Հենց սկզբից էլ լուրջ կախվածություն եմ ունեցել, հետո գնալով ավելի ուժեղացավ կախվածությունս... Վերջին ամիսներին նկատել եմ, որ անցել է, այսինքն՝ կախվածություն՝ որպես այդպիսին, էլ չեմ զգում, որովհետև անհրաժեշտության դեպքում հիմա կարողանում եմ չմտնել, իսկ առաջ չէի կարողանում... Մի խոսքով՝ հիմա հաստատ ակումբային հիվանդություն չունեմ, բայց դե կապվածությունս չի պակասել։