Հետաքրքիր է, որքան հիշում եմ, ինձ նմանատիպ մտքեր չեն այցելել ամուսնությունից առաջ...Այսինքն՝ իմ իրավիճակը մի քիչ ուրիշ էր... Որոշակի մտքեր ու մտավախություններ կային, բայց դրանք ավելի շուտ ոչ թե ամուսնանալու հետ էին կապված, այլ երկրից հեռանալու, ուղղակի ամուսնանալս ու երկրից հեռանալս տվյալ դեպքում համընկնում էին, ու ես գիտեի, որ երկրից հեռանալով՝ անհայտ ժամանակով զրկվում եմ ընտանիքիս, ընկերներիս հետ ռեալ շփումից...
Այ դա խիստ անհանգստացնում էր, բայց միաժամանակ գիտեի, որ եթե ամուսնանալուց հետո մնայի Հայաստանում, շարունակելու էի շփվել ընկերներիս հետ, ինչպես նաև շատ ու շատ այլ բաներ անել, ինչպես նախկինում։ Դե պարզ է, որ ոնց էլ լինի, անհոգությունը հաստատ ինչ–որ չափով պակասելու է, բայց եթե գնում ես այդ քայլին, ապա պիտի գիտակցես, որ կյանքի նոր փուլ ես մտնում, ու կյանքդ շատ առումներով փոխվելու է։
Կարծում եմ՝ այս հարցում շատ բան կախված է նաև այն մարդուց, որի հետ պատրաստվում ես ամուսնանալ, ինչպես նաև նրա ընտանիքից, եթե նախատեսվում է նրա ընտանիքի հետ ապրել։ Ինձ թվում է՝ նորմալ ամուսնությունների դեպքում մարդիկ, թեկուզ կանայք, իրենց ընկերներին չեն կորցնում։ Ինչպես արդեն ասացի, պարզ է, որ նրանց հետ անցկացրած ժամանակն ամեն դեպքում կրճատվելու է, բայց եթե իսկական ընկերություն է, ու ամուսնանում ես քեզ իսկապես սիրող ու հարգող մարդու հետ, ապա ամուսնությունը պետք է որ վերջ չդնի մինչ այդ ունեցած ընկերական հարաբերություններին ու հանդիպումներին։ Իսկ այն ժամանակը, որ պակասելու է ընկերական շփումներից, վերջիվերջո, փոխհատուցվում է սիրելի ամուսնու հետ անցկացրած ժամանակով։
Դեմք ես։Լավ մխիթարանք էր։
![]()









Այսինքն՝ իմ իրավիճակը մի քիչ ուրիշ էր... Որոշակի մտքեր ու մտավախություններ կային, բայց դրանք ավելի շուտ ոչ թե ամուսնանալու հետ էին կապված, այլ երկրից հեռանալու, ուղղակի ամուսնանալս ու երկրից հեռանալս տվյալ դեպքում համընկնում էին, ու ես գիտեի, որ երկրից հեռանալով՝ անհայտ ժամանակով զրկվում եմ ընտանիքիս, ընկերներիս հետ ռեալ շփումից... 

Լավ մխիթարանք էր։
Մեջբերել
Էջանիշներ