Դեռահասկան ենթամշակույթ է, էլի։
Ինչքան քիչ ուշադրություն դարձնեք դրան, այդքան շուտ կանցնի դա
Հ.Գ. Հետաքրքիր է, որ բազում ենթամշակույթներից, Հայաստանում ամենալացկան և անկապներից մեկն է միայն վառ տարածվել։ Բայց դա այլ փիլիսոփա-պատմա-քաղաքական թեմայի համար է։
Գրառումները մասամբ կարդացի: Խնդիրը ինչպես միշտ այն է, որ չկա լրջություն, ու բոլորը հենց լսում են էմօ, միանգամից բրիտվայի ու երակ փրթելու անունն են տալիսԿարդացի, որ գրված էր էմօ-ները 12-17 տարեկան են լինում, հա լինում են իհարկե, ու կոչվում են emo kids, բայց այս subcultureի վրա, տարիքային սահմանափակում իհարկե չկա դրված: Չխորանամ էմօ "ենթամշակույթի" պատմության մեջ, կարծում եմ անիմաստ է, բայց ասեմ, որ էմօ-ները նույնպես տարբեր են)))) Երբ էմօ սուբկուլտուրան բավականին մեծ թափ ստացավ, 90ականների սկզբերին, հասարակությունը գիտակցելով դրա վտանգավորությունը, կարելի է ասել պառակտվեց: ԱՄՆ-ում մի հզոր շարժում սկսվեց, այն մարդկանց կողմից, որոնք իրենց էմօ շարքին էին դասում, բայց դեմ էին որոշակի գաղափարներին: Մասնավորապես նրանք կողմ էին առողջ ապրելակերպին, նույնիսկ հակածխախոտային մեծ շարժումներ էին անում, դեմ էին ցանկացած բռնությանը: Այդպիսով, առաջ եկավ մի հասկացողություն` emo positive, որոնք ըստ երևույթին իրենց ամբողջ էմօցիոնալ աշխարհը դուրս են բերում ոչ թե նեգատիվ կերպով, այլ հակառակը:
Ու ասեմ նաև, որ չեն էլ ուզում մեռնեն:
Ինչ վերաբերվում է Հայաստանյան էմօ-ներին, ասեմ որ այստեղ նույնպես հայ լինելու գործոնը կարևոր դեր է խաղացել, ճիշտ է, այս մշակույթը նախկինը չէ, ու աղավաղված է և շարունակում է աղավաղվել ամբողջ աշխարհում, բայց մեր մոտ ամեն ինչ աբսուրդի աստիճանի է հասել)))) Ու դա գալիս է կրկին ծայրահեղական լինելուց:
Քանի որ մի քիչ ավելի շատ գիտեմ էմո ենթամշակույթի մասին, թույլ տվեք կիսվեմ: Իրականում էմոներին այլ ենթամշակույթներից առանձնացնում են հետևյալ հիմնական հատկանիշները. ինքնաարտահայտման ձգտումը, անարդարության դեմ պայքարը, յուրահատուկ, շատ զգայուն աշխարհընկալում: Հաճախ էմոները դեպրեսիայի նկատմամբ հակում ունեցող և շատ խոցելի մարդիկ են: Նրանք տաևբերվում են վառ հագուստով և երազում են երջանիկ սիրո մասին: Գոյություն ունեցող կարծրատիպերը էմոների վերաբերյալ որպես լացկաններ, այդքան էլ արդարացված չեն: Էմոներին ավելի շատ բնորոշ է գեղեցիկի ընկալման վրա հիմնված ինֆանտիլ աշխարհայացք, նրանք հիմնականում ինտրովերտ են, և շեշտադրումը միշտ դնում են իրենց զգացմունքների վրա: Բացի դրանից էմոները տարբերվում են ռոմանտիզմի սուր զգացողությամբ: Էմոները նաև զուրկ են մաչիզմին բնորոշ հատկանիշներից: Նրանք առողջ ապրելակերպի կողմնակից են, դեմ են թմրանյութերին, ալկոհոլին և ծխախոտին: Այլ հարց է, որ էմո ենթամշակույթի շատ քիչ թվով ներկայացուցիչներ են հետևում այս կանոններին:
1. Այսօր առաջին անգամ ես մտա էս թեման.
2. Եմոների մասին նենց եք բորբոքված խոսում, որ հիշացրիք համասեռամոլների թեման.
3. Փաստորեն ես եմո եմ. Աչքաչափով մի 75%-նոց.![]()
ես էլ մի դեպք պատմեմ էլի...
օրն էլ կարող եմ նայել, բայց դա էական չէ.. էականը այն է, որ մեր հեռավոր բարեկամներից մեկի աղջիկը իրեն ցած էր նետել իրենց պատուհանից՝ թիկունքով դեպի պատուհանը՝ ձեռքերը բացած... այ սենց բաներ
ծնողները կարդացել էին նրա տետրերը, գրածները, որ շուտով ավարտվելու է մահը, սկսվելու է կյանքը... թե ինչ?ինքը իրեն նվիրում է սատանային:
Ապա ծանոթացա նախկին էմոյի հետ: Թևերը ամբողջությամբ սպիերով էին ծածկված: Պատմեց, որ իրեն դուր էր գալիս, երբ իր արյունը բլթբլթում էր: Նկատեցի, որ շուրթերը նույնպես սպիեր ունեին... Իր ասելով՝ ինքը այլևս էմո չէ, բայց իր մոտ ընկերուհիները դեռ 100 տոկոս դրանում վստահ չէին: ու ասացին, որ էմոների առաջնորդը ԱԺ պատգամավոր է![]()
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Ինձ թվումա որ դեռահասության հետ ա կապված ո անցողիկա:
բայց... միքանի օր առաջ լսել եմ, որ Էմո`ները 18 տարին լռանալուն պես, պետքա ինքնասպան լինեն....
լսել էք նման բան? ճիշտա թե չե?![]()
ոնց քցում բռնում եմ, համասեռամոլ ավելի լավա
![]()
![]()
Վերջին խմբագրող՝ VisTolog: 01.06.2009, 23:23:
Emo ն ինչ ա ? ես առաջին անգամ եմ լսում![]()
....և շարունակում ենք ժպտալ ՝ձյան տաքությունով ապրելու հույսով
ես տենց բաներ մենակ կինոներում եմ տենում
իսկ էն մահի պահով ինքը չիշտա
![]()
Չգիտեմ էս թեստն ինչքանովա ճիշտ, բայց դե կարելիյա անցնել.
Էս փաստորեն ես էմո եմ...
անկապ հարցեր էին
Результат: Забей на Эмо...ты совсем не та
Полюбить так короля, своровать так миллион
Король +
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ