Խոսքը ոչ թե բացարձակ, այլ՝ հավանականությունների, ռիսկերի մասին է: Ծխողի մոտ բարձրանում է թոքերի քաղցկեղի հավանականությունը ավելի քան 20 անգամ: Դա չի նշանակում, որ ծխողի մոտ 100%-ով թոքերի քաղցկեղ է զարգանալու, դա նշանակում է, որ ծխողի մոտ այս քաղցկեղի առաջացման հավանականությունը կամ ռիսկը 20 անգամ բարձր է: Այլ կերպ ասած՝ ծխողների մոտ թոքերի քաղցկեղը 20 անգամ ավելի հաճախ է հանդիպում:
Թոքերդ տեսել ես, լավ ես արել (ռենտգեն նկարի մասին է, հա՞... բա դա տեսնե՞լ է... , սակայն պետք է հիշել, որ հիվանդությունները միշտ չէ, որ անզեն աչքով երեւում են կամ ունեն արտաքին որեւէ նշան՝ վաղ փուլերում:
Այն, որ ծխելը վնասակար է, դա բնավ ծայրահեղություն չէ, այլ՝ վաղուց ապացուցված փաստ: Ու պետք չէ, որ անպայման այդ վնասը դու ինքդ քո վրա տեսնես, որ համոզվես (հեռու քեզնից եւ բոլորիցս): Ես էլ, խմած ժամանակ մեքենա վարել եմ, բայց դա չի նշանակում, որ խմած ղեկին նստելը վտանգավոր չէ: Հարցը նրանում է, թե խոշոր ավտովթարների մեղավորներից քանի՞սն են խմած եղել եւ քանիսը՝ սթափ:
Էջանիշներ