User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 4 համարի արդյունքները՝ ընդհանուր 4 հատից

Թեմա: Հետաքրքրասեր vs. Գլոբալ Հայացք

  1. #1
    hippy w.s-ի ժամանակակից Գլոբալ Հայացք-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.03.2007
    Գրառումներ
    176
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հետաքրքրասեր vs. Գլոբալ Հայացք

    Ողջույն բոլորին, Սկսում ենք հարցազրույցը:
    Վերջին խմբագրող՝ Գլոբալ Հայացք: 29.04.2008, 23:53: Պատճառ: Գրառման ավելացում

  2. #2
    hippy w.s-ի ժամանակակից Գլոբալ Հայացք-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.03.2007
    Գրառումներ
    176
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հետաքրքրասեր vs. Գլոբալ Հայացք

    Հետաքրքրասերը պատասխանում է Գլոբալ Հայացքի հարցերին

    1.Ի՞նչու ես նիկդ վերցրել "Հետաքրքրասեր":
    1977թ. : Մութ էր: Բոլոր կողմերը կրակում էին: Վաչոն ասեց մեջքս պահի ես գնում եմ, ու ես հարցրի խի....(հա, մոռացա ասեմ Վաչոն շատ նեռվայն մարդ էր)... ու էտ օրվանից նիկս դառավ "Հետաքրքրասեր":

    2.Գոնե առաջինը լուրջ պատասխանի, մարդկանց հետաքրքիր ա:
    Իսկ եթե լուրջ`չեմ ասի:
    Լավ, լավ, պարզապես ես բնավորությամբ միշտ էլ շատ հետքրքրասեր մարդ եմ եղել ու......մութ էր: Վաչոն....

    3.Ինչպե՞ս ես քեզ զգում Ակումբում:
    Ինչ խշշշշշշշշշ չի լսվում, Է՞դ, խշշշշշշշշշշշշ: Բարձր ասա...
    Ես ինչ պռովակացիոն հարցեր ես տալի: Շատ լավ: Չնայած ես վերջերս չափից դուրս եմ ջրիկացել, երևի: Կյանքումս չեմ մոռանա ոնց Ձայնալարը փակեց քաղաքականության գյոզալ թեմաս, ոչինչ, թոռներս կշարունակեն պապու արդար գործը... мафия бессмертна

    4.Ի՞նչը քեզ կարող է զարմացնել:
    Օրինակ, եթե Սերժը կնոջ շորերով, մեծ կաբլուկներով դուրս գա փողոց ու մասնակցի գեյ-պառադին(չնայած երևի ետ ավելի շատ ցանկությունա ոչ թե...):

    5.Հիշո՞ւմ ես քո առաջին սերը: (ստէ են ասում, էտ ի՞նչ վդռուգ)
    Հա հիշում եմ(դու էլ հո չասիր, հիշում ե՞ս... բա էտի մոռանալու բան ա՞ ) 3րդ դասարան, նոր դպրոց տեղափոխվեցի հենց մտա դասարան իրան տեսա դառա տոչնի love-ի սմայլիկը: Հետո ինքն որ իմացավ, դառավ shok-ի սմայլիկը: Հետո.... ետ սմայլիկից ըստե ոնցոր չկա.... հետո ինքը գնաց Ամերիկա:
    :ցռը :ցռը :ցռը

    6.Իսկ սիրո՞ւմ ես նվերներ տալ: (ստե էլ են ասում)
    Չե: Ինձ ավելի շատ հետաքրքքրումա նվեր ընտրելու պրոցեսը, հատկապես երբ ընկերներով հավաքվում ենք (ինչ համով-հոտով էշություն ասես չենք առնում):
    ԱՅՍՏԵՂ ԿԱՐՈՂ ԷՐ ԼԻՆԵԼ ՁԵՐ ԳՈՎԱԶԴԸ:

    7.Կյանքի իմաստը որոնո՞ւմ ես/գտել ե՞ս/:
    Դեռ չեմ գտել, բայց ընկերոջս ընկերը ճանաչում ա մի տղու, որի հարևանի աղջիկը շփվել ա մի տատիկի հետ ,որը գիտեր...

    8.Սիրո՞ւմ ես քո մասնագիտությունը:
    Շատ, հատկապես գիշերով:

    9.Եթե ոսկե ձկնիկ բռնեիր ինչ կուզեիր:
    Մի հատ վիտչինայով պիցցա(դու ուզում ես?), 2 կոլա, մեկել որ մոռանա ինչ եմ իրան ասել:

    10.Ինչո՞ւ եմ ես քեզնից հարցազրույց վերցնում (մի երկու լավ խոսք իմ մասին ):
    Որովհետև դու CIA աշխատող ես և քեզ ուղարկել են, որ ինձ սպանես: Կպավ?
    Մի երկու լավ խոսք քո մասին...
    <<թող լինի միշտ արևը
    և թող միշտ լինեմ ես>>

    11.Ի՞նչ կասես հարցազրույցի ավարտին:
    Դուռը հետևիցդ կփագես:

  3. #3
    hippy w.s-ի ժամանակակից Գլոբալ Հայացք-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.03.2007
    Գրառումներ
    176
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հետաքրքրասեր vs. Գլոբալ Հայացք

    Գլոբալ Հայացքը պատասխանում է Հետաքրքրասերի հարցերին

    1.Ի՞նչու ես նիկդ վերցրել Գլոբալ Հայացք (այլ ոչ թե, ասենք, ԵԱՀԿ Մինսկի Խումբ):
    "ԵԱՀԿ Մինսկի Խումբ" վերցնեի երկու տողի վրա կգրվեր, ստիպված որոշեցի կրճատել, սկզբում բավականին դժվար էր կրճատելը, տառ առ տառ, օր ու գիշեր փոքրացնում էի նիկիս երկարությունը, հետո Վաչոն ասեց "դի՛ր՝ Գլոբալ Հայացք", ու դրեցի՛, ու կշարունակեմ...

    2.Սկզբունքային մարդ ե՞ս:
    Այս հարցին պատասխանելը սկզբունքներիս դեմ է:

    3.Ինչի՞ համար ես փոշմանում:
    Լիքը բաների համար, բայց ամենաշատը փոշմանում եմ, որ փոշմանում եմ ինչ-որ բանի համար , որովհետև դա բացի նյարդային բջիջները ոչնչացնելու ոչ մի օգուտ չի բերում , ու փոշմանում եմ, որ այդքա՜ն նյարդային բջիջներ եմ կորցնում... ըհը...ըհը... -1.. փոշմանեցի :

    4.Երեք բառով նկարագրի քեզ:
    Գլոբալ, խառը, hետաքրքրասեր:

    5.Ինչը՞ քեզ կարող է հունից հանել:
    Ոչ իր գործով զբաղվող մարդը, ամեն ինչը ինչ չափից դուրս է ու հասարակ, կենցաղային էշությունը:
    (այսինքն՝ տրակտորիստ սխեմատեխնիկը, որ ավելին ա ստանում քան եթե մասնագիտությամբ աշխատեր, ու որ ամեն երեկո փորձում ա pdf-ը ֆոտոշոպով բացի (ստէ են նասում՝ դե ժպտա էլի՛ ) )

    6.Ի՞նչ սպասելիքներ ունես:
    Աստերոիդային : Մեկ էլ սպասում եմ որ մի 350 տարի հետո կյանքը լավանալու յա:

    7.Ի՞նչ ես գնահատում աղջկա մեջ:
    Աղջկան :
    ՉԷ՛, լուրջ:

    8.Ի՞նչ խենթ արարք ես արել:
    Մի անգամ, էսօրվա պես եմ հիշում, Դալլասում էի, զանգեց Ժոզեֆինան, ասեց հրացանը թողել է 627-րդ սենյակում, բարձրացա այդտեղ, բացեցի պատուհանը, ու մինչև հիմա չեմ կարողանում հասկանալ՝ ո՞նց երկու անգամ հասցրի կրակել ու վերալիցքավորել հրացանը:

    9.Ի՞նչ կանես, եթե լինես նախագահ:
    Ես մի ծանոթ ունեի, նախագահ էր, ասում էի իրեն "էտ ավտոյի կռիշը փակի, կսպանեն", ասում էր "չէ, չէ" ու սպանին:
    Ես որ լինեմ նախագահ, նախարարների քանակը կհասցնեմ 120-ի , որ իրանցից վերցված կաշառքով ավտոս "բռանիրովնի" անեմ, որովհետև 120 նախարարություն ստեղծելուց հետո վիզ պետք ա լինելու տենց ավտո:

    10.Եւ վերջին հարցը, որը հետաքրքրում է, կարծում եմ, բոլոր ակումբցիներին, Ինչո՞ւ ես սպանել Կենեդիին:
    Մոռացա ասեմ, էտ 627-րդում Ժոզեֆինան դարակում թողել էր իմ դիպլոմը արած-պրծած ու Չելսիի փասթաթղթերը (ահա և բացահայտվեց իմ գաղտնիքը ):

  4. #4
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,981
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հետաքրքրասեր vs. Գլոբալ Հայացք

    Հետաքրքրասեր դեմք բան էր

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գլոբալ տաքացում
    Հեղինակ՝ wagamaffia, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 54
    Վերջինը: 17.03.2019, 00:02
  2. Իմ բնօրրանի լավ ու վատ կողմերը. հայացք ներսից
    Հեղինակ՝ mkofranc, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 75
    Վերջինը: 12.02.2012, 15:53
  3. Հայաստանի ներքին քաղաքականություն` իրատես հայացք:
    Հեղինակ՝ 7or.am, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 26.09.2011, 12:06
  4. Լոկալ և գլոբալ ցանցեր
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 25.06.2008, 21:05
  5. Հետաքրքրասեր, շնորհավո~ր
    Հեղինակ՝ Enipra, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 21
    Վերջինը: 11.05.2008, 15:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •