Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Ուղղակի հիշեցնեմ, որ դու գրանցվելիս սեղմել ես, որ համաձայն ես պայմաններին, ու կապ չունի, կարդացե՞լ ես, թե՞ ոչ, պայմանագիրը փաստորեն ստորագրել ես ու դրա կետերի կատարումը անհրաժեշտ պայման է նաև քո համար: Պայմանների մեջ, մասնավորապես, գրված էր, որ դու համաձայն ես անհրաժեշտության դեպքում երիկամդ հանձնել ակումբի ղեկավարությանը՝ սև շուկայում վաճառելու համար: Դու, փաստորեն, համաձայնվել ես նաև դրան, հետևաբար անհրաժեշտության դեպքում կպահանջենք երիկամդ
Սև շուկայի գոյությունը օրինական չէ, հետևաբար պայմանագրի այդ կետը չի կարող կիրառվել
Իսկ եթե լուրջ, քթի ծակ է պետք ունենալ։ Հայտնի կայքերը իրենց ախմախ կետեր մտցնել թույլ չեն տա։ Դա պարզապես ձեռնտու չէ, ինֆորմացիան այդ մասին շատ արագ կտարածվի ինտերնետում։ Ոչ հայտնի կայքերին ես կրեդիտ քարտի համար չեմ տալիս։ Հա, կարող է ինչ-որ մի երգ քաշելու կայք կետ մտցնի, որ ես պարտավորվում եմ իրեն հազար դոլլար վճարել։ Բայց այդ գումարը դատարանով պահանջելը հսկայական պրոցես է։ Գտնել մարդուն, ապացուցել, որ ինքը սեղմել է "համաձայն եմ" կոճակը։ Վերջում էլ փաստ չէ, որ կշահես դատը, ես լավ չգիտեմ օրենքները, բայց ենթադրում եմ, որ ոչ հայերեն լեզվով կնքած պայմանագիրը Հայաստանում օրենքի ուժ չունի։ Իսկ Հայաստանում նման բան անողը, եթե անգամ օրենքի տեսանկյունից ճիշտ է, վտանգում է իր կյանքն ու առողջությունը