Հարգելի ֆորումցիներ
Ես լինելով այս ֆորումում լրիվ նոր մասնակից, հասցրեցի ծանոթանալ գրեթե բոլոր թեմաներին և քննարկումներին, որոնցից մի քանիսը իսկապես միտք ունեին, մի քանիսը արժանի էին քննարկման թեմա լինելու, իսկ մնացածը ուղակի էջերը լրացնելու համար էին; Ինչևէ այս թեմայում կարծում եմ դա պետք չէ քննարկել:
Քվեարկությանը ես պատասխանել եմ չգիտեմ, քանի որ պատասխանները քիչ են, ես կարծում եմ չի լինելու լիակատար արդար ու ազատ ընտրություններ, սակայն դրան ուղված քայլեր հաստատ լինելու են, ամբողջությամբ արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելուն խոչնդոտում են ինչպես իշխանամետ այնպես էլ "ընդիմության" ճամբարներում գտնվող կուսակցություններն ու անհատները:
Ցավալի է սա, սակայն հստակ փաստ.





Էջանիշներ