Ինքս միայն լուսանկարներն եմ տեսել «Միհր» պարային թատերախմբի, եթե չեմ սխալվում` «Գույներ» ներկայացումից... շատ հետաքրքիր համադրություն էր արված պրոյեկտվող տեսա-գույների, զգեստների, շարժումների, վստահ եմ, նաև երաժշտության:
իսկ ո՞ր թատրոնի կամ թատերախմբի ներկայացումն է... մի քիչ կներկայացնե՞ս, թե ինչ է կատարվում տեղադրված նկարներում;
Առհասարակ, եթե չեմ սխալվում, տեսա-գունա-էֆեկտներով արված ստեղծագործությունները video-art են կոչվում, սա էլ, ըստ երևույթին, կլինի` video-art-ը թատրոնում... տեսել եմ տեսագրությունը ֆրանսիական մի պարային ներկայացման` "Paradise", որտեղ հրաշալի կերպով օգտագործված էին պրոյեկտվող վիդեոները, շա~տ հետաքրքիր հնարքներ էին գործադրել` ստեղծելով տեսողական խաբկանք, երբ չես տարբերում, թե ով է բեմում, ով` պրոյեկտված պատկերում, էկրանով քայլող մարդը «մագլցում է» բեմում կանգնածի վրա, միմյանց «համբուրում են», մի խոսքով` շատ-շատ հետաքրքիր երիտասարդական հավեսով պարային ներկայացում էր:
ես շատ եմ սիրում նման փորձարարական բաներ, շատ էի ուզում ինքս էլ փոքր-ինչ օգտագործել պրյոկտորն ու վիդեոն բեմադրության մեջ, բայց պայմաններ չկան
ի դեպ, «պրոյեկտոր»-ը հայերեն ինչպե՞ս է թարգմանվում
Էջանիշներ