Ես շատ եմ ուրախանում` երբ հանրապետականների բազմամարդ հանդիպումներին մասնակցելու համար ժողովրդին քշելով են տանում`դպրոցներից, պոլիկլինիկաներից, պետական և ինքնակառավարման հիմնարկներից, ուրախ եմ, որ նշված ընտրողներին շանտաժի ենթարկելով են հավաքագրել ՀՀԿ-ի շարքերը, սպառնալով ազատել աշխատանքից բոլոր նրանց` ովքեր կհրաժարվեն : Ուրախ եմ այն բանի համար, որ գոնե այդ մարդկանց մի մասը հասկանում է, որ ՀՀԿ-ն մեզ համար ապագա չէ և որքան շուտ հեռանա աս պարեզից` այնքան ավելի շուտ մենք ոտքի կկանգնենք:
Հա, մոռացա ասեմ, որ ֆիասկոն կատարյալ կլիներ, եթե նրանք իրենց հանդիպումները ծաղկացնելու համար Ֆիլիպ Կիրկորովին էլ հրավիրեյին, քանզի այդ տականքին հրավիրելու մեծ փորձ ունեն, հիշենք թե 2005 թվին` Եղեռնի 90-ամյակի նախօրեին Սահակյաններն ինչպիսի ջանքեր էին գործադրում ՄՀՀ-ում համերգները կազմակերպելու համար, սակայն հալալ է դաշնակցության "Նիկոլ Աղբալյան" կառույցի երիտասարդներին, ովքեր ազգային արժանապատվությունը վեր դասեցին ամեն ինչից ու խափարեցին այդ մարդանման հրեշի մուտքը մեր Երկիր: Ճիշտ է Արման Գալուստի Սահակյանը հանվեց քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետի պաշտոնից, սակայն իրենց ՆԺԴԵՀԱԿԱՆ հորջորջող հանրապետականների կողմից "պարգևատրվեց" քաղաքապետի տեղակալի պաշտոնով:
Էջանիշներ