User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 16 հատից

Թեմա: Selene. Մի բուռ քնքշանք ու մեղմություն

  1. #1
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Selene. Մի բուռ քնքշանք ու մեղմություն

    Selene. Մի բուռ քնքշանք ու մեղմություն

    Ուլուանա
    Ակումբում դու հայտնի ես որպես բացառիկ մեղմ, խաղաղասեր ու ոչ կոնֆլիկտային անդամ։ Վիրտուալից դուրս է՞լ ես այդպիսին, ասենք, ընտանիքում, ընկերների հետ և այլն, թե՞ տարբերություն, այնուամենայնիվ, կա։
    Selene
    Չէ, ինձ թվում է` ոչ մի տարբերություն էլ չկա, ես ամեն տեղ նույնն եմ Այսպես ասած` ինչ կամ, էն եմ

    Ուլուանա
    Իսկ չե՞ս կարող հիշել այնպիսի դեպք կամ դեպքեր, երբ իսկապես ափերիցդ դուրս ես եկել, ակնհայտորեն ընդհարվել դիմացինի հետ, անգամ կոպտել։
    Selene
    Հըմ, դժվար կլինի հիշելը; Գիտես, ընդհարվել գուցե եղել է, բայց կոպտել` երևի չէ: Իմ կոպիտ խոսքը մեղմ ժպիտով բավական հեգնական խոսքն է, որից ոչ այնքան հաճախ օգտվում եմ, երբ զգում եմ, որ դիմացինս ինքն է վաստակել դա։
    Չեմ սիրում նման դեպքեր, երևի դա է պատճառը, որ հիմա չեմ էլ հիշում:

    Ուլուանա
    Իսկ ի՞նչ պետք է անի մարդ քեզ հիասթափեցնելու համար։
    Selene
    Իմ ամբողջ նվիրվածությունը դնի իր ցեխոտ կոշիկների տակ ու մի լավ տրորի…

    Ուլուանա
    Մոդերատոր դառնալուց հետո Ակումբը քեզ համար որևէ կերպ փոխվե՞լ է, թե՞ լրիվ նույնն է մնացել։
    Selene
    Չէ, լրիվ նույնն է մնացել. ես ոնց սիրում էի, այնպես էլ շարունակում եմ սիրել, փոխվել է վերաբերմունքս մի փոքր` ավելի հոգատար եմ դարձել նրա հանդեպ:

    Ուլուանա
    Իսկ մոդերատոր լինելն ավելի շատ օգնու՞մ է ակումբային հաղորդակցությանը, թե՞ խանգարում։
    Selene
    Ինձ մոդերատոր լինելը ոչնչով չի խանգարում կամ օգնում, գուցե մի փոքր ժամանակ է պահանջում իմ բաժնին հետևելու, ապա՝ նոր, որպես շարքային ակումբցի, գրառումներ անելու համար, բայց դա իմ դեպքում խանգարող չէր, որովհետև ես մինչ մոդերատոր լինելն էլ համարյա թե գրառումների մեծ մասին ծանոթանում էի, նոր միայն ցանկության դեպքում կոնկրետ թեմաներում կարծիք արտահայտում:

    Ուլուանա
    Եթե կարողանայիր, Ակումբում ի՞նչ կփոխեիր։
    Selene
    Վերջերս լարված մթնոլորտը, դե, գուցեև վաղուց է լարված, բայց վերջերս շատ վառ արտահայտվում է, ես իրոք ցավ եմ ապրում էդ ամեն ինչից։

    Ուլուանա
    «Ակումբ» բառը լսելիս առաջին հերթին ի՞նչ է մտքիդ գալիս։
    Selene
    Մտքիս չգիտեմ, բայց որ դեմքիս միանգամից ժպիտ է գալիս, ու պայծառանում եմ, փաստել կարող եմ ոչ միայն ես, այլև մեր ընտանիքի անդամները:

    Ուլուանա
    Կյանքիդ ո՞ր շրջանն ես համարում ամենահետաքրքիրն ու անմոռացը։
    Selene
    Այնուամենայնիվ, ոնց մտածում եմ, դպրոցական տարիներս են կազմում էդ շրջանը, բայց ոչ թե հենց աշակերտական կյանքը, այլ էդ տարիների մեջ եղած ամենը, երբ սկսեցի իրոք մեծանալ, հասկանալ, պատասխանատվություն զգալ, բացահայտումների մի մեծ շղթա կար, որի օղակները քանդելով գալիս էի կյանքին ընդառաջ, ու մեկ էլ այդ շրջանում չափից շատ մաքրություն կար մարդկային հարաբերություններում, դրա համար եմ շատ թանկ գնահատում այն։

    Ուլուանա
    Կյանքիդ այս փուլում ո՞րն է ավելի շատ զբաղեցնում քեզ՝ ընտանի՞քը, անձնական կյա՞նքը, ընկերնե՞րը, կարիերա՞ն, թե՞ որևէ այլ բան։
    Selene
    Ընտանիքս ու կարիերան, ցանկալի կլիներ, որ անձնականն էլ լիներ, բայց դե միշտ չէ, որ մեր ցանկությունները համընկնում են իրականության հետ Սիրում եմ, որ ամեն ինչ իմ սրտով լինի, դեռ այդպես էլ գնում է համարյա, մի քիչ ուշ, մի քիչ շուտ, հուսով եմ` հետո էլ այդպես կլինի։

    Ուլուանա
    Ի՞նչ ընդհանրություններ ունեն Selene-ն ու Goga–ն։
    Selene
    Նույն ազգանուն, հայրանունն ունեն։ Հա, մեկ էլ՝ երկուսն էլ ակումբցի են

    Ուլուանա

    Դու և Goga–ն Ակումբում և կյանքում որևէ կերպ մրցակցու՞մ եք։
    Selene
    Ես մրցակցել չեմ սիրում, էդ իմ բանը չի, կա նպատակ, կան միջոցներ, ընտրում եմ դրանցից ինձ հարազատն ու հասնում նպատակիս, կամ չեմ հասնում, Գոգան՝ չգիտեմ ընդհանրապես ոնց է, բայց հիշեցի, որ դպրոցական տարիներին նա ամեն ինչ անում էր, որ լավ սովորեր ու հետ չմնար ինձանից, ու կասեմ, որ նրան հաջողվեց, մի բան էլ ավել, ինքը հետո էլ ԲՈՒՀ-ում ավելի լավ սովորեց, քան ես։ Բնատուր մեծ աշխատասիրություն ունի քույրս, ինչով միշտ հպարտացել եմ։
    Համ էլ չեմ կարծում, որ քույրերի միջև մրցակցություն այս տարիքում կլինի, այսինքն՝ լավ քույրերի:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 01.05.2008, 22:38:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. #2
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Selene. Մի բուռ քնքշանք ու մեղմություն

    Ուլուանա
    Փոքրիկ Մերին, մեծանալով, ի՞նչ հատկանիշներ է ձեռք բերել տարիների ընթացքում և ի՞նչ հատկանիշներ է կորցրել։
    Selene
    Միամտությունից է կորցել բավականաչափ, չնայած Երվանդին հարցրեք՝ ինքը հաստատ կժխտի , մի քիչ, բայց սկսել եմ մարդկանց ճանաչել, ավելի զգուշավոր եմ դարձել վստահելու հարցում, խենթությունների նկատմամբ սերս է մեծացել, կարող եմ անել բաներ, որ երևի 18-19 տարեկան Մերին դա կհամարեր երեխայություն ու անգամ քմծիծաղ տար։ Ամենակարևորը՝ իմ լավատեսությունից ահագին կորցրել եմ վաստակածս իրատեսության դիմաց...

    Ուլուանա
    Ընդհանուր առմամբ թվում է, թե դու չափից դուրս ճիշտ մարդ ես խելահեղ արարքների համար։ Որևէ կերպ կարո՞ղ ես հերքել այս տեսակետը, թե՞ կհամաձայնես։
    Selene
    Չէ, խենթ բաներ գուցեև անում եմ, բայց քիչ: Խենթուկ Մերիին մի տեսակ ազատություն է պակասում, պարարտ հող` լրիվ խենթանալու համար։

    Ուլուանա
    Իսկ կարո՞ղ ես գործածդ որևէ խելահեղ արարքի օրինակ բերել։
    Selene
    Մի քանի անգամ վտանգել եմ ինձ հարազատ մարդու հետ լավ հարաբերութուններս. քաջ զգալով նրա սերն ու վստահությունը կորցնելու վտանգը՝
    կատարում էի քայլեր` զուտ սրտիս թելադրանքով։

    Ուլուանա
    Բնութագրիր քեզ երեք բառով։
    Selene
    Հանգիստ, համբերատար, չխոսկան։
    Ի դեպ, դրանք դրական չեն, նենց որ չստացվի` հիմա էլ անհամեստ եմ Այսինքն՝ որոշակի չափաքանակի դեպքում են դրական, հետո արդեն խիստ բացասական են դառնում:

    Ուլուանա
    Քո ո՞ր հատկանիշներն, ըստ քեզ, վիրտուալում որևէ կերպ չեն դրսևորվել։
    Selene
    Համառությունս, իմ ասածի եմ բավականին, ինձ համոզելը շատ դժվար է, դա հազիվ թե ակումբցիները նկատած լինեն։ Չնայած նրանիցից մեկին մի օր հաջողվեց ինձ ցույց տալ իմ սխալն ու անուղղակիորեն ստիպեց ընդունել, երևի կյանքումս առաջին անգամ էր դա։
    Հա, մեկ էլ մի լավ հատկանիշ կա, որ ակումբցիներից գաղտնի եմ պահում. ես շատ եմ սիրում ուրախություններ, ծնունդներ, խնջույքներ՝ իմ նախընտրած շրջապատում, մի խոսքով` քեֆչի հասանության կտոր կա մեջս, իսկ էրեխեքը չեն էլ պատկերացնում ինձ էտ վիճակում` պարող, ասող-խոսող:

    Ուլուանա
    Ո՞րն ես համարում կյանքիդ ամենալուրջ ձեռքբերումը։
    Selene
    Սեփական սրտի ու մտքի հետ ընդհանուր հայտարարի գալս: Հուսով եմ` մշտական եմ ձեռք բերել դա:

    Ուլուանա
    Իսկ ինչի՞ շնորհիվ ձեռք բերեցիր դա։
    Selene
    Անցյալի աղմուկից անցում կատարեցի միայն նրա հաճելի շշունջը լսելուն,
    հասկացա, որ երբ մենակ խելքիս եմ լսում, կամ սրտիս, հետո միշտ մի բան այն չի լինում...Երևի մեծացել եմ այդ ժամանակ:

    Ուլուանա
    Մասնագիտությունդ կասե՞ս։
    Selene
    Տնտեսագետ։

    Ուլուանա
    Իսկ ինչո՞վ է պայմանավորված այդ ընտրությունը. որքանո՞վ է այն քոնը և որքանո՞վ է քեզ հոգեհարազատ։
    Selene
    Մասնագիտությանս ընտրությունը ծնողներս ամբողջովին թողել են իմ հայեցողությանը, սկզբում բժիշկ էի դառնալու, հետո` իրավաբան, լեզվաբան, որոշել էի, որ պիտի Բրյուսովում սովորեմ, անգամ գնում էի անգլերեն պարապելու՝ հատուկ հենց էդ ԲՈՒՀ ընդունվելու համար, վերջում հասկացա, որ տնտեսագետ պիտի դառնամ:
    Ոչ լիովին, բայց իմն է, հատկապես հիմա, երբ աշխատում եմ, հասկանում եմ, որ ինձ իմ տեղում եմ զգում՝ մասնագիտությանս շնորհիվ ներկայիս աշխատատեղում կատարելով հենց այս գործը։

    Ուլուանա
    Եթե նորից մասնագիտության ընտրության առաջ կանգնեիր, էլի նու՞յնը կընտրեիր։ Թե՞ կա այնպիսի ոլորտ, որտեղ, քո կարծիքով, քեզ ավելի շատ քո տեղում կզգայիր։
    Selene
    Հա, նույնը կընտրեի, որովհետև նույնիսկ մանկության տարիներին հայրիկիս տված խոստումը՝ բժիշկ դառնալ, ուղղակիորեն իրականացնել չէի կարող:
    Մի քիչ էլ հոգեբանությունն է ինձ հարազատ երևի, էլ ոչինչ։

    Ուլուանա
    Քեզ երջանիկ համարու՞մ ես։
    Selene
    Գտնում եմ, որ կատարյալ երջանկություն չի լինում, մասնակի երջանկություններ կան, կարող է զուգորդվեն, ու միաժամանակ մի քանի առումով երջանիկ լինես, այ սենց երջանիկ համարում եմ ինձ, մի քանի կտոր մասնակի երջանկություններ եմ միայն ուզում ավելացնել։

    Ուլուանա
    Իսկ լիակատար երջանկության համար ի՞նչն է պակասում։
    Selene
    Ոչ թե պակասում են, այլ իրենց հերթը դեռ չի եկել` սեփական ընտանիք, սիրելի ամուսին ու ճուտիկներ։

    Ուլուանա
    Նշիր որևէ գրական հերոսուհու, կինոհերոսուհու կամ հեքիաթի հերոսուհու, որի կերպարը նույնացնում ես քեզ հետ կամ գոնե նմանություն ես տեսնում։
    Selene
    Դեռ դպրոցական տարիներից ինձ նմանեցրել եմ հայտնի հեքիաթի ջրահարսին՝ առանց ինքս ինձ լավ ճանաչելու, հիմա հասկանում եմ, որ ճիշտ նմանեցում է։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 01.05.2008, 22:40:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  3. #3
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Selene. Մի բուռ քնքշանք ու մեղմություն

    շատ հաջողված հարցազրույց էր
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  4. #4
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Selene. Մի բուռ քնքշանք ու մեղմություն

    Սելին

  5. #5
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Selene. Մի բուռ քնքշանք ու մեղմություն

    կուկու ջան, կուկու…

    Ապրեք, շատ հետաքրքիր ու լավն էր հարցազրույցը…
    Սելեն, Ուլու…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  6. #6
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Selene. Մի բուռ քնքշանք ու մեղմություն

    Ապրեք, էրեխեք
    Առանձնահատուկ շնորհակալություն Ուլուանային՝ թե՛ ինձ, թե՛ իմ անտանելի կապին դիմանալու համար Հարցազրույցի գիշերը արթուն անցկացրածս ամենաօգտակար գիշերներից էր, երբ ակումբային մամաս էնքան սիրով ու հոգատարությամբ լսում էր իր բալիկին…
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  7. #7
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Selene. Մի բուռ քնքշանք ու մեղմություն

    Կարդալով հարցազրույցը` հասկացա, որ մի բուռը շա~տ քիչ է ասված:

  8. #8
    Պապա Սերխիո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    3,112
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Selene. Մի բուռ քնքշանք ու մեղմություն

    Մերի~ , Հրա~շք , Փերի~ , Պստո~

  9. #9
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Selene. Մի բուռ քնքշանք ու մեղմություն

    Սիրուն էր... Այս հարցազրույցը պիտի հենց Ուլուանան վերցներ՝ երկուսն էլ այնքան քնքուշ են...
    Ստացվել է երկու բուռ քնքքշանք ու անչափ մեղմություն...

  10. #10
    Պատվավոր անդամ Մանե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Գրառումներ
    1,412
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Selene. Մի բուռ քնքշանք ու մեղմություն


    Սել, Ան

  11. #11
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Selene. Մի բուռ քնքշանք ու մեղմություն

    Վերջն ա
    Лучше Гор могут быть только Горы.

  12. #12
    Պատվավոր անդամ Belle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2007
    Գրառումներ
    736
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Selene. Մի բուռ քնքշանք ու մեղմություն

    Սելլլ, զրուցարանում ասածս էլ չասեմ, ընտիր էր
    շատ լավն ես

    Անահիտ, շնորհակալություն
    Եկել եմ ձեզ գարուն բերեմ

  13. #13
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Selene. Մի բուռ քնքշանք ու մեղմություն

    Selene
    Չէ, խենթ բաներ գուցեև անում եմ, բայց քիչ: Խենթուկ Մերիին մի տեսակ ազատություն է պակասում, պարարտ հող` լրիվ խենթանալու համար։
    Ուրեմն սկսենք պարարտ հող նախապատրաստել, ուզում եմ խենթուկ Մերիին տեսնել

    Շնորհակալություն հաճելի հարցազրույցի համար, այն դեմքիս քաղցրահամ ժպիտ առաջացրեց

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. #14
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Selene. Մի բուռ քնքշանք ու մեղմություն

    կարճ, բովանդակալից և խոսուն, թեև կային հարցեր, որոնք կուզեի շարունկական բնույթ ունենային՝ փոխկապակցված լինելով:

    վերջապես խնդրանքս իրականացավ
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  15. #15
    խատուտիկ Enipra-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    36
    Գրառումներ
    526
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Selene. Մի բուռ քնքշանք ու մեղմություն

    Շատ մտերմիկ զրույց էր, երկու քնքուշ ու մեղմ մարդկանց զրույց, ապրեք երկուսդ էլ

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Անրի Բարբյուս, «Քնքշանք»
    Հեղինակ՝ CactuSoul, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 16.09.2011, 18:45
  2. Մի բուռ սպաս
    Հեղինակ՝ einnA, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 14.11.2010, 22:25
  3. Selene ջան, շնորհավոր
    Հեղինակ՝ Ուրվական, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 34
    Վերջինը: 24.01.2009, 10:50

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •