Երբ նոր էի Ակումբում գրանցվել, չէի էլ պատկերացնի, որ ակումբցիները իմ նիկը կհիշեն, իսկ էսօ՜ր...
Լի՛լ, այ Նաիրուհի, կյանքս գիտե՞ս քանի տարով երկարացրիր: Ունեցածս ամենաերջանիկ օրերից մեկն էր. տոռծիկն ու նվերները հրաշք էին, բայց էդ ուշադրությունն ու վերաբերմունքը մի ամբողջ կյանք արժեին:
Ժողովուրդ, բա բացիկում գրածները: Մի 10 անգամ արդեն կարդացել եմ...
Վատ է, որ մարդիկ հիվանդանում են, բայց Ակումբով հիվանդանալու պես հավես բան չկա: Նենց ուրախ եմ, որ մի օր ինտերնետում թրև գալուց գրանցվեցի էստեղ ու նման հիասքանչ մարդկանց հետ ծանոթացա:
Հ.Գ. Մի գաղտնիք էլ բացեմ. Ակումբը ինձ վրա մի շատ դրական ազդեցություն է ունեցել: Ժամանակին ես ուզում էի Հայաստանից գնալ, որովհետև չէի հարմարվում հայերի մտածելակերպի հետ: Բայց Ակումբն ու ակումբցիները ինձ համար մարդու մի ուրիշ տեսակ բացահայտեցին: Մարդ, որը մեծատառով ՄԱՐԴ է, հիանալի զրուցակից ու լիքը բան կարող ես սովորել իրենցից: Ակու՛մբ, դու հիասքանչ ես, մի խոսքով, ես գնալու եմ սովորեմ իմ ուզած տեղերում, բայց վերջը Հայաստան եմ գալու:
Մի հատ էլ ասեմ, որ սիրում եմ ձեզ ու առանց նվերների հետ չեմ գա: ^_^
Խմած ու անկեղծ գրառում:
Էջանիշներ