User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 14 համարի արդյունքները՝ ընդհանուր 14 հատից

Թեմա: Պայքարը դատարաններում

  1. #1
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Զարմացած Պայքարը դատարաններում

    Ժող, դատարաններում տեսե՞լ եք ինչ է կատարվում

    Գյումրիում երեկ


    ւ մինչ դատը կսկսվեր, կանայք ցույց արեցին դատարանի շենքի մոտ` «Ազատություն քաղբանտարկյալներին» եւ «Ազատ, անկախ Հայաստան» վանկարկումներով, ապա շարժվեցին դեպի դատարանի դահլիճ: Այստեղ, սակայն, պարզվեց, որ դահլիճը շատ փոքր է, եւ բոլոր ներկաները, որոնց թիվը հասնում էր մոտ 300-ի, չեն կարող տեղավորվել այնտեղ: Դատարանի մոտ սկսված ցույցը շարունակվեց այստեղ, եւ մարդիկ, «Մեծ դահլիճ-մեծ դահլիճ» վանկարկումներով սպասեցին այնքան, որ դատավարությունը ստիպված տեղափոխեցին մեծ դահլիճ: Այստեղ էլ պարզվեց, որ նիստին պետք է ներկա գտնվեն Գյումրիի համալսարաններից մեկի պրակտիկանտուհիները, որոնց թիվը հասնում էր մի քանի տասնյակի: Մարդիկ, սակայն, արգելեցին նրանց մուտքը, եւ երկար սպասելուց հետո դատը վերջապես սկսվեց: Երբ ներս եկան Պետրոս Մակեյանը, Շոթա Սաղաթելյանն ու Աշոտ Զաքարյանը, մարդիկ նրանց դիմավորեցին ծափողջույններով եւ «Ազատություն» վանկարկումներով
    http://hzh.am/Arkhiv/2008/april/2604/2604.html
    http://asparez.am/news/news2008apr/2...25.4.2008.html
    Ասպարեզի կայքում վիդեո էլ կա
    Այսօր Երևանում

    Այնուհետեւ դատական ընթացքին ներկա մարդիկ ստիպել են, որպեսզի մեծ դահլիճից դուրս գան Ոստիկանության դպրոցի սաները, որոնք նախապես զբաղեցրած են եղել դահլիճի առաջին շարքերը: Դատավորը չի կարողացել չբավարարել ներկաների պահանջը: Իսկ ահա երբ դատարան են բերել Դավիթ Մաթեւոսյանին, դատարանի շենքը ցնցվել է «Դա-վիթ, Դա-վիթ», «Ա-զա-տու-թյուն» վանկարկումներից: Դատական նիստը հնարավոր է եղել շարունակել միայն այն բանից հետո, երբ Մաթեւոսյանը ներկաներին խնդրել է լռություն պահպանել: Սակայն դա երկար չի տեւել, քանի որ ներկաները պարբերաբար վանկարկել են «Դա-վիթ, Դա-վիթ», «Ա-զա-տու-թյուն», «Հի-մա, հի-մա», իսկ մեղադրողն իր մեղադրական եզրակացությունը կարդացել է «Սուտ է, սուտ է» վանկարկումների ներքո: Այս ընթացքում դատավոր Երեմ Եսոյանի հորդորները լռություն պահպանելու մասին եւ տույժի ենթարկելու սպառնալիքներն արժանացել են ներկաների` «միանգամից սեղանի տակից զենքը հանիր, կրակիր» պատասխանին:
    http://hzh.am/
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 29.05.2008, 08:42:

  2. #2
    Պատվավոր անդամ Նարե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2008
    Տարիք
    34
    Գրառումներ
    512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պայքարը դատարաններում

    Պայքարը շարունակվում է
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 30.04.2008, 18:47:
    Անցյալը ճզմած քո լաթերի մեջ՝ կախում ես մեխից… ու՞ր պիտի փախչես ինքդ քեզանից:

  3. #3
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Պայքարը դատարաններում

    ՈՒԹ ՕՐ ԺԱՄԱՆԱԿ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ


    Երեկ ի պաշտպանություն շիրակցի 9 քաղբանտարկյալների՝ բողոքի ակցիայով հանդես եկան մարզի ամենաըմբոստ ու ինքնատիպ գյուղի՝ Ձորակապի բնակիչները: Հիշեցնենք, որ այս գյուղը պատմության մեջ մտել է որպես Ռոբերտ Քոչարյանին ոչ մի ձայն չտված ու սահմանադրական բարեփոխումները բոյկոտած տեղանք: «Ազատություն, ազատություն, Սերժիկ, հեռացիր» վանկարկելով՝ ձորակապցիները քաղբանտարկյալներին ազատ արձակելու համար 8 օր ժամանակ տվեցին իշխանությանը, այլապես «իրենք էլ իշխանությունների նման կանցնեն կոշտ ու հակաօրինական մեթոդների: «Էդ ինչպե՞ս է, որ 116 կալանավորվածներից ոչ մեկին չեն արդարացնում, պարզ է, որ դրանք ստանդարտ, թելադրված դատավարություններ են»,- ասաց քաղբանտարկյալներ Մուշեղ եւ Շոթա Սաղաթելյանների քույրը՝ Թամարան: 7 տարվա ազատազրկման դատապարտված մարալիկցի քաղբանտարկյալ Հարություն Ուռուտյանի 80-ամյա մայրը՝ Եվգինե Ուռուտյանն ասաց, որ Հայաստանը աշխարհով մեկ ծիծաղի առարկա է դարձել՝ ազգային հերոսներին «բանտախցերը նետելու» ու հացադուլի դրդելու համար: Մուշեղ Սաղաթելյանի որդին՝ Սեւակը, նախազգուշացրեց՝ եթե մինչեւ մայիսի 8-ը՝ ԵԿՄ-ի օրը, իրենց պահանջները չբավարարվեն, ոչ միայն գյուղովի հացադուլի կնստեն, այլեւ կփակեն Ձորակապով անցնող Երեւան-Գյումրի մայրուղին:

    http://aravot.am

  4. #4
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Պայքարը դատարաններում


    Հայոց կանանց շարժման ակտիվիստները, որոնց միացել էին նաեւ տեղի Երկրապահ կամավորականները: Եւ ահա, ավելի քան 300 հոգու երեկ դիմավորեցին մի քանի տասնյակ ոստիկաններ, որոնք ընդամենը 70 հոգու դատարանի շենք ներս թողնելուց հետո փակեցին մուտքի դռները` հայտարարելով, թե էլ ոչ ոք ներս չի մտնի: Ըստ նրանց, դահլիճում տեղավորվում է միայն 70 հոգի, ուստի դատավորը խիստ հրահանգ է տվել 70-ից ավել մարդ ներս չթողնել: Մարդիկ, սակայն, պահանջում էին մեծ դահլիճ, ինչին դատավորը պատասխանում էր, թե ազատ մեծ դահլիճ չկա: Այդ ընթացքում մարդկանց մեծ մասը, որ դուրսն էր մնացել, սկսեց պահանջել ներս թողնել իրենց: Ընդ որում, մարդիկ այնքան էին ջղայնացել, որ սկսեցին ձեռքով հարվածել դատարանի ապակեպատ դռներին, ինչի հետեւանքով էլ դռներից մեկի ապակին ջարդվեց:
    http://hzh.am/

    ՆՈՐ «ԽԱՂԱՏՈՒՆ» ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

    Երեկ Գյումրիում դատում էին ՀՀ նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց՝ Աշոտ Զաքարյանին, Շոթա Սաղաթելյանին ու «Ժողովրդական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանին: Սակայն դատաքննությունը ձգձգվում էր, որովհետեւ դրան մասնակցել ցանկացողները պահանջում էին դատն անցկացնել մեծ դահլիճում, որպեսզի բոլորը կարողանան ներկա լինել դրան: Բայց դատավոր Վահե Խալաթյանը տարբեր պատճառաբանություններով փորձում էր դա ներկայացնել որպես անհնարին տարբերակ՝ պատճառաբանելով նաեւ, թե մեծ դահլիճը զբաղված է: Ճիշտ այդ պահին մեր լուսանկարչական խցիկը ֆիքսեց դատարանի մեծ եւ դատարկ դահլիճում թղթախաղով զբաղված ոստիկանների:
    Կարդացեք


    Շիրակի մարզի ազատամարտիկները նախազգուշական հացադուլ սկսեցին
    http://asparez.am/news/news2008may/7...amartikner.htm


  5. #5
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Պայքարը դատարաններում

    Հյուսիսային քրեական դատարանի Գյումրու նստավայրի դատավոր Խալաթյանն ու դատախազության երեք ներկայացուցիչները հայտնվել են աննախադեպ փակուղու մեջ

    21 | 05 | 2008 | 20:00 | ռեպորտաժ
    Հայաստանի հյուսիսային քրեական դատարանի Գյումրու նստավայրում մայիսի 20-ին եւ 21-ին շարունակվեց քաղբանտարկյալներ Աշոտ Զաքարյանի, Շոթա Սաղաթելյանի եւ Պետրոս Մակեյանի գործով դատաքննությունը:



    Մայիսի 20-ի նիստի ընթացքում հարցաքննվեցին գործով անցնող եւս 4 վկա` 34/06 ընտրատեղամասային հանձնաժողովի անդամներ եւ վստահված անձինք, որոնք բոլորն էլ միաբերան պատմում էին, թե ամբաստանյալներից ոչ մեկը քվեարկության օրը որեւէ անկարգություն կամ խուլիգանություն չի կատարել, որեւէ վայրկյան չի ընդհատվել հանձնաժողովի աշխատանքն ու ընտրական գործընթացը:



    Դատախազության ներկայացուցիչները որպես կանոն ընթերցում էին վկանների նախաքննական երկուական ցուցմունքները, որոնցում փետրվարի 19-նն ու ամբաստանյալները ներկայացվում էին որպես օրինախախտ, հանցագործ կարգազանցներ, ու հարցնում էին, թե ինչպե՞ս կբացատրեն վկաների նախաքննական գրավոր ցուցմունքների եւ բանավոր վկայությունների տարբերությունները: Դատախազության ներկայացուցիչները ամենայն հավանականությամբ հույս ունեին, թե վկաները կվախենան կեղծ ցուցմունքներ տալու համար պատասխանատվությունից կամ կազդվեն իրենց ահարկու հարցերից եւ կսկսեց պաշտպանել իրենց նախաքննական ցուցմունքները: Այնինչ մայիսի 20-ին հարցաքննված 4 վկաները, ինչպեսեւ նախորդները, մաքուր, գրական հայերենով, հստակ լսելի ու ամենքին հասկանալի բացատրում էին, որ քննիչները իրենց ուղղակի թելադրել են այդ գրավոր ցուցմունքները, ասել են, թե որեւէ վտանգավոր բան չկա, գրեք-ստորագրեք, եւ այլն...: Վկաներից մեկը, տեխնիկական գիտությունների թեկնածու, 70-ամյա մի ուսուցիչ, ասաց, թե իր համար անսահման տհաճ էր գործ ունենալ ոստիկանության եւ դատախազության աշխատակիցների հետ եւ ինքն ամեն ինչ անում էր, որ արագ ավարտվեն իրենց հանդիպումները, որովհետեւ իր համար անպատիվ բան էր երկար լինել այդ համակարգի ներկայացուցիչների հետ, ու այդ պատճառով առանց կարդալու ստորագրել է քննիչի գրած հարցաքննության արձանագրության տակ:



    Այս գործով դատականչված 11 վկաներից 8-ը արդեն հարցաքննվել են դատարանում, ու նրանցից որեւէ մեկը, որեւէ բառով կամ ստորակետով դատախազության աշխատակիցներին հույս չտվեց, թե մեղադրյալներին հնարավոր կլինի գոնե վարչական պատասխանատվության ենթարկել, ուր մնաց` քրեական: Չնայած այդ հանգամանքին, մայիսի 21-ին նիստի ընթացքում դատախազության ներկայացուցիչները դատավորի աշխույժ աջակցությամբ փորձում էին բացակա երեք վկաների նախնական ցուցմունքները հրապարակել ու դրանով գոնե փրկել մունդիրի պատիվը: Սակայն դատավորը, հանդիպելով ամբաստանյալների, նրանց պաշտպանների եւ դատարանի դահլիճում հավաքված մոտ 150 հոգու բուռն դիմադրությանը, բողոքի տեւական բացականչություններին, տարակուսած նայելով դատախազներին, ճարահատ 5 րոպե ընդմիջում հայտարարեց, որը տեւեց ուղիղ 45 րոպե: Այն պահին, երբ դատավորը տարակուսում էր մարդկանց աննախադեպ բացականչությունների ալիքի տակ, մեկը գոչեց «Զանգ ընկերոջը ... » :


    VIdeo և շարունակությունը http://asparez.am/news/news2008may/2...urt-gyumri.htm

  6. #6
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Պայքարը դատարաններում

    Վկան «սկլերո՞զ» ուներ



    Երեկ Շիրակի մարզի վարչական դատարանում դատավոր Էդուարդ Նահապետյանի նախագահությամբ շարունակվեց ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի դեմ Գյումրիի ոստիկանության ներկայացրած վարչական հայցի քննությունը: Հիշեցնենք, որ Լեւոն Բարսեղյանին մեղադրում են մարտի 2-ին Գյումրիի Թատերական հրապարկում հանրահավաքի կոչ անելու ու ոստիկանների օրինական պահանջին չենթարկվելու մեջ: Թեեւ նախորդ դատական նիստերին Լեւոն Բարսեղյանը արդեն իսկ ապացուցել էր իր անմեղ լինելը, այդուհանդերձ որպես վկա ընդգրկել էին նաեւ դեպքի վայրում եղած մի քաղաքացու: Այդ օրը Գյումրիի Թատերական հրապարակի մերձակայքում գտնվող հարյուրավոր մարդկանցից որպես վկա ընտրել էին Սամվել Հովսեփյանին՝ Գյումրիի ազատամարտիկների եւ վետերանների միության նախագահին: Թեեւ վկան պնդում էր, որ առանձնապես ոչինչ չի եղել «ոչ էս կողմից, ոչ էլ էն»՝ նկատի ունենալով ոստիկանությանն ու Լեւոն Բարսեղյանին, սակայն երբ հարցերն իրեն դուր չէին գալիս, ձեւացնում էր, թե «սկլերոզ» ունի ու պատասխանները լավ չի հիշում: Լեւոն Բարսեղյանը հարկադրված հետաքրքրվեց. «Սկլերոզ ունենալը Ձե՞ր տպավորությունն է, թե՞ բժիշկն է դիագնոզել»: «Չէ, ես եմ զգում»,- ասաց վկան, պնդելով, որ չի հիշում անգամ քննող քննիչին: Ամփոփիչ ճառում «Ասպարեզի» նախագահը հայտարարեց. «Այս ամբողջ պատմությունը ես համարում եմ ՀՀ քաղաքացիներից մեկի սահմանադրական իրավունքների լկտի եւ ցինիկ ոտնահարում»:

    Վճիռը կհրապարակվի հունիսի 6-ին:

    «Հանձնաժողովի կանայք ավելի տղամարդ էին»

    Գյումրիի թիվ 34/06 ընտրատեղամասային հանձնաժողովի ութ անդամներ ու վստահված անձինք Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում միաբերան պնդել են, որ ամբաստանյալներ Աշոտ Զաքարյանը, Շոթա Սաղաթելյանն ու Պետրոս Մակեյանը նախագահական ընտրությունների օրն իրենց տեղամասում ոչ մի խուլիգանություն չեն կատարել, հանձնաժողովի աշխատանքները չեն ձախողել: Մնացել էին հարցաքննվելու երեք վկաներ: Փաստաբան Հովիկ Արսենյանի ջանքերով երեկ բերման էին ենթարկել եւս մեկին՝ հանձնաժողովի ՀՅԴ ներկայացուցիչ Վահան Գասպարյանին, որին մինչ այդ փորձում էին թաքցնել՝ հայտարարելով, թե նա ՌԴ-ում է: Վերջինս ցաքուցրիվ պատասխաններ էր տալիս, փորձում էր երկուստեք լավամարդ խաղալ՝ ոչ դատախազությանը խայտառակել, ոչ մյուս վկաներին նեղացնել: Փաստաբան Հովիկ Արսենյանի հարցին, թե՝ «ցուցմունքում գրել եք, որ սպառնալիքներ են հնչել, ի՞նչ սպառնալիքներ են», վկայի լեզուն կապ ընկավ, նա, որ երկար տարիներ եղել է դպրոցի փոխտնօրեն, ձեւացրեց, թե չգիտի սպառնալիք բառի բացատրությունը: Նաեւ պարզվեց, որ նրա ցուցմունքի հիմքում ընկած էր ոչ թե իր աչքով տեսածը, այլ՝ ուրիշներից լսածը: Մի խոսքով, ՀՅԴ-ի ներկայացուցիչը այնպիսի վկայություն տվեց, որ փաստաբան Վարդուհի Էլբակյանը հայտարարեց, որ ոչինչ չի հասկանում: Մակեյանն էլ նետեց. «Հանձնաժողովի կանայք ավելի լավ տղամարդ էին, քան՝ դուք»: Դատավոր Վահե Խալաթյանը միջամտեց՝ վկային վիրավորում եք: «Մենք էլ ենք վիրավորված, սրա կեղծ ցուցմունքի պատճառով երեք ամիս է՝ նստած ենք, թող ճիշտ խոսի»,- զայրացավ Աշոտ Զաքարյանը:

    Դատը հետաձգվեց մինչեւ վաղը:

    Ն. ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
    http://aravot.am
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 29.05.2008, 08:47:

  7. #7
    մերթ ընդ մերթ Քամի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.04.2008
    Գրառումներ
    407
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պայքարը դատարաններում

    ՎԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀԱՐՎԱԾԵՑ ԼՐԱԳՐՈՂԻՆ

    Կենտրոն-Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երեկ քննում էր «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Վահագն Հովակիմյանի հոր՝ Միսակ Հովակիմյանի դեմ հարուցված գործը:

    Իբրեւ վկա դատարան էր եկել Արաբկիրի ոստիկանության նախկին օպերլիազոր Էդգար Պետրոսյանը, ով արդեն ավելի բարձր պաշտոն ունի: Վերջինս վկա է մարտի 1-ի մի քանի գործերով ու դատարանում սրտակտոր պատմում էր, թե Միսակ Հովակիմյանը, ով ոստիկանի կես բոյին է ու 4 անգամ նրանից նիհար, ինչպես է իրեն դիմադրել՝ հրել, թեւերից բռնել, խոչընդոտել նրա աշխատանքին, դա քիչ է, մի բան էլ ասել է՝ պատասխան եք տալու: Վկան, սակայն, չէր հիշում որոշ էական հանգամանքներ: Միսակ Հովակիմյանը մարտի 1-ի առավոտյան տղայի հետքերով իջել է Մաշտոցի պողոտա ու հասել այն պահին, երբ ոստիկաններն արդեն Ռ.Քոչարյանի «հորդորով» «մաքրել էին» հրապարակը ցուցարարներից ու անցել հարակից փողոցների «մաքրման» աշխատանքներին: Այստեղ էլ տարեց մարդուն ձերբակալել են ու տարել ոստիկանություն: Վկայի սրտակտոր պատմությունը ձայնագրելու համար «Տարեգիր» թերթի լրագրող Գայանե Առուստամյանը ձայնագրիչը դրեց ամբիոնին: Ոստիկանը պարբերաբար անջատում էր լրագրողի ձայնագրիչը, լրագրողի հորդորը՝ ձայնագրիչը չանջատելու մասին անպատասխան մնաց: Ինչը վրդովվեցրեց Գայանե Առուստամյանին, ու վեճ ծագեց, ոստիկանը ձեռքով հարվածեց լրագրողի ուսին, այնպես, որ մատների տեղերը բավական ժամանակ երեւում էին: Դահլիճն արձագանքեց ամոթանքներով: Դատավոր Ռուբեն Ափինյանը որոշեց դատարանի դահլիճից հեռացնել...լրագրողին: Գայանե Առուստամյանը որոշել է դիմել դատախազություն: Նշենք, որ լրագրողի աշխատանքը խոչընդոտելը քրեորեն հետապնդելի արարք է: «Տվյալ պարագայում մենք կարող ենք փաստել, որ վկա Էդգար Պետրոսյանի կողմից խոչընդոտվեց լրագրող Գայանե Առուստամյանի մասնագիտական պարտականությունների կատարումը, սակայն դատարանը խորամուխ չլինելով միջադեպի հանգամանքների մեջ` միակողմանի որոշում կայացրեց լրագրողին նիստերի դահլիճից հեռացնելու մասին», - մեզ հետ զրույցում ասաց Հովակիմյանի դատապաշտպան Մուշեղ Շուշանյանը: Դատապաշտպանը միջնորդեց վերանայել լրագրողին դատարանի դահլիճից հեռացնելու որոշումը: Դատավոր Ռուբեն Ափինյանը մերժեց, որից հետո պաշտպանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավորին: Դահլիճում ներկա գտնվողները պատրաստակամություն հայտնեցին իբրեւ վկա ստորագրել միջադեպի առնչությամբ լրագրողի բողոքի տակ: «Իմ ամուսնուն մեղադրում է կեղծ վկան, թե իբր իրեն չի ենթարկվել, «հրել է իր ձեռքերը», եւ դա մեղք է համարվել, որի համար իմ ամուսնուն երեք ամիս նստեցրել են, իսկ այդ վկան կարգադրիչների, դատախազի, դատավորների եւ փաստաբանի ներկայությամբ ու մեր աչքի առաջ հարվածեց լրագրողին, մարմնական վնասվածք հասցրեց: Կարելի է ասել՝ աբսուրդի թատրոն է բոլոր դատարաններում», - մեզ հետ զրույցում հայտարարեց քաղբանտարկյալի կինը՝ 37 տարվա մանկավարժ Խանում Հովհաննիսյանը՝ շարունակելով. «Հայաստանի արդարադատության գերեզմանը փորվել է 10 տարի առաջ, շուրջ 3 ամիս կազմակերպված այս դատավարությունները այդ գերեզմանում թաղել են Հայաստանի արդարադատությունը, դատավոր-դատախազ հող են լցնում, իրենց ծախված վկաների միջոցով թաղում են արդարադատությունը Հայաստանում: Իմ ամուսինը 67 տարեկան մարդ է, մենք պատվով ապրել ենք: Երկու տղաներ եմ տվել Հայաստանին, երկուսն էլ մասնակցել են Արցախյան պատերազմին: Ես սարսափում եմ իմ թոռների համար, որ էս անօրեն երկրում ո՞նց պիտի ապրեն: Ես` որպես մանկավարժ, ասում եմ՝ Սերժի ու Քոչարյանի ամենամեծ, զարհուրելի վնասը Հայաստանին հայ մարդու մաքուր, բարոյական կերպարը փչացնելն է: Իմ սիրտը ցավում է այս վկայի համար էլ, այս վկան էլ ափսոս է, սա էլ հայ է, բազում զոհերից մեկն է: Սրանք շատ հայերի սարքեցին սողուն: Արդարադատությունը վերածել են խամաճիկների թատրոնի»: Մեկ ժամից ավելի քննելով պաշտպանի միջնորդությունը՝ դատավորը հիմքեր չգտավ ինքնաբացարկի համար, իսկ դատական նիստը հետաձգվեց մինչեւ հունիսի 2-ը:

    http://www.zhamanak.com/article/9352/

  8. #8
    Братва рвется к власти Brigada-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.03.2008
    Տարիք
    33
    Գրառումներ
    536
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պայքարը դատարաններում

    Հերթական կամակատար դատավորին ներկայացնելով, նշենք, որ վերջերս տեղի ունեցավ սենսացիոն մի իրադարձություն, որից հետո այդ դատավորին առնվազն պետք է դուրս շպրտել դատական համակարգից: Ուրեմն, նախօրեին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը արդարացման դատավճիռ է արձակել Հայկ Իսրայելյանի նկատմամբ: Վերջինս 2007թ. դեկտեմբերին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատարանի կողմից դատապարտվել էր 11 տարվա ազատազրկման` սպանության եւ ապօրինի զենք, զինամթերք պահելու համար: Խոսքը քրեական աշխարհի հեղինակություն համարվող Գոգա Առաքելյանի (Գոգա) եւ ՀՀ Հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզական վարչության պետ Շահեն Հովասափյանի սպանությունների մասին է: Մեր թերթը ժամանակին անդրադարձել էր Հայկ Իսրայելյանի նկատմամբ իրականացված ապօրինի նախաքննական եւ դատաքննական գործողություններին: Շատ լավ հիշում ենք, թե ինչպես էր Աղվան Հովսեփյանը թմբկահարում, թե Շ. Հովասափյանին սպանողին գտել ենք, վերջ, սպանությունը բացահայտված է: Շահեն Հովասափյանի սպանությունը Հայկ Իսրայելյանի գլխին սարքելու գործում մեծ ավանդ էին ունեցել նաեւ 6-րդ վարչության պետ, տխրահռչակ Աշոտ Գիզիրյանն ու վերջինիս տեղակալ Կարեն Բաբակեխյանը: Եվ այս մարդիկ էին, ովքեր Հայկ Իսրայելյանի դատավարության ողջ ընթացքում «շեստոյականներով» տեռորի էին ենթարկում դատարանում գտնվողներին` լրագրողներին, մեղադրյալի հարազատներին:

    Բայց մենք շարունակենք մեր գլխավոր թեման: Վերաքննիչը բեկանեց Հայկ Իսրայելյանի նկատմամբ կայացված դատավճիռը: Այսինքն, այս դատավճռից հետո առնվազն աշխատանքից պետք է հեռացվեն ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, «շեստոյից» Աշոտ Գիզիրյանն ու Կարեն Բաբակեխյանը, ընդհուպ մինչեւ քրեական պատասխանատվություն: Եվ իհարկե, նաեւ այն դատավորը, ով Հայկ Իսրայելյանի նկատմամբ ապօրինի վճիռ էր կայացրել: Դա ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մասիս Ռեհանյանն է:

    Բայց դժվար թե Մասիս Ռեհանյանին իշխանությունները մատով դիպչեն: Նա չափազանց թանկարժեք ապրանք է. այսօր ընդդիմադիր գործիչների նկատմամբ իրականացվող հալածանքների գլխավոր «վինտիկներից» մեկն է: Ինչպե՞ս կարող են այսպիսի մարդուն պատժել, եթե վերջինս մայիսի 22-ին Լ. Տեր-Պետրոսյանի կողմնակիցներից մեկին` Հարություն Ուռուտյանին 6 տարվա ազատազրկման դատապարտեց: Հետաքրքիր է, որ եւ Հայկ Իսրայելյանի, եւ Հ. Ուռուտյանի դատավճիռները հրապարակելուց հետո փախել էր դատարանի դահլիճից` ինքնադատաստանի չենթարկվելու համար: Ինքնադատաստան, իհարկե, պետք չէ, Մ. Ռեհանյանը անընդհատ ապօրինի դատավճիռներ արձակելով` առաջինը հենց իրեն է դատապարտել: Եվ հեռու չէ այն օրը, երբ նրա ու Հ. Ուռուտյանի տեղերը կփոխվեն: Ճակատագրից հնարավոր չէ փախչել:

    www.chi.am

    Ավելացվել է 12 րոպե անց
    ԿԱՎԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔԸ «ՊԱՅԹԵՑ» ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

    Մարմնավաճառները պնդում են,
    որ իրենք չեն ճանաչում ամբաստանվող «կավատին»




    Չնայած ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրապարակավ հայտարարեց, որ սպասվող դատաքննությունները խիստ կհիասթափեցնեն ՀՀ քաղաքացիներին, քանի որ այդ ընթացքում կպարզվի, թե ինչ հանցագործներ են ձերբակալված մարդիկ, այնուամենայնիվ այս անգամ եւս նա սխալվեց: Հետեւելով մեր երկրում ընթացող դատական գործընթացներին, կարելի է վստահ ասել, որ մարդկանց գլխին պարզապես «գործ են սարքել» ու այսօր էլ չեն կարողանում մեղադրական վախճանով ավարտել դրանք: Զորօրինակ, կավատության մեջ մեղադրվող Շմավոն Գալստյանի մեղադրանքը որեւէ կերպ չի հաստատվում, քանի որ նրան մարմնավաճառներն ուղղակի չեն ճանաչում:

    Հիշեցնենք, որ երբ «Ոգու փորձություն» հասարակական կազմակերպությունը` ի դեմս նախագահ, ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի, հայտարարեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շաժմանը միանալու մասին, սկսվեցին տարատեսակ ճնշումներ գործադրվել նրա եւ նրա մտերիմների նկատմամբ: Ողջ հեռուստաեթերը ողողված էր հաղորդագրությամբ, թե Մալաթիա-Սեբաստիայում անառականոց է հայտնաբերվել, որի սեփականատերը պատգամավոր Հակոբ Հակոբյանն է: Այսինքն, Հակոբ Հակոբյանին, առանց անմեղության կանխավարկածը հաշվի առնելու, պաշտոնապես հռչակեցին կավատ, նշեցին, թե ինչ եկամուտներ է նա ստացել մարմնավաճառներից, բայց հարուցված քրեական գործի ընթացքում փաստորեն չապացուցվեց այդ մեղադրանքը: Ու ակնհայտ դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ընդամենը անձնական վրեժ էր փորձում լուծել Հակոբյանից, բայց չստացվեց: Նախաքննական մարմինը, կաշվից դուրս գալով, մեղադրանք առաջադրեց Շմավոն Գալստյանին, ում պատգամավոր Հակոբյանը նոտարով« սահմանված կարգով «Անուշ» տրիկոտաժի արտադրական միավորումը անհատույց օգտագործման է հանձնել: Եվ այսպես, այդ արտադրական միավորման շենքում գտնվող օթեւանը, որը պայմանականորեն կարելի է անվանել հյուրանոց, փաստացի եղել է Շմավոն Գալստյանի տնօրինության տակ: Վերջինս էլ իր հերթին ադմինիստրատորներ է նշանակել, որպեսզի նրանք զբաղվեն հյուրանոցի հետ կապված խնդիրներով: Շմավոն Գալստյանը այդ հյուրանոցում եղել է միայն բացման օրը եւ վերջ, բայց դա չի խանգարել բացառապես քաղաքական պատվերների շրջանակներում գործունեություն ծավալող քննիչներին ու դատախազներին նրան մեղադրանք առաջադրել Քր.օր.ի 262 հոդվածի 2-րդ մասով:

    Ինչպես գիտենք, ՀՀ գլխավոր դատախազությունը սերտ համագործակցության մեջ է միջազգային մի շարք կազմակերպությունների հետ, ովքեր հետաքրքրված են թրաֆիքինգի ու մարմնավաճառության թեմաներով: Եվ ահա այդ կազմակերպություններին հաճոյանալու համար հանցավոր խմբից գործը ձգտում են տեղափոխել կազմակերպված խմբի շրջանակներ: Այսինքն« իրավապահները ջանում են ապացուցել, որ կավատությունը կազմակերպված է իրականացվել Մալաթիա համայնքում, ինչն ավելի է ծանրացնում այսօր արդեն ամբաստանյալի վիճակը:

    Ինչեւէ, այս ամենը սկսվեց այն օրվանից, երբ քաղաքացի Աշոտ Քոչինյանը դիմում գրեց դատախազություն` բողոքելով, որ ինքը «Անուշում» վարակվել է: Թե որտեղից նա իմացավ, որ այդ վարակը եղել է հենց «Անուշից», դա արդեն երկրորդ հարցն է: Կարեւորն այն է, որ Հակոբ Հակոբյանի դեմ աշխատելու համար Աղվան Հովսեփյանին դիմում է տրվել, մնացածը «տեխնիկայի» հարց է: Շմավոն Գալստյանի դատապաշտպան Ստյոպա Ոսկանյանից տեղեկացանք, որ այս գործը հյուրանոցի 4 ադմինիստրատորների կողմից տրված ցուցմունքներով սարքված գործ է: Կիմա Ավետիսյանին, Անիկ Աղաջանյանին, Մարլենա Մկրտչյան եւ Սոնյա Խաչատրյան քույրերին նախաքննական մարմինն ասել է, որ եթե համապատասխան ցուցմունքներ չտան, ապա նրանց եւս կկալանավորեն: Եվ ահա վերջիններս ցուցմունքներ են տվել այն մասին, որ այդ հյուրանոցում բազմաթիվ անձինք են մնացել, որոնք զբաղվել են մարմնավաճառությամբ: Նրանք ասել են նաեւ, որ իրենք տեղյակ են եղել, սենյակ են տվել նրանց: «Բայց սկզբնական շրջանում 4 ադմինիստրատորներից 3-ն են ցուցմունքներ տվել, որ գների եւ այլնի մասին իրենք իմացել են 4-րդ ադմինիստրատորից` Կիմայից: Իսկ քրգործի վերջում բոլորը միաբերան փոխել են իրենց ցուցմունքները եւ ասել, թե այդ ամենը կազմակերպված է եղել տնօրեն Շմավոն Գալստյանի կողմից: Եվ այս ցուցմունքների հիման վրա էլ հանցավոր խումբը դարձրել են կազմակերպված խումբ»,- մեզ հետ զրույցում ասաց փաստաբան Ստյոպա Ոսկանյանը: 1 մահճակալը «Անուշում» արժեցել է 1000 դրամ, իսկ ջեռուցման համակարգի միացումից հետո` 1500 դրամ: Սակայն մարմնավաճառներից յուրաքանչյուր ժամի համար Կիման պահանջել է վճարել եւս 2000 դրամ: Մեր տեղեկություններով, ադմինիստրատոր Կիմայի աղջիկը Մալաթիայի անձնագրային բաժանմունքում է աշխատում եւ նրա միջոցով էլ վախեցնում են իրեն եւ մյուսներին:

    Հունիսի 5-ին կշարունակվի այս գործի դատաքննությունը: Իսկ մինչ այդ եւս մեկ անգամ ընդգծենք, որ դատարանում հարցաքննված բոլոր մարմնավաճառները պնդել են, որ իրենք Շմավոն Գալստյանին չեն ճանաչում, ինչը նշանակում է, որ մեղադրանքները կեղծ են, իսկ գործը` սարքված: Թեեւ նախաքննության ընթացքում փորձ է արվել նաեւ Հակոբ Հակոբյանի դեմ ցուցմունքներ հավաքել, բայց չի ստացվել: Շմավոն Գալստյանը` Շմոն եւս որեւէ ցուցմունք չի տվել Հակոբ Հակոբյանի դեմ: Ավելին, նա դատարանում հայտարարել է, որ այս ամենը կապված է իր քաղաքական հայացքների հետ:

    Մի խոսքով: Չխորանալով քրեական գործի մանրամասների մեջ, միայն նշենք, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքում գտնվող հյուրանոցը ծառայում է հիմնականում շուկայում գյուղմթերք վաճառողներին, ովքեր մարզերից են գալիս եւ գիշերելու տեղ չունեն: Իսկ թե ով ում հետ կգիշերի այդ հյուրանոցում, անհնար է պարզել նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում: Լավագույն տարբերակն այն կլինի, որ յուրաքանչյուր այցելու զույգից ադմինիստրացիան պահանջի ներկայացնել զագսի վկայական, հետո սենյակ տրամադրի: Իսկ սա, թույլ տվեք ասել, նույնիսկ ծիծաղելի է: Բայց եթե Աղվան Հովսեփյանն այդքան հետաքրքրված է մարմնավաճառներով, ապա նա թող մեկ անգամ գիշերով անցնի Ծերեթելի խաչմերուկից դեպի Երեւանյան լիճ տանող փողոցով« ուր մի քանի քրեական գործ հարուցելու հարմար առիթներ հաստատ կլինեն: Բացի այդ, եթե նույն տրամաբանությամբ շարժվենք, ապա պետք է բոլոր հյուրանոցներում համապատասխան (զագսի վկայականների) ստուգումներից հետո մարդկանց սենյակներ տրամադրեն: Դա էլ թերեւս կարելի է սկսել «Մետրոպոլ» հյուրանոցից:



    Թագուհի Թովմասյան
    Վերջին խմբագրող՝ Brigada: 30.05.2008, 00:53: Պատճառ: Գրառման ավելացում
    Зимой и летом одним цветом

  9. #9
    Պատվավոր անդամ Լ.յ.ո.վ.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.01.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,005
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պայքարը դատարաններում

    Էն հոդվածն եմ հիշում, որ դատավորը մերժել էր մեծ դահլիճը տրամադրել,ասել էր "Զբաղված է", լրագրողն էլ մտել էր ու պարզվել էր մլիցեքը բլոտ են տժցնում մեծ դահլիճում:
    Սենց բան մենակ Հայաստանում կլինի:
    Հեռախոսդ կարդում է հայերեն, բայց չե՞ս կարողանում գրել
    Օգտվիր Փոխարկիչ ծրագրից

  10. #10
    Братва рвется к власти Brigada-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.03.2008
    Տարիք
    33
    Գրառումներ
    536
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պայքարը դատարաններում

    ՆՐԱՆ ԲԱՆ ԵՆ ԱՐԵԼ ԵՎ ՔԱՇՔՇԵԼ

    Երեքշաբթի օրը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Միսակ Հովակիմյանի դատը, որի ժամանակ գործով անցնող իրեղեն ապացույց վկա ոստիկան Էդգար Պետրոսյանն ուղղակի անկարգություն սարքեց դատական նիստի ժամանակ եւ խոչընդոտեց «Տարեգիր» թերթի լրագրող Գայանե Առուստամյանի մասնագիտական պարտականությունների կատարմանը:

    Այս միջադեպով դատական նիստը, որը դրանից առաջ մոտ երկու ժամ ընթացել էր, դուրս եկավ բնական հունից, որն այդպես էլ չվերականգնվեց: Իսկ որպեսզի առավել պարզ լինի, թե ինչ տեղի ունեցավ, իրադարձությունների զարգացումը ներկայացնենք այնպես, ինչպես ընթացավ:

    Դատական նիստը բացված հայտարարելուց հետո դատավոր Ռուբեն Ափինյանը ներս հրավիրեց երկու իրեղեն ապացույց վկա ոստիկաններից Գարիկ Շուշանյանին, որի հարցաքննությունը նախորդ նիստում կիսատ էր մնացել: Մ. Հովակիմյանի պաշտպան փաստաբան Մուշեղ Շուշանյանը մի քանի ճշգրտող հարցեր ուղղեց իրեղեն ապացույցին, այնուհետեւ դատարանի դահլիճ հրավիրվեց մյուս իրեղեն ապացույց վկա ոստիկանը` Էդգար Պետրոսյանը: Վերջինս մարտի 1-ի գործերից մի քանիսով անցնում է որպես իրեղեն ապացույց վկա: Մարտի 1-ին նա Արաբկիրի ոստիկանության օպեր-լիազոր է եղել, իսկ այժմ պաշտոնի բարձրացում է ստացել եւ դարձել է ոստիկանության Երեւանի Կենտրոնի բաժնի քննիչ: Սուտ ցուցմունքների համար պաշտոնի բարձրացման արժանացած սույն երիտասարդը, սակայն, նեղվել էր այն գիտակցումից, որ հանրության աչքերում ինքը նողկանքի արժանի անձ է դարձել, եւ հարցաքննության ժամանակ անչափ ագրեսիվ պահվածք ուներ: Իրեղեն ապացույցի խոսքերով, մարտի 1-ի առավոտյան ժամը 11-ի սահմաններում իրենք տեսել են, որ մի խումբ մարդիկ բարձր խոսելով Մաշտոց-Թումանյան խաչմերուկից ուղեւորվել են դեպի Ազատության հրապարակի կողմը: Պատկերացնո՞ւմ եք, մարդիկ Ազատության հրապարակի կողմ են գնացել այն ժամանակ, երբ այդ ողջ տարածքը ուղղակի ողողված է եղել զինված մարդկանցով, որոնք ոստիկանական հագուստներով են եղել: Ինչեւէ, Պետրոսյանի հետագա մտքերը ներկայացնենք այնպես, ինչպես նա դրանք հնչեցրել է, իսկ եթե դուք դրանցում հոդաբաշխ մտքեր չգտնեք, ըմբռնումով մոտեցեք, այսպիսին է ջահել քննիչի խոսքը. «Մոտենալով այդ մարդկանց` ասեցինք, որ` ժողովուրդ, չի թույլատրվում մուտքը դեպի Ազատության հրապարակ, բնականաբար` ագրեսիվ ֆրակցիաները. բոլ եղավ, հերիք եղավ, դուք չի, որ պիտի ասեք` մենք ինչ անենք, ինչ չանենք, եւ էդ խոսակցության ժամանակ ավելի բարձր տոնով սկսեց խոսակցություններին միջամտել, որը հետագայում պարզվեց Միսակ Հովակիմյանը»,- ասաց Պետրոսյանը: Ավելին, սույն անձնավորության պնդմամբ, 67 տարեկան մարդը փորձել է ճեղքել ոստիկանական շղթան եւ մուտք գործել Ազատության հրապարակ, բայց ինքն անձնուրացաբար, չխնայելով իրեն թույլ չի տվել, որ Հովակիմյանը գնա առաջ: Ավելին, Պետրոսյանը մեծահոգաբար քաշքշվել է եւ դիմացել է Հովակիմյանի մնացած «ոտնձգություններին», որոնք նա հետեւյալ կերպ ներկայացրեց. «Նա (Մ. Հովակիմյանը-Վ.Հ.) սկսեց ինձ բան անելը, պրովոկացիայի ենթարկելը, ես էլ ասեցի կարգի հրավիրեմ»: Դրանից հետո իրենք Հովակիմյանին բերման են ենթարկել ոստիկանություն:

    Մ. Հովակիմյանի պաշտպանի հարցերը` ուղղված Պետրոսյանին, պարբերաբար արժանանում էին դատավորի ուշադրությանը, քանի որ դրանք վերջինիս սրտովը չէին, եւ նա պարբերաբար հարցերը հանում էր: Դատավորի կողմից հարցեր հանելու գործառույթը այն աստիճանի հասավ, որ Մ. Հովակիմյանը չդիմանալով` Ափինյանին հարցրեց. «Դուք այժմ դատավո՞ր եք, թե՞ վկայի պաշտպանը»: Ինչեւէ, այս հարցադրումից հետո դատավորը ընդմիջում հայտարարեց: Երբ դատական նիստը վերսկսվեց, տեղի ունեցավ վերը նշված միջադեպը: Միջադեպին ականատես լրագրողները եւ ինքը` Առուստամյանը, այն այսպես ներկայացրեցին. մինչեւ ընդմիջումը լրագրողն իր ձայնագրիչը դրել էր Պետրոսյանի դիմաց, որպեսզի ձայնագրի նրա ցուցմունքները: Սակայն վերջինս այն, չգիտես ինչու, անջատել է: Ընդմիջումից հետո Առուստամյանը կրկին ձայնագրիչը դրել է Պետրոսյանի դիմաց եւ տեսել է, թե ինչպես է իր հեռանալուն պես նա այն անջատում: Լրագրողը մոտեցել եւ միացրել է ձայնագրիչը ու Պետրոսյանին զգուշացրել` չանջատել այն: Այդ պահին լրագրողի գրիչը դիպչել է արդեն քննիչ դարձած ոստիկանի թեւին, եւ վերջինս ուժգին հարվածով հրել է աղջկան: Դրանից հետո դահլիճում մի այնպիսի բողոքի ալիք բարձրացավ, որ անհնար է ներկայացնել: Սակայն Ափինյանը որոշեց, որ լրագրողը պետք է դատարանի դահլիճից դուրս գա, ինչը ավելի բորբոքեց կրքերը, եւ դատավորը լքեց դատարանի դահլիճը: Մոտ քսան րոպե տեւեց, մինչեւ մարդիկ հանդարտվեն: Բայց Ափինյանը պահանջեց, որ Առուստամյանը դուրս գա դահլիճից: Փաստաբան Մ. Շուշանյանը միջնորդեց, որպեսզի դատավորը իրավական գնահատական տա Պետրոսյանի գործողություններին, որը խոչընդոտել է լրագրողի աշխատանքներին եւ հարվածել նրան: Դատավորը հայտարարեց, թե Պետրոսյանի վարքին կանդրադառնա դատավճռով: Հաշվի առնելով այն, որ մի քանի տասնյակ մարդկանց աչքի առաջ տեղի ունեցածը դատավորն այդ կերպ ներկայացրեց, փաստաբանը միջնորդեց, որպեսզի նա ինքնաբացարկ ներկայացնի: Ափինյանը մոտ երկու ժամ անց վերադարձավ խորհրդակցական սենյակից եւ հայտարարեց, որ մերժում է միջնորդությունը, իսկ դատական նիստը հետաձգեց մինչեւ հունիսի 2-ը` ժամը 13-ը:

    Հ.Գ. Լրագրողի հետ տեղի ունեցածի վերաբերյալ հրապարակման մեջ բերված փաստերը դատախազությունը կարող է ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին:

    Վահագն Հովակիմյան
    Зимой и летом одним цветом

  11. #11
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պայքարը դատարաններում

    ԲԱ ԻՆՉՈ՞Ւ ՉԵՔ ԿՐԱԿՈՒՄ


    «Հիմա, իմ դիտարկմամբ, զանգվածային անկարգությունների շարունակությունն է կատարվում դատարանների դահլիճներում», հայտարարել է մարտի 1-ի գործով մեղադրանքը պաշտպանող դատախազների խմբի ղեկավար Կորյուն Փիլոյանը

    «ՉԻ» - Իսկապես, դատարանների դահլիճներում սոսկալի բաներ են կատարվում: Ինչ-որ մարդիկ ակնհայտ սադրիչ նպատակներով եւ առանձնակի դաժանությամբ արդարություն են պահանջում, երբեմն էլ վանկարկում «ազատություն», «հաղթելու ենք» եւ այլ կոդավորված բառեր Մեր կարծիքով, ճիշտ կլինի, եթե իրավապահները դատարանների դահլիճներում էլ վարվեն այնպես, ինչպես վարվեցին քաղաքապետարանի դիմաց` «զանգվածային անկարգությունների» ժամանակ: Արցունքաբեր գազի կիրառումը ցանկալի չէ (կոնդիցիոներները կփչանան), բայց սնայպերները կարող են հանգիստ առաստաղի տակից կրակել:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  12. #12
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պայքարը դատարաններում

    ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ ԱԿԱՆՋՆԵՐԸ ԵՐԵՒՈՒՄ ԵՆ


    Երեկ քրեական դատարանում շարունակվեց Վարդան Ջհանգիրյանի դատաքննությունը:

    Վկայի կարգավիճակով հարցաքննվեցին «զախվատ» օպերացիայի մասնակիցներից չորս հոգի` ԿՀԴՊ ԳՎ 6-րդ բաժնի կարեւոր գործերով ավագ օպերլիազոր, ոստիկանության մայոր Կարեն Խաչատրյանը, նույն վարչության 3-րդ բաժնի պետի տեղակալ Մելիք Արզումանյանը, նույն վարչության 5-րդ բաժնի օպերլիազոր Միքայել Ղազարյանը եւ հատուկ ջոկատային Ռոբերտ Գայֆադյանը: Ոստիկանների ցուցմունքներից զգացվում էր, որ նրանց հետ մանրակրկիտ աշխատանք էր տարվել եւ «առանձնակի դաժանությամբ» հրահանգվել` հնարավորինս աշխատել ոչ մի հարցի որոշակիորեն չպատասխանել, անգամ` եթե մտավոր հետամնացի տպավորություն թողնեն: Այստեղից էլ գալիս էր «չեմ կարող ասել» պատասխանի առատությունը` բոլոր չորս վկաների պատասխաններում: Պատկերացրեք, որ վկայություն տվող ոստիկանը պատմում է իր ստացած հանձնարարության ու կատարման մասին, բայց չի հիշում, թե ինչպես է այն իրականացրել: Հիշում է, որ մոտեցել է Ջհանգիրյանի ավտոմեքենային, բայց չի հիշում նրա հետ եղած ուղեւորը` Կարեն Հովհաննիսյանը, ավտոմեքենայի ո՞ր մասում էր նստած` առջեւի՞, թե՞ ետեւի, ետեւի ո՞ր մասում` ա՞ջ, թե՞ ձախ: Իրենք փակել են ամբաստանյալի ավտոմեքենայի դիմացը, որի հետեւանքով տեղի է ունեցել ավտովթար, բայց չի հիշում, թե ավտոմեքենաներից որը ինչ դիրքում է եղել այդ պահին: Նրանցից մեկն անգամ չէր հիշում, թե ի՞նչ կոշիկ է եղել իր հագին այդ օրը: Մի խոսքով, եթե հավատանք նրանց ցուցմունքներին, ապա կարելի է կարծել, որ դատից առաջ դավադիր մեկը նրանց ականջին շշնջացել է «ազատություն, հայրենիք, ընտանիք» եւ էլի մի քանի բառեր, որը հոգեխանգարմունք է առաջացնում նրանց քաղաքական «պապաների» ու բնականաբար` նաեւ նրանց մոտ: Միայն հոգեխանգարմունքի վիճակով կարելի է բացատրել նրանց այս աստիճանի կարճ հիշողությունը: Բայց «չհիշելու» մարտավարությունը, կարծում ենք, նրանց չի փրկի, քանի որ ըստ էության դա հակաքայլ չի այն մարտավարությանը, որ ընտրել է պաշտպանական կողմը: Հարկ է նկատել, որ այդ մարտավարությունը գուշակել է մեղադրանքը պաշտպանող Կորյուն Փիլոյանը, բայց չի կարողանում դրան հակազդել անգամ դատավորի օգնությամբ: Դատախազը բացահայտորեն միջամտում, հուշող հարցեր է տալիս վկաներին, սակայն դատարանը այդ բոլորը չնկատելու է տալիս: Երեկվա նիստում մոտ հինգ անգամ փաստաբան Լուսինե Սահակյանը բողոքարկեց դատավորի ու դատախազի գործողությունները: Բանը հասավ այնտեղ, որ դատախազը, դիմելով դատարանին, օգտագործեց «դատարանից բացատրություն եմ պահանջում» արտահայտությունը, ինչին դեռ չէինք հանդիպել մեր պրակտիկայում: Սա ապացուցում է, որ դատարանը դատախազության ընդամենը կցորդ մարմինն է եւ կցորդի իր այդ գործառույթով չի կարողանում գոնե հարգանքի արժանանալ ոչ դատախազության, ոչ էլ, առավել եւս, հասարակության կողմից: Ի վերջո անդրադառնանք նրան, թե ի՞նչ մարտավարություն է ընտրել Ջհանգիրյանի պաշտպանական կողմը: Մինչ հակառակ կողմը իր ողջ ջանքերը կենտրոնացրել է մանրամասների հարցում մեկ տասնյակից ավելի վկաների խոսքերը մեկ անելու տանջալից գործին, պաշտպանները ջանում են ապացուցել ոստիկանների գործողությունների անօրինականությունը եւ քայլ առ քայլ ի ցույց են հանում գործի պատվիրված լինելու հանգամանքները: Բոլոր վկաները խոստովանում են, որ բերման որոշում իրենք չեն ունեցել: Փաստաբանների հարցին, թե ի՞նչ հիմքով եք բերման ենթարկել մարդկանց, նրանք պատասխանում են, որ կատարել են վերադասի հրամանը: «Եթե վերադասը անօրինական հրաման տա, դա՞ էլ կկատարեք»` հարցնում են փաստաբանները, եւ այստեղ վկաները ընկնում են ծիծաղելի վիճակի մեջ` չկարողանալով անկեղծորեն խոստովանել, որ այո, իրենք ապօրինի գործողություն են կատարել, կատարում են ու հարկ եղած դեպքում էլի կկատարեն: Բացի այդ: Դատարանի դահլիճում ակնհայտորեն երեւաց, որ վկաները պետի հրահանգներից այն կողմ ուրիշ բան ոչ տեսնում են, ոչ էլ գիտելիքների առումով խելքները հասնում է, որ տեսնեն: Այս տեսանկյունից ողբալի վիճակում էր հայտնվել 3-րդ բաժնի պետի տեղակալ Մելիք Արզումանյանը: Վերջինիս հարցաքննության մեծ մասը վերաբերում էր հենց այդ խնդրին` պետի ապօրինի հրամանը կատարու՞մ եք, թե՞ ոչ: Խեղճը անմեղ ու անշառ հայացքով մեկ նայում էր դատավորին, մեկ` դատախազին: Նրա այդ վիճակից Փիլոյանն այնքան էր նյարդայնացել, որ քիչ էր մնում ձեռքի գրիչը ջարդեր` սեղանին խփելով: Այստեղ նա մի քանի անգամ միջամտեց` դատավորից պահանջելով հարցը հանել: Վերջում տեսնելով, որ չի կարող բոլոր հարցերը հանել` զայրացած դատավորը հայտարարեց, որ վկան պետք է պատասխանի այդ հարցին: Պետի տեղակալը չիմանալով, որ իրենց գործողությունները կանոնակարգվում են «Օպերատիվ հետախուզության մասին» օրենքով եւ մի շարք այլ օրինագծերով ու իրավական ակտերով, տվեց խելքին փչած առաջին պատասխանը. «Մեզ արգելվում է ստուգել պետի հրամանի օրինականությունը»: Այստեղ դահլիճը թնդաց ծիծաղից: Ինչեւէ: Ամփոփելով երեկվա դատը` կարելի է ասել, որ երեկ ցուցմունք տված վկաների «ջանքերով» ապացուցվեց մեղադրանքի սնանկությունը իր ամբողջ «ծավալով»: Ապացուցվեց, որ ոստիկանները կատարել են նախագահականից եկած հրահանգ` չփորձելով անգամ դրան տալ գեթ մի փոքր իրավական հիմնավորում: Եվ միայն համակարգի վերջնական խայտառակության գնով դատավոր Մնացական Մարտիրոսյանը կարող է Վ.Ջհանգիրյանին դատապարտող վճիռ կայացնել: Աշխատանքային օրվա ավարտի պատճառով դատն ընդհատվեց: Շարունակությունը տեղի կունենա հունիսի 16-ին: Հ.Գ. Ցուցմունք տալիս վկաներից մեկը Գագիկ Ջհանգիրյանին անվանեց նախկին գլխավոր դատախազի տեղակալ: Սրա մեջ, հավանաբար, վատ կանխատեսում նկատելով` Փիլոյանը տեղից վեր թռավ եւ ուղղեց. «Ոչ թե նախկին գլխավոր դատախազ, այլ գլխավոր դատախազի նախկին տեղակալ»: Մասնակիցներն էլ իսկույն արձագանքեցին Փիլոյանին. «Ոչինչ, քիչ մնաց: Հունիսի 21-ից նախկին կդառնա»:
    Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
    Գագիկ Աբգարյան 06.06.2008
    http://www.armtown.com/news/am/zam/20080606/9443
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  13. #13
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պայքարը դատարաններում

    ԱՂՎԱՆԻ ՑԻՆԻԶՄԸ

    «Եթե իշխանությունը գնար խնդիրների լուծման ճանապարհով, մարտի 1-ը չէր լինի»,- երեկ ՀԺԿ գրասենյակում կայացած քննարկման ժամանակ հայտարարել է մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: Վերջինս հստակ շեշտել է նաեւ, որ ինքը «շատ լավ ծանոթ է իր լիազորություններին, երբեք դրանք չի գերազանցել», իսկ, օրինակ, դատախազը, գերազանցելով իր լիազորությունները, իրեն մեղադրել է քաղաքական կեցվածքի համար: Մարդու իրավունքների պաշտպանը, ով կարեւորել է խոսքի ազատությունը, նկատել է նաեւ, որ մեկ ամիս է, ինչ գոյություն ունի իր զեկույցը, մինչդեռ «Հայլուրը» դրան գոնե մեկ անգամ չանդրադարձավ, իսկ ահա առարկությունների մասին մեկ շաբաթում 4 անգամ խոսեցին: Իր հերթին, ՀԺԿ վարչության անդամ Ռուզան Խաչատրյանն էլ զարմանք է հայտնել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի վերջին հայտարարության կապակցությամբ: «Մեր երկիրը լեփ-լեցուն է ցինիզմով, իսկ դատախազի ցինիզմը, որը ասաց, թե հուզվել է պաշտպանի զեկույցից, ուղղակի անհասկանալի է: 10 մարդ է զոհվել, ամեն մեկի մասով պետք է հարուցվեր քրեական գործ, ինչպե՞ս հասնել նրան, որ դա արվի»,- հայտարարել է Ռուզան Խաչատրյանը:

    ՀԺ
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  14. #14
    մերթ ընդ մերթ Քամի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.04.2008
    Գրառումներ
    407
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պայքարը դատարաններում

    ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՎԱՐԿԱԲԵԿԵԼ ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԶՈՀՎԱԾՆԵՐԻՑ ՄԵԿԻՆ

    Անցյալ շաբաթ ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը տարածել է մի հայտարարություն, որտեղ ներկայացված են մարտի 1-ին զոհված 10 անձանց մարմնական վնասվածքների ծագումնաբանության, ինչպես նաեւ նախաքննության այլ տվյալներ` նրանց ինքնության, ստացած վնասվածքի տեսակի եւ վայրի մասին:

    Նրանցից մեկի` Արմեն Վաչագանի Ֆարմանյանի վերաբերյալ տեղեկության մեջ նշված է նաեւ մեկ այլ տվյալ` «2 անգամ դատված», ինչը բացասական արձագանք է առաջացրել ոչ միայն Ֆարմանյանի կնոջ` Աննա Էլոյանի, այլեւ` մյուս զոհված անձանց հարազատների մոտ, ովքեր անձին բարոյազրկելու միտում եւ վտանգ են տեսնում: Ֆարմանյանի կինը` Աննան, համոզված է, որ գլխավոր դատախազությունը հետեւողականորեն վարկաբեկում ու հեղինակազրկում է իր ամուսնուն` փորձելով նրան ներկայացնել որպես մարտի 1-ի դեպքերին մասնակից քրեական հանցագործ: Իրականում Արմեն Ֆարմանյանը դատապարտվել է մեկ անգամ` ՀՀ նախկին Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի 22.01.1997թ. դատավճռով: Ինչ վերաբերում է երկրորդ դատվածությանը` Ֆարմանյանն այս դեպքում իրավապահների, մասնավորապես` գլխավոր դատախազության անօրինական ու ապօրինի գործելաոճի զոհն է դարձել: 21.07.2004թ. դատախազությունը 4 ամիս շարունակ անօրինական կալանքի տակ է պահել Արմեն Ֆարմանյանին եւ Աննա Էլոյանին` նրանց մեղադրելով երեխայի առեւանգման մեջ: Դատախազությունը հաշվի չի առել ամուսինների անմեղությունն ապացուցող օրինական փաստաթղթերը (երեխայի խնամակալությանը վերաբերող), սակայն իր ժամանակին աղմուկ հանած այս գործը ավարտվել է Հայաստանի դատական համակարգին ոչ հատուկ բացառիկ ելքով` արդարացման դատավճռով: Ի դեպ, Աննա Էլոյանն ու Արմեն Ֆարմանյանը ապօրինի կալանքի տակ հայտնվել ու պահվել են Աղվան Հովսեփյանի հսկողությամբ, ով եւ ստորագրել է մեղադրական եզրակացությունը: Չորս ամիս շարունակ կալանքի տակ պահելուց հետո 2004թ. նոյեմբերին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատարանը անմեղ է ճանաչում ամուսիններին եւ անհապաղ ազատում կալանքից: Ընդ որում` արդարացման դատավճիռը դատախազության հետեւողական բողոքի հիման վրա անցել է նաեւ մյուս երկու ատյաններով: Վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանների կողմից հաստատվել է արդարացման դատավճիռը եւ մերժվել դատախազության բերած բողոքները: Ահա եւ գլխավոր դատախազությունը մինչեւ այսօր չի կարող համակերպվել դատարանի կողմից կայացված օրինական վճռի հետ եւ շարունակում է առաջ քաշել իր ապօրինի մեղադրանքը` փորձելով այն ներկայացնել որպես երկրորդ դատվածություն: Կալանքից ազատվելուց հետո ամուսինները փորձել են վերականգնել իրենց կորցրած նյութական եւ բարոյական իրավունքները` բողոք գրելով ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին` պահանջելով պատասխանատվության ենթարկել մեղավորներին` իրենց ազատությունից ապօրինաբար զրկածներին: Պատասխան գրության մեջ, սակայն, դատախազությունը իր մեղքերը քավելու փոխարեն շարունակել է պահպանել իր մեղադրական կեցվածքը` Արմեն Ֆարմանյանին անվանելով «հանցակից գործընկեր» եւ այլն: Փաստորեն, Հայաստանի դատական երեք ատյաններով անցած այս դատավճիռը ոչ մի կերպ հիմք չի դարձել դատախազության համար: Դատախազության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ Արմեն Ֆարմանյանի անվան կողքին արված «2 անգամ դատված» նշումը, ըստ փաստաբան Սեդա Սաֆարյանի, դիտավորություն է. «Փաստորեն, անգամ օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության պայմաններում դատախազությունը չի կարողանում այն ընդունել որպես անմեղության կանխավարկածի խախտում եւ արդարացման դատավճռի հիմքով անհիմն կալանավորումը ներկայացնում է որպես դատվածություն: Ես այստեղ միտում եմ տեսնում: Մինչեւ հիմա չեն հաշտվում այն մտքի հետ, որ մարդուն անհիմն կալանավորել են եւ դրա պատասխանատուն իրենք են: Մարդուն հասցված վնասը նրանք ռեալ չեն գնահատել ամեն առումով եւ շարունակում են առաջ տանել իրենց գիծը»:

    Ժամանակ
    Հրատարակված է Հունիս 18, 2008

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կրոնի պարտադրումը դպրոցում և պայքարը դրա դեմ
    Հեղինակ՝ Աթեիստ, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 174
    Վերջինը: 11.04.2019, 21:51
  2. Գրառումներ: 10
    Վերջինը: 18.02.2010, 13:13
  3. Ցայտգայստ - Ժամանակի Ոգին - Պայքարը սկսված է
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 20.11.2008, 00:08
  4. Ընդհատակյա պայքարը
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 70
    Վերջինը: 18.06.2008, 12:55

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •