Ջահել Ազատության երգ
Վեր կացեք, տեսեք էդ ում քայլերն են,
Դուրս նայեք, տեսեք էդ ում ձայներն են,
Ում բռունցքն է բախում ձեր դռները
Ում երգից զնգում` ձեր պատուհանները
Առաջինն արևն ու արևությունն է,
Մեր երկրորդ անունը Ազատություն է,
Մեր երրորդ քայլից պարը սկսվում է,
Սերը չորրորդն է, երկինքը սիրում է:
Բացվե’ք,
Այդ մենք ենք գալիս,
Ուղիղ ու անշեղ
Ուրախ ու ուրիշ:
Բացվե’ք,
Մեր ժամն է հասել,
Ազատ ու անծուռ,
Թեթև քայլերի:
Մեր երգից մարդկանց սրտերը թնդում են,
Մեր ձայնից ոմանց ծնկները դողում են,
Մեր շնչից մարդկանց աչքերը բացվում են,
Մեր երթից ոմանք տակները լցնում են:
Ով կռացած է, նա մեջքը ուղղում է,
Ով չարացած է, նրա սիրտը պարզվում է,
Բաժակը լցվել ու ջուրը թափվել է
Լավ նայեք, տեսեք, ամեն ինչ փոխվել է
Բացվե’ք,
Այդ մենք ենք գալիս,
Ուղիղ ու անշեղ
Ուրախ ու ուրիշ:
Բացվե’ք,
Մեր ժամն է հասել,
Ազատ ու անծուռ,
Թեթև քայլերի:
Էջանիշներ