Միգուցե մոտակա մեկ-երկու ամիսներին երթուղայինները չթանկեն, բայց էդ անխուսափելի է, որովհետև գազը ամբողջ աշխարհում թանկում է, իսկ Հայաստանում ուղղակի 70%-ոց թռիչքներ է անում: Այսինքն գազը կնստի 1.7 անգամ թանկ և ուրեմն վարձն էլ 150 կամ 200 դրամ:
Ինչ վերաբերվում է պայքարելուն ու չտալուն, ապա իմ կարծիքով դա սուտ է, որովհետև սա 130 դրամի պատմությունը չի, սա ուրիշ դեպք է: Նախ բոլորը կամա թե ակամա հասկանում են, որ գազը ամբողջ աշխարհում թանկում է ու էն, որ ՍՍն այն թանկացնում է ավելին քան պիտի թանկացներ, էական ոչինչ չի փոխում այս քարուքանդ երկրում: Դրա համար էլ չեմ հավատում, որ մարդիկ կգտնեն երթուղայիններին ալտեռնատիվ տարբերակ:
Իսկ վարորդին չվճարելը իմ կարծիքով կտևի մի շաբաթ, առավելագույնը` երկու:
Էնպես որ հայեր ջան ջաններդ յուղեք ու 200-նոցները պատրաստեք