Համակարգչային ձևավորման մի փոքր մաս է նաև wallpaper-ների ստեղծումը (հայերեն համարժեքը գտնել դժվարանում եմ ): Բոլորս էլ ամեն օր տեսնում ենք wallpaper-ներ, ժամանակ առ ժամանակ /ժամանակն ինչպես միշտ, նաև այս դեպքում խիստ հարաբերական է` կախված մեր թիթիզությունից, տրամադրությունից, փոփոխությունների ծարավից կամ այլ գործոններից / թարմացնում ենք այն պատկերը, որին օրական մի քանի ժամ ստիպված կամ գուցե մեծ հաճույքով ուղղված է մեր հայացքը:
Կան wallpaper-ներ, որոնք լավ լուսանկարների լավ մշակումներ են, կան ինչ-որ հայտնի մարդու նկարները անհաջող համադրող բազմաթիվ անկապ wallpaper-ներ, Photoshop առաջին կամ երկուսուկեսերորդ անգամ տեսած սկսնակների միլիոնավոր անտաղանդ նկարներ, ու դրանց կողքին կան այնպիսիք, որոնցից յուրաքանչյուրը դիզայներական մի ՀԶՈՐ միտք է, մի ստեղծագործություն:
Ուրեմն` եկեք այստեղ փոխանակենք wallpaper-ային արվեստի մեր գտածոները:
Այս շարքի հեղինակը նույն ընկերությունն է, կամ գուցե նույն մարդը: Ով որ է, հաստատ ԴԵՄՔ է եղել Ես ուղղակի հիացած եմ երևակայության թռիչքով, տաղանդով, հումորով, ճաշակով, ասելիքով... ու մանկական պարզությամբ: Հաա... մեկ էլ վերնագրերով, անպայման ուշադրություն կդարձնեք!
http://www.imageshare.am/gallery/279
Մի քանիսը տեղադրեմ հատուկ ալարկոտների համար:
Կայծակներ
Ծիածաններ
Երազկոտը 1, 2
Ամպ պատրաստողները
Արթնացիր
Ալիսան հրաշքների աշխարհում /այնքան լավ եմ հիշում այս պահը գրքում, կարդալիս ես էլ էի էսպիսի բաներ պատկերացնում /
Նրանք գողացան լուսինը
SOS
Բլոգգեր
Գուգլի տվյալների կենտրոն
Էջանիշներ