Էհ, ծխել եմ սկսում, միևնույն է պայքարելն արդյունքներ չի տալիս ոչ տանը, ոչ աշխատանքի վայրում, ոչ էլ Ակումբում...Մելիք-ի խոսքերից
Հարց է ծագում. ես եմ շատ անճար, թե ծխողներն են շատ համառ
Էհ, ծխել եմ սկսում, միևնույն է պայքարելն արդյունքներ չի տալիս ոչ տանը, ոչ աշխատանքի վայրում, ոչ էլ Ակումբում...Մելիք-ի խոսքերից
Հարց է ծագում. ես եմ շատ անճար, թե ծխողներն են շատ համառ
Կներես, բայց չի բացառվում, որ երկուսն էլ գործում են...Sunlight-ի խոսքերից
Եթե դեռ նոր ես սկսում ու գիտակցում ես, որ լավ բան չի, ուրեմն դեռ ուշ չի, կամքի ուժ դրսևորիր, և ամեն ինչ լավ կլինի։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ես արդեն երկու շաբաթ կլինի որ չեմ ծխում. շատ դժվար է թարգելը, ով չի ծխել, չգիտի դա ինչ է. Բայց ով թարգի, չի փոշմանի, հաստատ . իսկ ինչ վերաբերում է ծխախոտի իրացման եվ գովազդին, դրանց արգելմանը, դա իմ կարծիքով, անօգուտ է. ամեն մեկը իր համար պետք է ընտրություն կատարի...
...ներկերս վերջացել են...
Իսկ թարգելու ի՞նչ միջոցներ եք կիրառում:
Ինձ էլ ասեք նիկոտինի պահանջը հանեմ մեջիցս
Այստեղ ես մի տարբերակի մասին գրել էի։քաղաքացի-ի խոսքերից
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Յոգայի շնչառական վարժություններ կան, որոնք թոքերը մաքրում են և ծխելը տհաճ է դառնում: Եթե ուզում ես, հաջորդ հանդիպմանը կսովորացնեմքաղաքացի-ի խոսքերից
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Եթե սկսնակ ծխող ես էդ ժամանակ գլուխդ էլ -ա ֆռում ու ցավում, իսկ հետո ուղղակի անհրաժեշտությունա դառնում:Չէ, ես նկատի ունեի, թե ինչ են զգում ծխելուց առաջ, ոչ թե ծխելու ընթացքում
Ինչ վերաբերվում է անհրաժեշտությանը ասեմ, եթե ծխող մարդը օրինակ ես 2-3 ժամ չծխես բացի նրանից, որ մտքումդ միայն դա է, նաև ահավոր նյարդայնանում ես ու հետդ խոսալ չի լինում: Լինում են դեպքեր երբ գլուխդ ցավումա և այլն:
Աշխարհը փուլ գաՈրպես չծխող ուզում եմ հարցնեմ բոլոր ծխողներին:
Ի՞նչ պիտի լինի կամ փոխվի, որպեսզի դուք թարգեք:
Դե որ սաղդ ասեցիք ես էլ ասեմ, 30 րոպե արդեն չեմ ծխել: ՌԵԿՈՌԴ
4 everythin U do jus think, cuz da life iz game where loozas dyin...
www.Makaveli.am
The biggest Source 4 2pac aka Makaveli Fans.
Խմենք մեր չուզողների կենացը, որ մեզ դեմից խփեն :
Լավ ախպերներն էլ Մեր գլխից անպակաս ըլն են.
էէհհհհ... Մնաս բարով օյաղ կյանք :
Մարդ գիտեմ ծխելը միատնի կոնֆետի օգնությամբ թարգեց:
Ամեն անգամ հենց ուզում էր ծխեր, շատ ուժեղ միատնի կոնֆետ էր քցում բերանը, ու 2 ամիս տևեց...
Ավելի դաժան միջոց էլ կա, Նույնը կրկնել արևածաղիկով
Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան
Չէ, նույնիսկ անհեթեթ ա դրանք իրար հետ կապելը, ոչ մի կապ չունեն իրար հետ:Goga-ի խոսքերից
1. Միանշանակ պետք է, պիտի բոլոր ռեկլամները արգելել.Արշակ-ի խոսքերից
2. Պետք է, չծխողը շատ ժամանակ շնչումա թունավոր օդ անկախ իրա ցանկությունից քանի որ ասենք օբյեկտում նստածա իսկ տվյալ վայրում չկա չծխողների սենյակ.
3. Նեռվայնանում եմ երբ որևէ օբյեկտում չի կարելի ծխել, բայց դե համարում եմ որ ետ ճիշտա.
Հարգարժան ֆորումակիցներԱրշակ-ի խոսքերից
Երկար ժամանակ է ինչ պատրաստվում եմ պատասխանել Արշակի առաջարկած հարցերին. մտքերս եմ հավաքում, որպեսզի չվիրավորեմ որևէ մեկին: Արդ պատասխանում եմ.
1. ՄԻԱՆՇԱՆԱԿ
2. ՄԻԱՆՇԱՆԱԿ
3. ՄԻԱՆՇԱՆԱԿ
Բայց ավելացնեմ, որ եթե կատարվում է հարցում, ապա այն պետք է լինի ընդգրկուն՝ երկու կողմերի շահերից բխող: Մեկնեմ միտքս.
4. Պե՞տք է պայքարել ծխողների իրավունքների պաշտպանության համար (բոլորովին նկատի չունեմ ծխողներին չծխողների ներկայությամբ ծխելու արտոնություն տալը)։
4 a. Եթե ԱՅՈ, ապա ձեր կարծիքով որոնք են դրանք (ծխողների իրավունքները):
5. Արդյո՞ք ծխողների դեմ տարվող պայքարը նշանակում է «արմատախիլ» անել ծխողներին և զրկել նրանց մարդու իրավունքներից:
Ըստ իս, տարվող պայքարը պետք է կայանա նոր «ծխախոտամոլների» ի հայտ չգալու ուղղությամբ և ոչ թե եղածներին ճնշելով: Այլապես ստացվում է, որ ընտրել են ամենահեշտ ճանապարհը, ինչ-որ տեղ նման Ալեքսանդրի Գորդյան Հանգույցի «լուծման» եղանակը: Իսկ դա ընդամենը «սիմպտոմատիկ» բուժում է և ոչ հիվանդության, ինչու՞ չէ, նաև հիվանդության պատճառի վերացում:
Եթե ձեզ հետաքրքրում է պատասխաններիս դրդապատճառները, կարող եմ թվարկել.
1. Երբեք չեմ ուզի, որ դուստրս կամ տղաս ծխեն:
2. Երբեք չեմ ուզի, որ նրանց շնչած օդը որևէ մեկը թունավորի:
3. Ներկայումս գոյություն ունեցող պայքարի մեթոդները Ծխողների իրավունքները, առողջությունը և արժանապատվությունը անամոթաբար ոտնահարում են: Ասեմ ավելին. իրավունք տալիս չծխողների շարքերում կամա, թե ակամա հայտնված down-ներին համարել իրենց աշխարհի տեր, հարձակվել ծխողների վրա, կարծես թե ծխողները մարդկության թշնամիներն են, համարել, որ իրենք բոլորովին արդար են ու սուրբ և իրավունք ունեն կառավարել ծխողների «ամբոխը»: Առանց բարոյական և իրավական հիմքերի սեփականացնել ժամանակին ծխողների և չծխողների համատեղ ջանքերով ստեղծած բարիքները (շենքեր, գրասենյակներ, ընդհանրապես տարածքներ): Երբ այս շարժումը նոր էր սկսվել, ծխողները պատրաստակամորեն համատարած ծխի մեջ չծխողների համար առանձնացնում էին «ծխազատ» սրահներ: Այսօր նույնը ակնկալում են չծխողներից իրենց իսկ նկատմամբ: Համաձայնեք, որ դա արդար կլիներ: «Չէ՛, եթե ծխող ես, ապա գնա դրսում ցրտից սատկիր»: Բա մարդասիրությունը՞, ինչից որ առաջացավ չծխողների շահերի պաշտպանության գաղափարը… Կատակ ե՞ք անում: Սա շատ լուրջ հիմնահարց է: «Հումանիզմ» է կոչվում: Ու՞ր է… Չկա՛… Ծխողների հաշվին «փող լվանալով» ենք զբաղված… դրա ժամանակը չէ՛… Ի դեպ, ավելի շատ «փող կլվանային», եթե ծրագրի մեջ մտցնեին նաև ծխողների մասին հոգալու կետը: Հավելյալ ծախսերի անսպառ աղբյուր կլիներ: Չէ՛… Ծխախոտի դեպ տարվող պայքարը դարձել է ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ: Նմանապես և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի պատմությունը, Գլոբալ տաքացման պատմությունը, Թռչնագրիպի առեղծվածը: Ժամանակին Սուսանակն էր (սիֆիլիսը): Չեմ ժխտում թվարկածս պրոբլեմների հույժ կարևորությունը, բայց երբ դրանք ուռճացվում են ու դառնում մարդկանց վախեցնելու և զանազան, հիմնականում քաղաքական ճգնաժամերից ուշադրությունը շեղելու (համ էլ հույժ եկամտաբեր) միջոց… Էլ ի՞նչ ասեմ…
Գուցե մի քիչ նեղացած եմ խոսում, բայց համաձայնեք, որ բոլորս էլ, թե ծխողներս և թե չծխողներս շատ ենք հանդիպել այդպիսի մարդկանց: Ուղղակի, ի տարբերություն ծխողների, որոշ չծխողներ չեն խառնվում այդ խոսակցություններին, քանի որ դա նրանց «ձեռ է տալիս»: Հետո՞: Բա մարդկային տարրական ազնվությու՞նը:
Սա է ծխողի (մեր ֆորումում թերևս ամենաամբարտավան ծխողի) իրական կարծիքը այս հարցման վերաբերյալ:
Ակնկալում եմ դիտողությունների տարափ
"ԱՐ"-ն ԷՐ Ի ՍԿԶԲԱՆԷ
Վերջում էլի Նա Է լինելու…
Ափսո՜ս՝ ներկա չեմ լինելու…
Արդիական և տեղին ընտրված թեմա է, բայց շատ կուզենայի դեղատոմսեր տայիք: Մեր ընտանիքի ցավոտ խնդիրներից է: Գիժ սովորություն է դառել մոտս` ամուսնուս ծխախոտները մե առ մեկ հաշվում եմ:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ