Հայ ազգայնականները բազմիցս արտահայտվել են այս եւ նման անբարո, հակաիրավական ու հակազգային երեւույթների դեմ, բայց` ապարդյուն: Նախորդ ժամանակներում մենք թերեւս հույս էինք տածում, թե անցումային փուլ ասածն իրոք կանցնի-կփոխվի կայացման փուլի, սակայն, գնալով վիճակն ավելի է վատթարանում` վերաճելով ավատատեր (իշխանություն) - ճորտ (ժողովուրդ) հարաբերության: Ընտրողի արժանապատվությունը հաշվարկված է փողով, աշխատանքի տեղավորման եւ նյութական այլ կաշառքով: Սա դաժան իրականություն է, որի մասին, ցավոք, բոլորը կսկսեն խոսել միայն ընտրություններից հետո:
Ուստի, հաշվի առնելով ինչպես այս հանգամանքը, այնպես էլ իշխանական վերնախավի ու մի շարք, այսպես կոչված, ընդդիմադիր ուժերի ղեկավարների դավադիր համագործակցությունն ընտրություններից առաջ, մինչեւ ընտրությունները կատարված ու կատարվող օրինախախտումները, արդեն երեւակվող քրեական ու հանցագործ տարրերի ներթափանցումն ու ներազդումը ապագա ընտրությունների արդյունքներին, հայ ազգայնականները`
1. Անիմաստ են համարում իրենց թեկնածությունները դնել այս նվաստացուցիչ ընտրություններում՝ հասկանալով, որ արդյունքները կանխավ որոշված են ու նման մասնակցությունն ընդամենը մաս կկազմի նախատեսված ներկայացման:
http://www.hayary.org/index.php?opti...=192&Itemid=56

փաստորեն կուսակցություններ կան արդեն էն գլխից ասում են, որ էս ամենը թատրոն է լինելու