Եսել մեր անցումներում՝
Կցորդ 50676
Եսել մեր անցումներում՝
Կցորդ 50676
blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:
Jarre (12.12.2010), Moonwalker (12.12.2010)
Աղբյուր՝ www.news.amՔանի որ էմոների ենթամշակույթը առանցքային է համարում հուզական ազատությունը, ապա այն որոշակի վտանգ է ներկայացնում, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց հոգեբան Կարինե Նալչաջյանը` մեկնաբանելով էմոների ենթամշակույթը:
«Պատկերացնենք իրավիճակ, որտեղ մարդն ազատ արտահայտում է իր հույզերը, իսկ մարդկային հույզերը տարբեր են լինում` ուղղված ինքնաոչնչացմանը, ուրիշների դեմ արտահայտած ագրեսիա: Հետեւաբար` մարդը պետք է կարողանա այդ հույզերի դեմ արգելքներ ստեղծել: Եթե մենք վերացնենք բոլոր արգելքները, ապա կոչնչացնենք մեզ եւ մեզ շրջապատող մարդկանց»,- ասաց Կարինե Նալչաջյանը:
«Դեռահասներն ինքնահաստատվելու խնդիր ունեն, նրանց բնորոշ է ծնողների եւ հասարակության պարտադրած օրենքների բացառումը: Այդ իրավիճակն էլ նրանց սադրում է եւ պարարտ հող է ստեղծում էմոների ենթամշակույթում փնտրել նոր, ոչ ստանդարտ լուծումներ: Իսկ դեռահասի չհասկացված լինելու մեջ որոշակի մեղավորություն ունեն ծնողները, դպրոցը եւ հասարակությունը: Երեխային պետք է տրվի ներքին պահանջները դրսեւորելու, ինքնառեալիզացվելու հնարավորություն, եթե դա չի լինում` դեռահասը որեւէ ենթամշակույթում է հայտնվում»,- նշեց հոգեբանը:
Կարինե Նալչաջյանի կարծիքով, էմոների ենթամշակույթը Հայաստանում որպես աղանդ է ընկալվում այն պատճառով, որ աղանդները հեղեղել են մեր երկիրը եւ այդ ֆոնին էմոների ենթամշակույթը նույնպես ընկալվում է որպես աղանդ: Սակայն կարեւոր չէ, թե ինչ անուն կտրվի դրան, կարեւոր է, որ այդ սոցիալ-հոգեբանական խումբը բացասական ազդեցություն է ունենում դեռահասների վրա: Նալչաջյանը վստահ է, որ առաջին հերթին պետք է պայքարել այն պատճառների դեմ, որոնք դեռահասներին բերում են որեւէ ենթամշակույթ: Պատճառների դեմ պայքարի առաջին քայլերը պետք է լինեն երեխաների դաստիարակության եւ ծնողների հետ հարաբերությունների մեթոդները, իսկ էմոների դեմ բռնությունները որեւէ դրական արդյունք չեն կարող տալ:
Էմոները Սատանիզմ են տարածում,
Ուզու՞մ եք մի ընտիր միջոց ասեմ էմոյական շարժումը արմատապես կտրելու համար։ Ներկայիս իշխանություններին համոզեք, թող էմոների համար համերգ-միջոցառումներ սենց բաներ կազմակերպեն, հետն էլ հայտարարեն, որ գլխավոր հովանավորը ասենք ՀՀԿ-ն ա։Էմոների կեսը տեղում գույնը կփոխի։
![]()
![]()
Malxas (24.02.2011)
Ուֆ, էս թեման էլ «Կարմիր խնձոր»-ի պես ա:![]()
«Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:
Jarre (24.02.2011), Yellow Raven (24.02.2011), Հայուհի (24.02.2011), Ֆրեյա (24.02.2011)
I love my life and I celebrate it every day...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ