Մեջբերում Amina-ի խոսքերից Նայել գրառումը
Ես այլևս երբեք ազատ չեմ լինի
Արդյոք ճիշտ եմ վարվում
Վերջ ազատ կյանքին...
Այլևս առաջվա նման անհոգ ինձ չեմ կարող պահել..
Ընկեներիս հետ չեմ կարող զվարճանալ..
Իսկ եթե...
Այս և նմանատիպ մտքերը հաճախ են այցելում ամուսնության պատրաստվողներին , նրանք դառնում են նյարդային, ցրված, նույնիսկ դա անրադառնում է ֆիզիկական առողջության վրա.....
Բոլոր նրանք ովքեր ամուսնացել են ավելի լավ գիտեն սրա մասին, ավելի շատ այն պատահում է աղջիկների մոտ, քան տղաների, ինձ հանդիպած շատ մարդիկ տառապել կամ տառապում են սրանով, հոգեբանները երևի լավ ծանոթ են այս երևույթին ու կարող են խորհուրդ տալ այս դժվարությունը հաղթահարելու համար
կարծում եմ վերը նշվածները, Ամինա ջան, բավականին քիչ են մարդուն դեպրեսիայի մեջ նետելու համար, ու գրվածքիդ վերջում դու ինքդ քեզ կարծես ուղղել ես՝ դրանք դժվարություններ անվանելով:
Դե իհարկե այդպիսի նանազգացողություններ մարդն ունենաում է իր կյանքում ամեն ակնկալվող փոփոխությունից առաջ: Բայց ես մի բան նշեմ. իր իսկական սերը գտած մարդը երբեք չի ափսոսա «ազատությունը կորցնելու համար» ու չի վախենա սպասվելիք դժվարություններից: Այնպես որ, եթե դու չես տատանվում քո ընտրության մեջ՝ լցվիր ապագայի նկատմամբ լավատեսությամբ ու իրոք վայելիր քո ...«նախաամուսնական խառնաշփոթը»