Հետաքրքիր թեմա է:
Լավ, ժողովուրդ ջան, եկեք խոստովանություն անեմ:
Ես գիտեմ, որ գրանցվելուց ոչ մեկը կանոնադրությունը չի կարդում: Առավելագույնը կարդում է համառոտ օրենքները, որոնք իրականում լրիվ բավական են ակումբում «ճիշտ» հաղորդակցվելու համար:
Խնդիրն էն ա, որ... հըմ... ուրեմն խորամանկություն եմ արել: Էդ համառոտ օրենքները որ կարդում եք, հետո հղում կա, որ ասում ա. «Ֆորումի ամբողջական օրենսդրությանը ծանոթացեք այստեղ:»: Դե նախ ասեմ, որ ակումբում վաղուց օրենսդրություն չի, կանոնադրություն ա, և վերջապես... էդ հղումը սխալ հղում ա, ոչ մի տեղ չի տանում
Ու արդեն 2 տարի ա, ոչ մեկի մտքով չի անցնում էդ հղումով գնալ ու համոզվել, որ տենց էջ չկա: Համենայն դեպս չեղավ մեկը, որ ասի. «Չու՛կ, սխալ ես դրել»: Սխալ չեմ դրել: «Պրոֆեսիոնալ» դիտարկում էի անցկացնում, կարդացող կա՞, թե՞ չէ: Փաստ է, որ գրանցվելիս մարդիկ չեն ուսումնասիրում կանոնադրությունը: Սկզբից մտնում են ֆորումն ուսումնասիրելու: Մենակ ոմանք գրանցվելուց հետո, երբ որոշում են դառնալ ակումբի լիարժեք անդամ, որոշում են կարդալ: Բայց մեկ է, կանոնադրության ամբողջական տարբերակը քչերն են կարդում... հիմնականում իրավաբանները՝ սխալներ գտնելու ու դրանց մասին բարձրաձայնելու համար
«Լա՛վ», - կասեք, - «բա էդքան ինչի՞ ես գրել»: Բացատրեմ: Էդ կանոնադրությանը բավական մանրամասն սահմանում է ակումբից օգտվելու կարգը ու դրա վրա հիմնվելով ավելի հեշտ է կազմակերպել կառավարելը, յուրաքանչյուր տիպի մեր չափանիշներից չհամապատասխանող գրառում անողին ցույց տալ իր սխալը: Հստակություն է մտցնում: Ակումբցիներից նա, ով տրանսլիտով է գրում, շատ արագ ծանոթանում է համապատասխան կետին, վիրավորական գրառումներ անողը՝ իրեն համապատասխան կետին, իր արտոնություններն իմանալ ուզողը դա է իմանում:
Եկեք խոստովանենք, որ հայերիս մեջ քչերն են, որ սահմանադրություն կամ քրեական օրենսգիրք ենք կարդացել: Բայց հիմնականում գիտենք մեր իրավունքները, պարտականություններն ու գիտենք ինչն է հանցանք, ինչ պետք է չանենք: Բայց եթե հանկարծ ու հանցանք գործենք, ապա դա հստակ սահմանված է, հանկարծ մեզ կբացատրեն, կիմանանք:
Նույնն էլ այստեղ է, վերջին հաշվով: Ուղղակի կարող եմ հավաստիացնել, որ կորեկտ գրառումներ անողները, ֆորումներում հաղորդակցվելու հիմնական կանոններին ծանոթները այստեղ ոչ մի դժվարություն չեն ունենում, կարիք էլ չեն ունենում կանոնադրությունը իմանալ: Այսքան բան:
Էջանիշներ