Ճիշտն ասած չգիտեմ որ թեմայում գրեմ այս հարցս: Այն և ծրագրավորում և հայկական ծրագրերին է վերաբերվում: Խնդիրը սրանում է: Ես էջադրման ժամանակ օգտագործում եմ QuarkXPress ծրագիրը: Իմ մոտ 5 տարբերակում կա մի XTensions ֆայլ, որը կատարում է հայերեն տեքստի տողադարձ, բնականաբար դա գրված է մեր ծրագրավորողների կողմից: Բայց 7 տարբերակում այդ XTensions ֆայլը չի աշխատում: Դա այդպես է: 3 տարբերակի տողադարձի *.xnt էլ ուրիշ տարբերակում չի աշխատում, այսինքն յուրահատուկ է: Հիմա խնդրանքս ֆորումի ծրագրավորողներին. եթե դժվար չի կարող եք 5 տարբերակի XTensions ֆայլի հիման վրա գրեք տողադարձի ծրագիր 7 տարբերակի համար:
Էջանիշներ