Մեջբերում Roller-ի խոսքերից
Խնդրում եմ, առանց անձնական վիրավորանքների: Ուղղակի բանավեճ է: Բայց եթե սենց շարունակվի ես ինքնատիրապետումս կկորցնեմ: Առաջարկում եմ թեմայից չշեղվել և անձնական հարաբերությունների չվերածել..ԵՂԱՎ????
Եղբայր ես ոչ թեմայից եմ շեղվել, ոչ էլ առավել ևս որևէ մեկին վիրավորանք, այն էլ անձնական վիրավորանք հասցնելու մտադրություն եմ ունեցել: Ես ընդհամենը հայտնել եմ իմ կարծիքը, որ էն երկիրը, որի քաղաքացիները կարան կանգնեն ու ասեն, որ եթե կարում են հանցագործություն անեն, ուրեմն ուժեղ տղերք են ու լավ են անում, որ անում են, ուրեմն էդ երկրին էդ հլը քիչ ա: Իսկ եթե քեզ այս կարծիքը վիրավորում է, ապա գուցե փորձես սեփական խղճի ու արդարության տեսանկյունից նայել քո երկրում կատարվող երևույթներին: Էդ դեպքում, հաստատ, անօրինականություն գործողներին ու նրանց պաշտտպանողներին ուղղված քննադատությունը քեզ չի վիրավորի: