ԱՂՎԱՆԻ ՑԻՆԻԶՄԸ
«Եթե իշխանությունը գնար խնդիրների լուծման ճանապարհով, մարտի 1-ը չէր լինի»,- երեկ ՀԺԿ գրասենյակում կայացած քննարկման ժամանակ հայտարարել է մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: Վերջինս հստակ շեշտել է նաեւ, որ ինքը «շատ լավ ծանոթ է իր լիազորություններին, երբեք դրանք չի գերազանցել», իսկ, օրինակ, դատախազը, գերազանցելով իր լիազորությունները, իրեն մեղադրել է քաղաքական կեցվածքի համար: Մարդու իրավունքների պաշտպանը, ով կարեւորել է խոսքի ազատությունը, նկատել է նաեւ, որ մեկ ամիս է, ինչ գոյություն ունի իր զեկույցը, մինչդեռ «Հայլուրը» դրան գոնե մեկ անգամ չանդրադարձավ, իսկ ահա առարկությունների մասին մեկ շաբաթում 4 անգամ խոսեցին: Իր հերթին, ՀԺԿ վարչության անդամ Ռուզան Խաչատրյանն էլ զարմանք է հայտնել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի վերջին հայտարարության կապակցությամբ: «Մեր երկիրը լեփ-լեցուն է ցինիզմով, իսկ դատախազի ցինիզմը, որը ասաց, թե հուզվել է պաշտպանի զեկույցից, ուղղակի անհասկանալի է: 10 մարդ է զոհվել, ամեն մեկի մասով պետք է հարուցվեր քրեական գործ, ինչպե՞ս հասնել նրան, որ դա արվի»,- հայտարարել է Ռուզան Խաչատրյանը:
ՀԺ
Էջանիշներ