Երգ չի, բայց պատասխան ա Նիկոլին

Ազատության քաղաքում`Ազատության խարույկներ,
Ու մենթերի ներկրած լիմոնչիկները` պոլին,
Մենք արտակարգ դրության պայմաններում ենք ծնվել,
Պայքար, պայքր մինչեւ վերջ, Ազատություն Նիկոլին:

Սերժը Մոսկվա չի հասնի, այցն անավարտ կմնա,
Ամոթ, ամոթ Վազգենին, Արթուրիկին, Դհոլին…
Բայց ծառերը փողոցում բողբոջում են ակամա,
Պայքար, Պայքար մինչեւ վերջ, Ազատություն Նիկոլին:

Եղբայրության վրաներ`Թումանյանի տաք ծոցում,
Ու հայացքը Սերժիկի` կոկաինի նուրբ քոլին…
Լուսարձակող փամփուշտներով հայոց սրտերն են խոցում,
Պայքար, Պայքար մինչեւ վերջ, Ազատություն Նիկոլին:

Մի ոգեղեն մեղեդի գտնենք տաղին այս հարմար,
Շարժման օրհներգը դարձնենք, զարկ տանք “լյա”-ին ու “սոլ”-ին
Ազատության քաղաքում մարտիկներ կան անհամար,
Պայքար, Պայքար մինչեւ վերջ, Ազատություն Նիկոլին:

Հրատարակված է Ապրիլ 03, 2008 Չի՛