http://www.payqar.net/ հենց առաջին էջում է, քաշե՛ք, լսե՛ք...
Ես որ ահավոր շատ սիրեցի էս երգը ու մի տեսակ սրտիս հիմն ա էս պահին![]()
http://www.payqar.net/ հենց առաջին էջում է, քաշե՛ք, լսե՛ք...
Ես որ ահավոր շատ սիրեցի էս երգը ու մի տեսակ սրտիս հիմն ա էս պահին![]()
Շատ լավն էր![]()
Հրաշալի է
ՁՈՆ ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏԻ
Ազատության քաղաքում, Ազատության խարույկներ,
Տաք բռունցքներ բյուրավոր` խոցող ցրտին հանդիման.
Մենք ծնվել ենք գարունքին, մենք գարուն ենք սերմանել,
Մեր հունձն առատ է արդեն,- «Հի-մա, հի-մա, հի-մա»:
Այդ մեր վերքերն են երգում հայրենիքի կարոտից,
Ծանակել ենք Վեմը մեր, տանուլ տվել ակամա,
Բայց գարուն է մոտենում, ու բողբոջում ենք նորից,
Պար ենք բռնել մենք արդեն,- «Հի-մա, հի-մա, հի-մա»:
Եղբայրության վրաններ Թումանյանի տաք ծոցում:
Լույսը այսօր չի բացվի, այգն անավարտ կմնա:
Հոշոտում են հույսը մեր, մեր հոգիներն են խոցում,
Ծառս ենք եղել մենք արդեն,- «Հի-մա, հի-մա, հի-մա»:
Մարդեղեն բարիկադներ, ոգու եւ վախի բախում.
Փամփուշտներն են մեզ փարվում կարոտած եղբոր նման...
Ութ եղբայրների սրտեր այլեւս չեն բաբախում,
Նահատակներն են հեւում,- «Հի-մա, հի-մա, հի-մա»:
Զնդանների երախում մաքառում է շունչը մեր,
Մեր ձայնը չի շղթայվի, մեր երգը չի մահանա,
Ազատության փողոցում մարտիկներ կան աներեր,
«Պայքար, պայքար մինչեւ վերջ», «Հի-մա, հի-մա, հի-մա»:
Խոսքերի հեղինակ՝ Նիկոլ Փաշինյան
Երաժշտություն և կատարող` Մհեր Մանուկյան /եթե չեմ սխալվում/![]()
Կարգին երգ ա !!!
երաժշտության հեղինակը Ալբինա Քերոբյանն էկատարողին ճիշտ ես նշել, գործիքավորումն էլ է իրենը ու իր խմբինը:
Երգը բավականին հավես են սարքել, խոսքերի պաթետիկությունը մեղմվել է լավ երաժշտությամբ, բայց էսօր մի տարբերակ էի լսել, սկզբի "հիմա"-ները կարծեմ չկային, կամ չեմ լսել, էդպես, կարծում եմ, ավելի լավ էր, էդ երաժշտությամբ շատ լավ կսկսվի, իսկ գոչյունները` միայն ընթացքում ու վերջում:
Վերջին խմբագրող՝ Sunny Stream: 01.05.2008, 22:08:
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
շատ լավ երգ ա,շատ գրագետ երգ ա ու սրտանց ա երգած
ի՞նչ ասեմ...
հիանալի երգ է
միաժամանակ ոգեշնչող, միաժամանակ հուզիչ, բայց ոչ հուսահատ
Հիմա
մերը ձայնը չի շղթայվի
մեր երգը չի մահանա
Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ
Չգիտեմ ինչի կարծում էի, որ երաժշտությունը դուրս չի գալու: Ի՜նչ լավ է, որ սխալվել եմ: Խոսքերի համար մտքումս Փաշինյանին վաղուց էի գերազանց գնահատել, հիմա էլ երաժշտության հեղինակին եմ նույն կերպ գնահատում: Ուրախացա![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Լավնա![]()
http://www.payqar.net/
ստեղ առաջին էջում ա
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Հենց նոր մի հատ կլիպ սարքեցի էս երգի համար
Է՜հ… պարապ մարդու «դվիժենի» եմ անում![]()
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Շատ լավ երգ:
Հիանալի կերպով բնորոշում է մեր պայքարի նշանաբանը:
կնայեի
ես հենց լսեցի, ասացի, որ հավեսով կլիպ կարելի է սարքել, երգն ինքը պահանջում է մի լավ կլիպ... մոնտաժային համակարգիչ ու ազատ ժամանակ լիներ, մեծ հաճույքով մի բան կհավաքեի... իսկ երգն օր օրի ավելի է դուրս գալիս, տարածում եմ, մտքումս ու քթիս տակ երգում...մի անգամ էլ էդ երգի տակ մատս դանակով կտրեցի
![]()
![]()
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ