ սենյակում: Ահավոր զզվում եմ, որ ծխի հոտը կպնումա հագուսիտս, ու մարմնիս: Ու մինչև տուն հասնելը ստիպված ես տանել բուրմունքը:

    Ի դեպ պատճառներից մեկն ա, ակումբի հանդիպումներին քիչ գալուս: Շատա եղել զուտ, որ չծխահարվեմ չեմ եկել հանդիպման:
    3. Եթե ուրիշի կողքը ծխում ես իրան էլ ա վնաս, քեզանից էլ շատ:

    Ընդհանրապես կողքս եթե չեն ծխում, ինչքան ուզում են թող ծխեն, իմ համար մեկա, ուզում ա օրական փ պաչկա ծխեն, անուշ լինի

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ֆրեյա (31.03.2009)

  13. #68
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցեր ծխողներին

    Ֆրեյա ջան, ինձ ստիպում ա թարգել հենց մենակ էն, որ տեսնում եմ, որ դու գրառումից գրառում ավելի ու ավելի ես բորբոքվում, որ աստիճանաբար ավելանում են կարմիր սմայլիկներն ու թանձրանում ա անհանդուրժողականության մթնոլորտը, որ քո առջև ինչ-որ խաչակրաց արշավանք ես տեսնում՝ աշխարհը ծխախոտից ազատելուն ուղղված, ու, չնայած որ քեզ համար մեկ ա, շարունակում ես նյարդերդ քայքայել էս թեմայում: Ու ստիպված ուզում եմ թարգել, որովհետև չեմ ուզում, որ դու սենց ջղայնանաս : Տե՞ս: Ես մտածում եմ քո մասին, դու մտածում ես իմ մասին, ամեն ինչ լավ ա, էլ ի՞նչ ա պետք կատարյալ երջանկության համար, հը՞ :

    ...Մի հատիկ սիգարետ :
    DIXI
    carpe noctem

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (03.04.2009), Kita (31.03.2009)

  15. #69
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցեր ծխողներին

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ֆրեյա ջան, ինձ ստիպում ա թարգել հենց մենակ էն, որ տեսնում եմ, որ դու գրառումից գրառում ավելի ու ավելի ես բորբոքվում, որ աստիճանաբար ավելանում են կարմիր սմայլիկներն ու թանձրանում ա անհանդուրժողականության մթնոլորտը, որ քո առջև ինչ-որ խաչակրաց արշավանք ես տեսնում՝ աշխարհը ծխախոտից ազատելուն ուղղված, ու, չնայած որ քեզ համար մեկ ա, շարունակում ես նյարդերդ քայքայել էս թեմայում: Ու ստիպված ուզում եմ թարգել, որովհետև չեմ ուզում, որ դու սենց ջղայնանաս : Տե՞ս: Ես մտածում եմ քո մասին, դու մտածում ես իմ մասին, ամեն ինչ լավ ա, էլ ի՞նչ ա պետք կատարյալ երջանկության համար, հը՞ :

    ...Մի հատիկ սիգարետ :
    իսկականից որ ... հեսա ես էլ գնամ մի հատ ծխեմ, ներվերս հանգստանան
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  16. #70
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցեր ծխողներին

    Ներսես ջան, ես ծխելու կարիք բնավ չունեմ : Ընդամենը պետք ա ասել՝ «մի ծխի» կամ «բալկոն գնա, էլի» : Ասում եմ, է՛լի, ես իմ հաշվին կարամ ծխեմ, բայց կյանքում դիմացինիս հաշվին չեմ ծխի:
    DIXI
    carpe noctem

  17. #71
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    72
    Գրառումներ
    387
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցեր ծխողներին

    Մեջբերում Երվանդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ եք ուզում այ մարդ մեզանից, թողեք հանգիստ... մեռնենք
    Կարո՞ղ եմ ենթադրել, որ դու ինձ, առայժմ բոլորովին անծանոթ մի մարդու, կթողնեիր հանգիստ մեռնեի ծայրը սրած մետաղյա շերտը ( դանակ է կոչվում) ձախ կրծքապտուկիցս մի քիչ ներքև մարմնիս միջով անցկացնելու միջոցով: Անկախ քո պատասխանից ասեմ, որ ինձ դուր չի գալիս, երբ որոշ մարդիկ ուզում են «հանգիստ մեռնել» թղթի մեջ փաթաթած խոտի այրումից առաջացած գազային նյութը իրենց միջով անցկացնելու միջոցով:
    Վերջին խմբագրող՝ Եկվոր: 01.04.2009, 10:00:
    1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (01.04.2009), Sambitbaba (17.08.2012)

  19. #72
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    72
    Գրառումներ
    387
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցեր ծխողներին

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    1. Իմ ծխելը ոչ մեկին չի խանգարում:
    2. Եթե զգում եմ, որ խանգարում ա, հանգցնում եմ:
    3. Իմ ծխելը մենակ ինձ ա վնաս:

    Էսքանը հաշվի առնելով՝ ինչու՞ եք ստիպում, որ թարգեմ:
    1. Բոլոր նրանց, ովքեր չեն ուզում, որ դու չծխես ( անկախ նրանից, իրավացի՞ են, թե ոչ), քո ծխելը խանգարում է

    2. Ծխախոտի գլխավոր առանձնահատկությունը՝ նա քեզ ստիպում է զգալ այն, ինչ ինքն է ուզում

    3. Շատերին կարող եմ թվարկել, բայց ավելի լավ է ձևական ասեմ. վնաս է նրան, ում
    համար այդ փողով « Քինդեր սյուրպրիզ» չես գնել (այդ թվում և ինձ)

    Իսկ թարգել ստիպել եթե կարողանայի, անպայման կստիպեի...
    Վերջին խմբագրող՝ Եկվոր: 01.04.2009, 10:30:
    1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։

  20. #73
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    72
    Գրառումներ
    387
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցեր ծխողներին

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Լրիվ հայկական ռեակցիա պայքարե՛նք ծխելու դեմ չուզողությամբ
    Եթե դու 1. ծխող լինեիր և 2. լինեիր այնպիսին, որ ցանկացած բացասական բան բնութագրում է որպես «հայկական», ես նախ քեզ կխնդրեի թարգել 2. -ը, հետո նոր միայն՝ 1.-ը
    1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։

  21. #74
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցեր ծխողներին

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ներսես ջան, ես ծխելու կարիք բնավ չունեմ : Ընդամենը պետք ա ասել՝ «մի ծխի» կամ «բալկոն գնա, էլի» : Ասում եմ, է՛լի, ես իմ հաշվին կարամ ծխեմ, բայց կյանքում դիմացինիս հաշվին չեմ ծխի:
    Հայկօ ջան, երբ մեկ երկու ասում ես ու բանի տեղ չի անցնում, արդեն ասում ես ավելի լավա դիմանալ քան թե մի բանը մի քանի անգամ խնդրել: Նենց որ չի անցնում, միակ տարբերակը կամ ծխողներով պայմանավորվեն որ չպիտի ծխեն, կամ էլ մնացածը պիտի նստեն տենց:

    Երբ չծխողները այս թեմայում ակտիվ քարոզչություն են ծավալում ծխելու դեմ Ծխողները հիմանակնումում ասում են որ իրենց իրավունքն է կուզեն կծխեն կամ չէ չէ՞: Բայց տենց բաների պատճառներից մեծագույնն էլ հենց ծխողների ծխելնա չխողների չծխելու իրավունքի ոտնահարմամբ: Հիմա ոնց որ շատ օֆիսներումա տենց էլ պետքա տենց տեղեր լինի: Ծխողները գնան ծխեն գան: Ես ինձ անհարմար կզգամ ամեն անգամ հենց մարդը սիգարետ հանի ծխելու ասեմ «կլինի դուրսը ծխես», Էտ հլը կողքդ որ նստածա դեռ հնարավորա իսկ եթե մի քիչ հեռուա սեղանի ծերից ծեր չես գոռա, իսկ քանի որ մեծ մասը չծխողների հարմարվումա, էլ բան չի լինում քան մեծամասնության հետ գնալ, կամ էլ չգնալ:

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արշակ (01.04.2009), Ուլուանա (02.04.2009)

  23. #75
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցեր ծխողներին

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    3. Իմ ծխելը մենակ ինձ ա վնաս:

    Էսքանը հաշվի առնելով՝ ինչու՞ եք ստիպում, որ թարգեմ:
    Հայկօ ջան, ինչի՞ ես մեզ էգոիստի տեղ դրել, ինչի՞ որ քեզ վնաս է, ուրեմն դա մեզ չպե՞տք է մտահոգի։ Բա էլ ուր մնաց ընկերությունը, սերը....

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Եկվոր (02.04.2009)

Էջ 5 16-ից ԱռաջինԱռաջին 12345678915 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հարցեր պլանշետներից
    Հեղինակ՝ aerosmith, բաժին` Հարց ու պատասխան
    Գրառումներ: 107
    Վերջինը: 24.10.2015, 20:59
  2. Հարցեր SQL-ից
    Հեղինակ՝ rostrix, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 92
    Վերջինը: 02.06.2015, 21:55
  3. Հարցեր PHP-ից
    Հեղինակ՝ ARMbrain, բաժին` Վեբ
    Գրառումներ: 63
    Վերջինը: 12.07.2012, 12:53
  4. Հարցեր Oracle-ից :)
    Հեղինակ՝ sedrakpc, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 4
    Վերջինը: 30.08.2011, 13:22
  5. Հարցեր Ucoz - ից
    Հեղինակ՝ xaker00, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 3
    Վերջինը: 07.06.2010, 19:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •