User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 16 հատից

Թեմա: Selene. Մի բուռ քնքշանք ու մեղմություն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Selene. Մի բուռ քնքշանք ու մեղմություն

    Selene. Մի բուռ քնքշանք ու մեղմություն

    Ուլուանա
    Ակումբում դու հայտնի ես որպես բացառիկ մեղմ, խաղաղասեր ու ոչ կոնֆլիկտային անդամ։ Վիրտուալից դուրս է՞լ ես այդպիսին, ասենք, ընտանիքում, ընկերների հետ և այլն, թե՞ տարբերություն, այնուամենայնիվ, կա։
    Selene
    Չէ, ինձ թվում է` ոչ մի տարբերություն էլ չկա, ես ամեն տեղ նույնն եմ Այսպես ասած` ինչ կամ, էն եմ

    Ուլուանա
    Իսկ չե՞ս կարող հիշել այնպիսի դեպք կամ դեպքեր, երբ իսկապես ափերիցդ դուրս ես եկել, ակնհայտորեն ընդհարվել դիմացինի հետ, անգամ կոպտել։
    Selene
    Հըմ, դժվար կլինի հիշելը; Գիտես, ընդհարվել գուցե եղել է, բայց կոպտել` երևի չէ: Իմ կոպիտ խոսքը մեղմ ժպիտով բավական հեգնական խոսքն է, որից ոչ այնքան հաճախ օգտվում եմ, երբ զգում եմ, որ դիմացինս ինքն է վաստակել դա։
    Չեմ սիրում նման դեպքեր, երևի դա է պատճառը, որ հիմա չեմ էլ հիշում:

    Ուլուանա
    Իսկ ի՞նչ պետք է անի մարդ քեզ հիասթափեցնելու համար։
    Selene
    Իմ ամբողջ նվիրվածությունը դնի իր ցեխոտ կոշիկների տակ ու մի լավ տրորի…

    Ուլուանա
    Մոդերատոր դառնալուց հետո Ակումբը քեզ համար որևէ կերպ փոխվե՞լ է, թե՞ լրիվ նույնն է մնացել։
    Selene
    Չէ, լրիվ նույնն է մնացել. ես ոնց սիրում էի, այնպես էլ շարունակում եմ սիրել, փոխվել է վերաբերմունքս մի փոքր` ավելի հոգատար եմ դարձել նրա հանդեպ:

    Ուլուանա
    Իսկ մոդերատոր լինելն ավելի շատ օգնու՞մ է ակումբային հաղորդակցությանը, թե՞ խանգարում։
    Selene
    Ինձ մոդերատոր լինելը ոչնչով չի խանգարում կամ օգնում, գուցե մի փոքր ժամանակ է պահանջում իմ բաժնին հետևելու, ապա՝ նոր, որպես շարքային ակումբցի, գրառումներ անելու համար, բայց դա իմ դեպքում խանգարող չէր, որովհետև ես մինչ մոդերատոր լինելն էլ համարյա թե գրառումների մեծ մասին ծանոթանում էի, նոր միայն ցանկության դեպքում կոնկրետ թեմաներում կարծիք արտահայտում:

    Ուլուանա
    Եթե կարողանայիր, Ակումբում ի՞նչ կփոխեիր։
    Selene
    Վերջերս լարված մթնոլորտը, դե, գուցեև վաղուց է լարված, բայց վերջերս շատ վառ արտահայտվում է, ես իրոք ցավ եմ ապրում էդ ամեն ինչից։

    Ուլուանա
    «Ակումբ» բառը լսելիս առաջին հերթին ի՞նչ է մտքիդ գալիս։
    Selene
    Մտքիս չգիտեմ, բայց որ դեմքիս միանգամից ժպիտ է գալիս, ու պայծառանում եմ, փաստել կարող եմ ոչ միայն ես, այլև մեր ընտանիքի անդամները:

    Ուլուանա
    Կյանքիդ ո՞ր շրջանն ես համարում ամենահետաքրքիրն ու անմոռացը։
    Selene
    Այնուամենայնիվ, ոնց մտածում եմ, դպրոցական տարիներս են կազմում էդ շրջանը, բայց ոչ թե հենց աշակերտական կյանքը, այլ էդ տարիների մեջ եղած ամենը, երբ սկսեցի իրոք մեծանալ, հասկանալ, պատասխանատվություն զգալ, բացահայտումների մի մեծ շղթա կար, որի օղակները քանդելով գալիս էի կյանքին ընդառաջ, ու մեկ էլ այդ շրջանում չափից շատ մաքրություն կար մարդկային հարաբերություններում, դրա համար եմ շատ թանկ գնահատում այն։

    Ուլուանա
    Կյանքիդ այս փուլում ո՞րն է ավելի շատ զբաղեցնում քեզ՝ ընտանի՞քը, անձնական կյա՞նքը, ընկերնե՞րը, կարիերա՞ն, թե՞ որևէ այլ բան։
    Selene
    Ընտանիքս ու կարիերան, ցանկալի կլիներ, որ անձնականն էլ լիներ, բայց դե միշտ չէ, որ մեր ցանկությունները համընկնում են իրականության հետ Սիրում եմ, որ ամեն ինչ իմ սրտով լինի, դեռ այդպես էլ գնում է համարյա, մի քիչ ուշ, մի քիչ շուտ, հուսով եմ` հետո էլ այդպես կլինի։

    Ուլուանա
    Ի՞նչ ընդհանրություններ ունեն Selene-ն ու Goga–ն։
    Selene
    Նույն ազգանուն, հայրանունն ունեն։ Հա, մեկ էլ՝ երկուսն էլ ակումբցի են

    Ուլուանա

    Դու և Goga–ն Ակումբում և կյանքում որևէ կերպ մրցակցու՞մ եք։
    Selene
    Ես մրցակցել չեմ սիրում, էդ իմ բանը չի, կա նպատակ, կան միջոցներ, ընտրում եմ դրանցից ինձ հարազատն ու հասնում նպատակիս, կամ չեմ հասնում, Գոգան՝ չգիտեմ ընդհանրապես ոնց է, բայց հիշեցի, որ դպրոցական տարիներին նա ամեն ինչ անում էր, որ լավ սովորեր ու հետ չմնար ինձանից, ու կասեմ, որ նրան հաջողվեց, մի բան էլ ավել, ինքը հետո էլ ԲՈՒՀ-ում ավելի լավ սովորեց, քան ես։ Բնատուր մեծ աշխատասիրություն ունի քույրս, ինչով միշտ հպարտացել եմ։
    Համ էլ չեմ կարծում, որ քույրերի միջև մրցակցություն այս տարիքում կլինի, այսինքն՝ լավ քույրերի:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 01.05.2008, 22:38:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Անրի Բարբյուս, «Քնքշանք»
    Հեղինակ՝ CactuSoul, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 16.09.2011, 18:45
  2. Մի բուռ սպաս
    Հեղինակ՝ einnA, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 14.11.2010, 22:25
  3. Selene ջան, շնորհավոր
    Հեղինակ՝ Ուրվական, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 34
    Վերջինը: 24.01.2009, 10:50

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •