Բավականաչափ ակտիվ (չնայած, ավելի լավ կլիներ ավելի ակտիվ լիներ այդ մասնակցությունը, բայց պետական ֆինանսկան աջակցության չափը գիտությանը բավարար չէ)։ Նույնիսկ LHC արագացուցչի կոնստրուկցիաներից մեկը, ալյումինե օղակը, որն օգտագործվում է ALICE դետեկտորի մյուոնային թևում (մյուոնների գրանցման համար) պատրաստված է Հայաստանում, ալյումինի գործարանում, տարվել է CERN, ստուգվել, այնուհետև տեղադրել մեր խմբի անդամ մասնակիցներից մեկի մասնակցությամբԳրիդի ALICE համագործակցության ծրագրային ապահովման մեջ կան մեր մասնագետների գրած կոդի կտորներ։ Այնպես որ, ներդրում ունենք։
Որոշ ժամանակ առաջ մենք Ֆիզիկայի ինստիտուտում ունեինք հավաստագրում անցած (այսինքն՝ եվրոպական չափանիշներին համապատասխանող) գրիդ–հանգույց, սակայն ինտերնետ–կապի անբավարար լինելու պատճառով հանգույցի գործունեությունը ստիպված դադարեցվեց։ Գրիդի զարգացման համար ՀՀ–ում աշխատանքներ են տարվում հիմա (tարբեր ֆինանսավորման դրամաշնորհների միջոցով (օրինակ, NATO–ի), տեսնենք, թե պետությունն ինչպես կաջակցի)։ Գիտական ինստիտուտներին հատկացվող կապը պետք է որ ավելի լավանա՝ Թուրքիայի միջոցով եվրոպական Géant ցանցին միանալուց հետո։ Դա էլ պիտի որ ինչ–որ չափով նպաստի գրիդի զարգացմանը։Իսկ էդ գրիդի "ճյուղերից" Հայաստան գալի՞ս է...
Էջանիշներ