Մեջբերում Frigid--ի խոսքերից Նայել գրառումը
Եթե հիմիկվանից ապագա ամուսինդ իրա "տղամարդավարի" խոսքը սենցա դրել, ուրեմն լուրջ դեպրեսիայի կարիք ունես :
Չգիտեմ ինչու էք բոլորդ իմ վրա տրամադրվել ես այս հարցը ընդհանուր եմ բարձրացրել, որովհետև գիտեմ որ դա շատերի համար խնդիր է…իսկ ինձ անձամբ նման բաներով չեն վախեցրել
Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
հոգեբան չեմ, բայց եթե կարելի է, մի քանի խորհուրդ տամ, հատկապես աղջիկներին:
Ամուսնացեք միայն նրա հետ, ում հետ արդեն հասցրել եք լինել շատ մոտ ընկերներ:
Ամուսնանալուց առաջ երկու ոտքը մի կոշիկի մեջ դրած /սակայն շաաատ փափուկ ու տակտիկապես գրագետ ձևով/ հրաժարվեք ապրել ուրիշի ընտանիքում, և համոզեք ձեր ապագա կողակցին հենց առաջին օրվանից ստեղծել սեփական տուն-ընտանիքը:
Մնացած դեպրեսիվ հնարավոր իրավիճակները, կախված առաևջին անգամ սեքուալ /հնարավոր է անկատար/ հարաբերության /եթե այդպիսին կա/, ցավագին կենցաղային անկատար հարցերի և այլնի հետ, լրիվ բնական ու ժամանակի հետ անցնող բաներ են, որոնք շատ անգամ շրջանցել հնարավոր չի: Դրանից պատմություն մի սարքեք ու դիանց մասին ժամանակից շուտ մի մտահոգվեք:

Հ.Գ. Տուր քեզնից մի փոքրիկ մասնիկ, որ ստանաս մի ուրիշ, շատ անգամ ավելի մեծ ու թանկանժեք մասնիկ:
Համաձայն եմ լրիվ , բայց հարցը ոչ թե նրանում է, որ վախենում ես կամ կասկածում, որ կարող է ամենինչ քո երազած ձևով չլինի… Աղջիկների մոտ հիմնական դժվարությունը կարծում եմ կապված է կին դառնալու փաստի հետ... շատերը դժվարությամբ են հաշտվում այդ փաստի հետ, չէ որ ամեն ինչ կփոխվի դու արդեն առաջվա անհոգ զգացողությունը չէս ունեննա , մի տեսակ ինձ թվում է, որ ինչ որ կարևոր առանձնահատկությունից կզրկվես...
P.S.«ես չեմ ուզում լինել կին
ես սիրում եմ մայրիկին» տենց մի բան էլի...